00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սատանայի դավերը», կամ ինչ է սպասում Հայաստանին, եթե թուլանա Իրանի «իմունիտետը»

© AFP 2024 / STRУчастница демонстраций в Тегеране (30 декабря 2017). Иран
Участница демонстраций в Тегеране (30 декабря 2017). Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Իրանին մերձավորարևելյան քաղաքականությունից և վերադարձնել պատժամիջոցները, կարծում են փորձագետներ։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Իրանում ապակայունացումը կարող է հանգեցնել Հայաստանի համար կործանարար հետևանքների, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Աղետ կամ չինական սցենար

Բոզոյանը նշում է, որ ի սկզբանե Իրանի դեպքերն առաջացել են սոցիալ-տնտեսական պատճառներով, մասնավորապես` որոշակի մթերքների գների բարձրացման։

«Հաշվի առնելով այն, որ Իրանը լուրջ աշխարհաքաղաքական հակառակորդ ունի՝ ի դեմս ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի, հասկանալի է, որ նրանք բաց չեն թողել հարմար առիթից օգտվելու հնարավորությունը», — ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով՝ նրանք փորձել են «կապիտալիզացնել» այդ ելույթները։ Հենց այդ պատճառով գումարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ ԱՄՆ-ն կոչ է արել պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Թեհրանի դեմ։

Антиправительственный митинг в Иране - Sputnik Արմենիա
Վաշինգտոնի հոգեբանական հարձակումն ու ոտնահարվածը Իրանին․ արդյո՞ք դա ազդեց Հայաստանի վրա

Ինչպես կարծում է փորձագետը, Իրանի ինքնամեկուսացման բազմամյա քաղաքականությունը լուրջ դժգոհություն է առաջացրել երկրում, քանի որ այդ պայմաններում բարդ է ապահովել երկրի զարգացումը։ Նա կարծում է, որ Իրանում ներքին հակասությունները կշարունակվեն, բայց չեն բերի լուրջ փոփոխությունների։

«Եթե Իրանում կրոնական համակարգը փոխվի, երկիրը կարող է բախվել լուրջ խնդիրների հետ։ Այն բազմազգ երկիր է, որտեղ բոլոր ժողովուրդներին համախմբում է հենց կրոնը, այնտեղ, այսպես ասած,  պաշտոնապես ազգություններ չկան։ Ամեն դեպքում` Իրանը յուրահատուկ կայսրություն է, որտեղ պարսիկները մեծամասնություն չեն կազմում», — ասաց Բոզոյանը։

Հայաստանի համար կենսականորեն կարևոր է, որպեսզի Իրանում կայունություն պահպանվի։ Եթե Իրանը վերածվի նոր Լիբիայի կամ Իրաքի, ապա Բոզոյանի խոսքով, մեր երկրին կսպառնա նոր վտանգ։

«Եթե Իրանում սկսվեն ազգայնական շարժումներ, ապա հաշվի առնելով այն, որ բնակչության մեծությամբ երկրորդ խումբն ադրբեջանցիներ են (շուրջ 20-25 միլիոն), ապա դժվար չէ հասկանալ, թե ինչպիսի սպառնալիք կծագի Հայաստանի համար։ Իրանի անկումն ուղղակի աղետ կլինի», — ասաց Բոզոյանը։

Բոզոյանը կարծում է, որ Իրանի համար լավագույն ուղին Չինաստանի փորձն է, որը պաշտոնապես չի հրաժարվել սոցիալիստական համակարգից, բայց դե ֆակտո գնացել է կապիտալիզմի ճանապարհով։

Իրանական «դիմադրողականություն»

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Վաշինգտոնի ակտիվությունն Իրանի ելույթների ֆոնին ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են վերադարձնել պատժամիջոցները։

45-ый президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Իրանում իրավիճակը սրվում է. Թրամփը խոստացել է միջամտել

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը կվերջանա ԱՄՆ-ի վերադարձով պատժամիջոցների քաղաքականությանը։ Ամեն դեպքում, ամերիկյան վարչակազմը նման նպատակ ունի, նա դա չի էլ թաքցնում», — ասաց Հակոբյանը։

Միաժամանակ, քաղտեխնոլոգը կարծում է, որ Իրանի իրավիճակը (չեղյալ հայտարարել միջուկային գործարքը) նման կլինի Երուսաղեմի հարցում ԱՄՆ-ի որոշմանը. մեծ տարաձայնություններ կլինեն։

Ինչ վերաբերում է հենց Իրանին, ապա նրա խոսքով, ներկա իրավիճակը խնդիրների համալիր արդյունք է։ Առաջին հերթին տնտեսական, ապա  ներքաղաքական իրավիճակը, թեև արտաքինն ուժեր էլ որոշակի ազդեցություն ունեն։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ շահագրգռված են իրավիճակի ապակայունացման մեջ։ Միաժամանակ, նրա խոսքով, ԻԻՀ-ն լուրջ «դիմադրողականություն» ունի դրա դեմ։ Իրավիճակը դուրս չի գա իշխանությունների վերահսկողությունից, կարծում է քաղտեխնոլոգը։

Անվտանգության խորհուրդը թուլացնելու ԱՄՆ-ի փո՞րձ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ միանշանակ հասկանալի էր, որ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ ԱԽ-ին առաջարկած բանաձևը չի ընդունվելու։

Այդ քայլը կարող էր նշանակել, որ Վաշինգտոնը կա՛մ ցանկանում է առավելագույն ուշադրություն դարձնել Իրանի խնդրին, կամ՛ թուլացնել ՄԱԿ ԱԽ-ը։

«Շատ երկրներ կարծում են, որ ԱԽ գումարելու պատճառներ չեն եղել, քանի որ Իրանն ինչ-որ քայլ չի կատարել, որը սպառնում է միջազգային անվտանգությանը», — ասաց Սարգսյանը։

Митинги в Иране - Sputnik Արմենիա
Իրանական երկընտրանք. ինչու է Թեհրանը «Վաշինգտոնի շրջկոմի» ուժերից վեր

ԱՄՆ-ի պատասխանը Թեհրանի մերձավորարևելյան հաջողություններին

Իրանագետ Ահարոն Վարդանյանն Sputnik Արմենիային ասաց, որ  վերջին երկու օրերին Իրանում իրավիճակը բավական հանգիստ է, ցույցերն ավելի սակավամարդ են, քան նախկինում, անցկացվում են կառավարամետ երթեր (որոնք ավելի զանգվածային են, քան ցուցարարներինը)։

«Իշխանությունները կարողացել են լիովին վերահսկել իրավիճակը», — ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տեսնում է, որ Իրանը զգալի «հաղթանակների» է հասել Մերձավոր Արևելքոմ։ Խոսքը ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական հաջողությունների մասին է, և փորձում են Թեհրանին մերձավորարևելյան քաղաքականությունից դուրս մղել ներքին ապակայունացման հաշվին։

Մյուս կողմից, նրա խոսքով, Թեհրանում կարողանում են լուծել ճգնաժամերը, իսկ Վաշինգտոնն իր դաշնակիցների (Սաուդյան Արաբիա և Իսրայել) հետ դեռևս լծակներ չունի երկրում ավելի մեծ ապակայունացում ստեղծելու համար։

Լրահոս
0