00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնի «սիրելին» Անկարային և Բաքվին չի օգնի Երևանին ճնշելու գործում

© AFP 2024 / AAMIR QURESHIПрезидент Пакистана Мамнун Хусейн
Президент Пакистана Мамнун Хусейн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի և Պակիստանի հակամարտությունն առարկայական կապ ունի Հայաստանի շահերի հետ, թեև թվում էր, թե մեր տարածաշրջանից հեռու գտնվող Իսլամաբադը այդքան էլ չպետք է մտահոգի Երևանին:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Սակայն այն փաստը, որ Պակիստանը մինչև այսօր էլ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, մեր երկիրը միջազգային իրավունքի սուբյեկտ չի ճանաչել ու նման դիրքորոշումը բացատրում է իր դաշնակից Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում սատարելով, տալիս է բոլոր հարցերի պատասխանը: ԱՄՆ-ի հակապակիստանյան դիրքորոշումը Հայաստանին շատ ձեռնտու է:

Трехсторонняя встреча глав МИД Азербайджана, Турции и Пакистана - Sputnik Արմենիա
Արցախի հարցը հասավ Պակիստան, ի՞նչ են պայմանավորվել Անկարան, Բաքուն ու Իսլամաբադը

Բանն այն է, որ քաղաքական վերլուծաբան Սուրեն Սարգսյանի պնդմամբ, ֆինանսավորումը, որը Վաշինգտոնը տրամադրում է Իսլամաբադին, առաջին հերթին վերաբերում է ռազմական տեխնոլոգիաներին և զենքին:

«Իսկ քանի որ Պակիստանում կառավարչական մեխանիզմը թույլ է զարգացած, ապա փաստ չէ, որ ամերիկացիների կողմից այդ երկրին մատակարարվող զենքը (իբր թե հարևան Աֆղանստանում խրամատավորված «Թալիբանի» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար) անմիջապես ըստ նշանակության է հասնում: Չի բացառվում, որ այդ զենքի որոշ մասը կարող է հասնել նաև մեր հարևան Ադրբեջանին…», — Sputnik Արմենիային ասաց փորձագետը:

Հասկանալի է, որ ամերիկացիներն ամենևին էլ հայերի շահերից ելնելով չեն որոշում կայացրել կրճատել, իսկ հետո ընդհանրապես դադարեցնել ֆինանսական օգնությունը մի երկրի, որը Կենտրոնական Ասիայում համարվում է Միացյալ Նահանգների ազդեցության լծակներից մեկը:

Չմոռանանք, որ հենց Իսլամաբադի վրա հիմնվելով` Վաշինգտոնն իր պատերազմն է վարում Աֆղանստանում խրամատավորված «Թալիբանի» դեմ: Եվ ընդհանրապես ամերիկացիները բավական նուրբ են վերաբերվում այն երկրին, որը դեռ անցյալ դարի 80-ականներին նրանց հնարավորություն տվեց Աֆղանստանի տարածքում պատերազմ սկսել Խորհրդային Միության դեմ:
Սակայն տարածաշրջանի ներկայիս իրողություններն ընդհանրապես և մասնավորապես Իսլամաբադի վարած արտաքին քաղաքականությունը ցույց են տալիս, որ այսօր Պակիստանն ավելի շուտ ոչ թե ԱՄՆ-ի դաշնակիցն է, այլ Չինաստանի: Հենց վերջինի հետ առևտրային հաշվարկներում է Պակիստանը վերջերս անցել յուանի:

Ու թեև որոշ ԶԼՄ-ներ կարծիք հայտնեցին, որ դա Իսլամաբադի պատասխանն էր Ամերիկայի նախագահ Թրամփի հարձակումներին, որը Պակիստանի ղեկավարությանը մեղադրեց ահաբեկչության, «Թալիբանի» և Հականի ցանցի դեմ պայքարի հարցում սուտ խոսելու մեջ, իրականում շատերը մոռանում են, որ Պեկինի և Իսլամաբադի միջև բանակցություններն ընթանում էին Թրամփի հայտարարություններից շատ առաջ:

Пакистанский истребитель JF-17 Thunder - Sputnik Արմենիա
Ադրբեջանն էժան զենք է փնտրում Պակիստանում

Բացի այդ, Պակիստանը Ռուսաստանի հետ բանակցություններ էր վարում նավթի մատակարարման շուրջ` բացատրելով, որ ուզում է նվազեցնել էներգակիրների առումով կախվածությունը Մերձավոր Արևելքի երկրներից: Իսկ դա, մեր մեջ ասած, լուրջ հարված է ամերիկացիների դաշնակցին` Սաուդյան Արաբիային:

Կարելի է ասել, որ արևմտյան ԶԼՄ-ները նպատակաուղղված են խճճում պատճառահետևանքային կապը: Միացյալ Նահանգները, պատկերավոր ասած, որոշել է ֆինանսապես պատժել Պակիստանին ոչ թե նրա համար, որ պաշտոնական Իսլամաբադը ոչ նպատակաուղղված էր ծախսում ահաբեկչության և «Թալիբանի» դեմ պայքարի համար հատկացրած գումարները, այլ որ պակիստանցիները դուրս են գալիս դոլարային գոտուց և թաքնվում յուանի գոտում…

Ինչևէ, Հայաստանին իսկապես ձեռնտու է ստեղծված իրավիճակը, քանի որ եթե Պակիստանը այսուհետև չկարողանա թաքնված զենքի վաճառի հետ կապված «իր գործերն առաջ տանել» Ամերիկայի տանիքի տակ, ապա սրանից հետո Ադրբեջանին ապօրինի զենքի մատակարարումը հնարավոր չի լինի թաքցնել միջազգային հանրության ուշադրությունից:

Բացի այդ, եռամիության (Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան) վարքագիծը կարող է լուրջ ճնշումների ենթարկվել համաշխարհային հանրության կողմից, քանի որ նույն Անկարան ու Բաքուն ի սկզբանե հույս ունեին, որ Իսլամաբադը, լինելով Վաշինգոտնի «սիրելին», կօգնի տարածաշրջանային քաղաքական սխեմաներ ու ավանտյուրաներ իրականացնել ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում:

Լրահոս
0