00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական երկընտրանք. ինչու է Թեհրանը «Վաշինգտոնի շրջկոմի» ուժերից վեր

© AFP 2024 / Hamed Malekpour / Tasnim NewsМитинги в Иране
Митинги в Иране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ո՞ւմ էր պետք Իրանի ցնցումը» հարցի պատասխանը բավական ակնհայտ է: Նրան, ով շատ է ցանկանում, որպեսզի ողջ Մերձավոր Արևելքը դողա: Եվ որտեղից նրան շատ շուտով կխնդրեն հեռանալ, կարծում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը:

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

«Գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիան պարզապես հնացել է

Իրականում «Վաշինգտոնյան շրջկոմը» (այսպես է ընդունված անվանել Ամերիկայի նախագահի վարչակազմը սոցցանցերում), Իրանում այժմ ամենևին էլ հեղափոխություն չի կազմակերպվում և հեղաշրջում էլ չի լինի, ինչպես եղել է նույն Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում կամ Ուկրաինայում:

Այն տարիներին գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները, որոնք մշակվել էին օվկիանոսից այն կողմ գտնվող վերլուծական կենտրոններում, դեռևս ուսումնասիրված չէին, և դրանք անմիջապես գործում էին: Սակայն այդ ժամանակներն անցել են, և արևմտյան հատուկ ծառայությունների (առաջին հերթին՝ ամերիկյան) ահեղ գործիքը սկսել է խախտումներով աշխատել:

Протесты в Иране - Sputnik Արմենիա
Իրադրությունն Իրանում թեժանում է. տասնյակ զոհեր, հարյուրավոր ձերբակալվածներ

Եթե զուգահեռ անցկացնենք Իրանի ներկայիս իրավիճակի ու 2009 թվականի այսպես կոչված «Իրանի կանաչ հեղափոխության» միջև, ապա արդեն այն ժամանակ երկրում, որտեղ ուժեղ է իշխանական ազդեցությունը (իսկ Իրանում այն իսկապես ուժեղ է), տեխնոլոգիան խափանվեց: Այն ժամանակ Արևմուտքն իսկապես փորձում էր երկրում հեղափոխություն անել և, եթե հաջողվի, տապալել իշխանությունը:

Իսկ այսօր Իրանում, որը վերջերս հարևան երկրում հաղթանակ է տարել միջազգային ահաբեկչության նկատմամբ (խոսքն իհարկե Սիրիայի մասին է), ապստամբություն հրահրելը, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության, բացարձակ անիրատեսական է:

Հասարակ տրամաբանությունն ասում է, որ բոլոր կայացած, հաջողակ գունավոր հեղափոխությունները միևնույն ծրագրով են զարգանում: Հիշենք` սկզբում գործող իշխանության թույլ «ցավոտ» տեղն են փնտրում: Եվ հետո նոր միայն խաղի մեջ են մտնում նախապես պատրաստվածություն, ուսուցում (ընդ որում ուսուցումը տարիներ էր տևում) անցած և դրսից ֆինանսավորվող «արևմտամետ» տրամադրվածություն ունեցող խմբերը:

Վերջիններս սկսում են ճնշում գործադրել իշխանությունների «ցավոտ տեղի» վրա՝ դանդաղ, բայց հաստատուն կերպով տեղից շարժելով իրավիճակը:

Участница демонстраций в Тегеране (30 декабря 2017). Иран - Sputnik Արմենիա
Իրանում անկարգությունների զոհերի թիվն աճել է. Ռոհանին խոսել է արտաքին սադրանքի մասին

Ճնշումն այդ կարող էր տևել տասնյակ օրեր, և նույնիսկ ամիսներ: Նավակն անկախ իրենից ճոճվում էր` կաշառվում էին գործող իշխանության կողմնակիցները: Ով չէր համաձայնում, ԶԼՄ-ների թիրախ էր դառնում, ԶԼՄ-ներ որոնք արդեն այդ ժամանակ հանկարծ ընդդիմության մոտ մեծ քանակների էին հասնում…

«Անիմաստ և անողոք խռովությունների» համար երկրում նախադրյալներ չկան: Իմաստալից խռովությունների համար՝ նույնպես…

Իրանի դեպքում ամեն ինչ այլ կերպ է: Իշխանությունը՝ լուրջ սոցիալական խնդրի տեսքով, ուժեղ «ցավոտ տեղ» չունի:

Կոռուպցիայի հետ կապված ևս Թեհրանում առանձնահատուկ սկանդալներ չեն եղել, եթե սկանդալ չհամարենք այն, որ տասնամյա խիստ տնտեսական պատժամիջոցների ժամանակ իշխանությունները փորձում էին, ասենք, ոսկի վաճառել հարևաններից որևէ մեկին: Ընդ որում՝ հենց Ամերիկայից գաղտնի, Ամերիկայից, որը Իրանում շուրջ 150 մլրդ դոլար էր սառեցրել:

Եվ ամենևին էլ չէին մոլեգնել Իրանի ներկայիս իշխանությունները, այլ հակառակը, ամբողջ աշխարհում Ռոուհանին բարեփոխումների կողմնակից էր համարվում, գրեթե լիբերալ (որքանով դա հնարավոր է Իրանի նման երկրում):

Այդպես էր դասական հեղափոխական օրենքներ այստեղ կիրառել «ներքևինները չցանկացան, իսկ վերևինները չկարողացան»: Այո, երկրի համար շատ դժվար էր, երբ ավելի քան տասնյակ տարիներ ստիպված էր ապրել տնտեսական խիստ պատժամիջոցների պայմաններում, բայց ոչ ավելին:

Флаги Армении и Ирана - Sputnik Արմենիա
Պաշտոնական Երևանը կողմ է ազատ տնտեսական գոտում Իրան–ԵԱՏՄ փոխգործակցությանը

Այո, կար գործազրկություն, սակայն այն ավելի ցածր տոկոս էր կազմում, քան ասենք, հարևան երկրներում: Եվ ընդհանրապես աշխարհում 9%-անոց գործազրկությունը. ամեն դեպքում աղետալի չէ:

Կար արտադրություն, կար փոքր և միջին բիզնես: Նույնիսկ այսօր, բողոքի ցույցի կադրերը դիտելով, տեսնում ես, որ բոլոր քաղաքներում, բնակելի շենքերի բոլոր առաջին հարկերում` խանութներ, սրճարաններ, սրահներ կան: Բայց չէ՞ որ երբ իշխանությունը սկսում է խեղդել փոքր և միջին բիզնեսը, նման օբյեկտներն աստիճանաբար փակվում են, և միայն հետո է սկսվում համընդհանուր խռովությունը:

Սակայն նախադրյալներ կան գործող իշխանությանը տապալել դրսից

Սակայն Իրանը կարողացավ հաղթել Սիրիայում միջազգային ահաբեկչության հետ արյունահեղ պատերազմում: Պատերազմում, որը հրահրել է (ինչն արդեն ապացուցված փաստ է) համաշխարհային հեգեմոնը (Ամերիկան)` կոնկրետ նպատակ հետապնդելով տապալել Դամասկոսում գործող օրինական գործող իշխանությանը, որը նրան կոնկրետ ձեռք չէր տալիս:

Պատերազմի արդյունքում Իրանը այնպես կարողացավ ամրապնդել իր դիրքերը ողջ մերձարևելյան տարածաշրջանում, ինչպես, հավանաբար, ոչ ոք կանխագուշակել չէր կարող: Պետությունը կարողացավ ցամաքային ելք ստանալ Պարսից ծոցից մինչև Միջերկրական ծով, իսկ դա դժվար էր կանխագուշակել նրանց, ովքեր Ատլանտյան օվկիանոսից այն կողմ նստած, 7 տարի առաջ ծրագրում ու մինչ օրս էլ իրականացնում էին գունավոր հեղափոխությունը Սիրիայում:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Հայաստանն ամուր կանգնած է Իրանի կողքին

Միացյալ Նահանգների բախտը մի քանի անգամ լուրջ չբերեց: Նախ, երբ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտի դուրս եկան Իրանի կամավորական ջոկատները, որոնց այնտեղ, իհարկե, աջակցում էր Հեզբոլահը: Եվ երբ Սիրիայի օրինական, ընտրված իշխանությունը դիմեց Ռուսաստանի օգնությանը, և Կրեմլն իր ՌՕՈՒ-ի տեսքով այդ օգնությունը տրամադրեց:

Բացի այդ, երբ բացարձակ անսպասելիորեն, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ հաղթեց մի մարդ, որն իսկզբանե հայտարարում էր, որ լիբերալ-ժողովրդական արժեքների փոխարեն նախապատվություն է տալիս այլ արժեքների` ֆինանսական: Եվ այդ լիբերալ արժեքների տարածման ողջ բուրգը, որը մի քանի նախագահական ժամկետ շարունակ հարմարեցվում էր տիկին Քլինթոնին, մի վայրկյանում տապալվեց…

Եվ այդ ժամանակ Միացյալ Նահանգները ոչ ամբողջական մեկ տարվա ընթացքում ջախջախիչ պարտություն կրեց Սիրիայում` Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում քաղաքական ազդեցության պայքարում առաջնեկի դափնին զիջելով Ռուսաստանին և Իրանին:

Այաթոլլա Համենեին սա չի տապալի, բացի այդ ամերիկացիներն այլ նպատակ են հետապնդում

Ճիշտ կլիներ, որ Արևմուտքը ստեղծված իրավիճակում ամեն գնով կանգնեցներ Իրանին, այլապես այն դուրս է գալիս Իսրայելի սահման և հնարավորություն ստանում ռազմակայաններ կառուցելու ոչ հեռու` Սիրիայի տարածքում: Լիարժեք վերահսկողություն է ստանում ցամաքային ճանապարհի ողջ երկայնքով իր տարածքից Իրաքի և Սիրիայի միջով մինչև իսրայելական սահման:

Волнения в Палестине - Sputnik Արմենիա
Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշումը «կոշտ քայլ» է․ Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներ

Բացի այդ ուժեղացնում է դիրքերը ամբողջ Մերձավոր Արևելքում, քանի որ ոչ ոք այսուհետ նրան չի կարող թելադրել ոչինչ` նույնիսկ ամերիկացիները: Արդյո՞ք Միացյալ Նահանգները նման բան թույլ կտա: Իհարկե, ոչ: Սակայն նաև որևէ բան անել, ասենք, ռազմական հարված հասցնել Իրանին, կամ էլ կրկին պատժամիջոցներ (որոնցից «միջուկային» պայմանագրում Իրանի ստորագրությունը ստանալու դիմաց հրաժարվեց Թրամփին նախորդող նախագահ Օբաման) կիրառել չի կարող:

Իհարկե, ոչ. և դրա համար միլիոնավոր պատճառներ կան: Նշենք միայն ամենահստակները: Եվրոպացիները չեն ցանկանում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել. նրանք առևտուր են ուզում անել իրանցիների հետ: Վաճառել բարձր տեխնոլոգիաներ, արտադրանք (ինքնաթիռներ, հաստոցներ և այլն) և գնել էներգակիրներ:

Այդ պատճառով էլ դեմ են քվեարկում և՛ պատժամիջոցներին, և՛ «միջուկային համաձայնագրից» դուրս գալուն: Արդեն որերորդ ամիսն է նրանց չի կարողանում համոզել ոչ Թրամփը, ոչ էլ ՄԱԿ-ում Ամերիկայի մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին:

Ահա այստեղ էլ հենց պետք եկավ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիան, որի օգնությամբ Ամերիկան տապալում էր կառավարություններն ու ոչնչացնում պետությունները: Համացանցի և սոցցանցերի, արևմուտքից ֆինանսավորվող երիտասարդական (և ոչ այնքան) կազմակերպությունների կիրառմամբ:

Հանկարծակի հայտնված վերլուծական-տեղեկատվական կայքերի միջոցով, որոնք աշխատում էին նոն-ստոպ ռեժիմով և սրում իրավիճակը…

Այաթոլլա Ալի Համենեին այս ամենն, իհարկե, չի տապալի. Թեհրանում իսկապես ուժեղ իշխանություն է նստած: Այնքան, որ նաև ուժով կարող է ճնշել խռովությունները:

Այլ հարց է, որ դեպքերի նման զարգացման պարագայում զոհեր կլինեն. այլ կերպ լինել չի կարող: Իսկ եթե զոհեր լինեն` ամերիկացիների քաղաքական միջազգային հարթակներում հնարավորություն կստանան հայտարարելու արյունալի ռեժիմի, Այաթոլլայի կրունկի տակ տառապող ժողովրդի մասին և այլն:

Եվ այդժամ եվրոպացիները ստիպված կլինեն լուռ համաձայնել Վաշինգտոնի թելադրած պայմաններին: Ե՛վ «միջուկային» համաձայնագրից դուրս գալու, և՛ նոր խիստ պատժամիջոցների վերաբերյալ: Եվ 150 միլիարդը Թեհրանին ստիպված չի լինի վերադարձնել: Բացի այդ, նաև հարմար առիթի դեպքում տոմահավկներով հնարավորություն կունենան խոցել Սիրիայի տարածքում գտնվող իրանական ինստրուկտորներին: Եթե ոչ ամերիկացիներն, ապա իսրայելցիները…

Ահա թե որն է Իրանում ստեղծված ներկայիս խռովությունների ենթատեքստը: Այլ ամենևին էլ ոչ այն, որ Բելուջիստանում, քոչվոր ժողովրդին ճնշում է Թեհրանի իշխանությունը: Բելուջիները մինչ օրս իրենց համար հանգիստ ապրում էին, տեղից տեղ գնում ընդարձակ հարավարևելյան տարածքներով, և ոչ ոք ոչ նրանց լեզվին, ոչ էլ մշակույթին չէր դիպչում: Բացի այդ նաև քրդերը, որոնք բնակվում են արևմտյան կողմում, առանձնապես չէին բողոքում. նրանք նույնիսկ Իրաքում Քիրքուկի իրադարձությունների ժամանակ չաջակցեցին իրենց հարևաններին…

Լրահոս
0