00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2017-ի քրեական խճանկարը. վենդետա, կացնահարված ամուսին, պատանդառված երեխա

© Sputnik / Aram NersesyanПолиция Армении Ереван
Полиция Армении Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ–ն աչքի ընկավ նաև աղմկահարույց սպանություններով, հանցավոր ճանապարհով մաքրվող հաշիվներով ու հանցանքի վերաճած ընտանեկան վեճերով։ Sputnik Արմենիան ի մի է բերել, թե ինչ հանցագործություններով է հիշվելու անցնող տարին։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Ընտանեկան ողբերգությունից մինչև սպանություն

Հուլիսի 26-ի կեսգիշերին Արմավիրի մարզի Դալարիկի ձորում հայտնաբերվել էր մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի դին։

Պարզվեց, որ Սիմոնյանն արդեն 4 օր կորած էր, ու այդ մասին ոստիկանություն ահազանգել էր նրա կինը։

Բայց հանրությանը ցնցեց ոչ այնքան պաշտոնյայի սպանության փաստը, որքան այն, որ նրան սպանել էր կինը, դիակն էլ տնից հանել ու ձորում թաքցրել որդու օգնությամբ։

© Личная страница С.Манукяна в ФБՄանուկ Սահակյանը` կնոջ հետ
Манук Симонян с женой Рузанной Мкртчян - Sputnik Արմենիա
Մանուկ Սահակյանը` կնոջ հետ

Նախաքննական մարմինը հայտարարեց, որ կինն ամուսնուն կացնահարել էր քնած ժամանակ։ Պարզվեց նաև, որ կինը համատեղ կյանքի տարիների ընթացքում պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ Ընտանեկան դրաման ի վերջո ծնել էր նոր ողբերգություն, որի նախադեպը Հայաստանում չէր եղել։ Գործի քննությունն ավարտված չէ։ Ամուսնուն սպանած կնոջը սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Զանգվածային սպանություն` հոգեհանգստի սրահում

© Sputnik / Karen YepremyanՇամիրամի սգո սրահը
Село Шамирам. Кладбище, где было совершено убийство - Sputnik Արմենիա
Շամիրամի սգո սրահը

Հայաստանի հանրությանը ցնցած հաջորդ հանցանքը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին։ Վաղ առավոտյան զինված տղամարդը մտել էր Արմավիրի մարզի Շամիրամ գյուղի հոգեհանգստի սրահ ու կրակ բացել այնտեղ հավաքվածների վրա։

Շամիրամի սգո սրահում արյան հոտն ու ծանր տպավորությունը դեռ պահպանվում են - Sputnik Արմենիա
Շամիրամի սգո սրահից արյան հոտն ու ծանր տպավորությունը դեռ չեն հեռացել

Դեպքի վայրում թողնելով 4 զոհ և 3 վիրավոր` հանցագործը փախել էր ու թաքնվել։ Մինչ իրավապահները կհայտնաբերեին հանցագործության համար կասկածվող Թելման Քալաշյանին, հայտնի դարձավ, որ զանգվածային սպանության պատճառը փողն էր։

2013թ–ին Քալաշյանը տոկոսով 75 000 դոլար գումար էր պարտք տվել ռուսաստանաբնակ համագյուղացի եղբայրներին։ Առաջին 2 տարվա ընթացքում Քալաշյանն անխափան ստացել էր պարտքի տոկոսները։ Բայց 2015թ–ից եղբայրների բիզնես ծրագրերը խափանվել են և նրանք չեն կարողացել վերադարձնել ո՛չ պարտքը, ո՛չ էլ կուտակված տոկոսները։

Թելման Քալաշյանը սկսել էր սպառնալ ու պահանջել իրեն պարտք մնացած 100 000 դոլարը։ Իսկ երբ հույսը կտրել էր, վերցրել էր զենքն ու գնացել այնտեղ, ուր այդ օրն ամբողջ գյուղն էր հավաքված։ Սպանվածների ու վիրավորների մեջ Քալաշյանի պարտապաններից ոչ ոք չկար։

Հանցագործությունից 25 օր անց Թելման Քալաշյանը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ։

Չավարտվող քրեական հաշվեհարդար

© Sputnik / Aram NersesyanԿրակոցներ` «Վերնիսաժի» մոտ
Стрельба на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Կրակոցներ` «Վերնիսաժի» մոտ

Հրապարակային կրակոցներ Հայաստանում դարձյալ հնչեցին սեպտեմբերի 14-ին, այս անգամ` մայրաքաղաք Երևանի կենտրոնում` «Վերնիսաժի» մոտ, օրվա ամենամարդաշատ ժամին։

Սպանվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը։ Իսկ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը` մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց։

Стрельба на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Ոստիկանություն. Երևանը կրիմինալ քաղաք չէ, Վերնիսաժի դեպքը բացառություն է

Այս անգամ սպանության հիմքում քրեական հաշվեհարդարն էր։ Ալավերդիում գործող քրեական երկու խմբավորումների ղեկավարներ, հեռավոր ազգականներ ու կյանքի բերումով ոխերիմ թշնամիներ դարձած Վահագն Աբգարյանն ու Տարոն Աբգարյանը տարիներ շարունակ միմյանց դեմ պայքար էին մղել։ 2 տարի առաջ Ալավերդիում սպանել էին Վահագն Աբգարյանի խմբի երկու անդամներին։ Ի պատասխան Վահագն Աբգարյանի մտերիմներից մեկը սպանեց սպանությունը կատարողի եղբորը։

Իսկ 2017թ–ին Երևանում իրականացրած կրակոցն ուղղված էր Վահագն Աբգարյանին, բայց սպանվեց նրա թիկնապահը։

Սպանության մեղադրանքով կալանավորված է մեկ անձ, մյուս երկուսին հայտնաբերել են Վրաստանի տարածքում, բայց Հայաստան դեռ չեն տեղափոխել։ Գործի քննություն շարունակվում է։

Պատանդառուի գնդակահարությունը

© Sputnik / Asatur Yesayants«Weekend» բիլիարդի ակումբ
В столичном районе Эребуни мужчина более часа удерживал заложницу - Sputnik Արմենիա
«Weekend» բիլիարդի ակումբ

Սահմռկեցուցիչ սպանություններից բացի 2017թ–ին Հայաստանում գրանցվեցին այնպիսի հանցատեսակներ, որոնք նախկինում հայաստանցիները միայն ֆիլմերում էին տեսել։

Полиция обезвредила мужчину, который более часа удерживал заложницу в бильярдной - Sputnik Արմենիա
Հայտնի է Էրեբունու բիլիարդի սրահներից մեկում աղջկան պատանդ վերցրած տղամարդու ինքնությունը
Պատանդառության առաջին դեպքը տեղի ունեցավ օգոստոսի 29-ին, Երևանում։ Էրեբունի համայնքում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում մի տղամարդ, ինչպես հետագայում պարզվեց` Գոռ Հակոբյանը, պատանդառել էր իր ընկերուհուն ու պահանջել այդտեղ բերել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել պատանդին։

Հանցագործին վնասազերծելու այլ միջոց չունենալով` ոստիկանությունը դեպքի վայր բերեց դիպուկահարի, որի կրակոցով, օրը ցերեկով, հավաքվածքների աչքի առաջ սպանվեց Գոռ Հակոբյանն ու ազատ արձակվեց պատանդառված կինը։ Պատանդառության պատմությունը հանգուցալուծվեց` թողնելով բազմաթիվ հարցականներ` կատարվածի, գործող անձանց ու դրդապատճառների մասին։

Մանկապարտեզը` ողբերգության թատերաբ

© Sputnik / Karen YepremyanԱրմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ
Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ

Հոկտեմբերի 30-ին Արմավիրում տեղի ունեցավ մեկ այլ պատանդառություն։ Այս անգամ դեպքի վայրը մանկապարտեզ էր, պատանդը` երեխա։ Ոստիկանության Արմավիրի բաժինն ահազանգ էր ստացել, որ դանակով զինված տղամարդը ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ և դանակի սպառնալիքով մանկապարտեզում է պահում մեկ երեխայի: Ոստիկանները մեկնել էին դեպքի վայր, շրջափակել մանկապարտեզն ու սկսել բանակցել տղամարդու հետ։

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած ցնցող միջադեպը լուսանկարներով

Շուտով դեպքի վայրում էին նաև լրագրողները։ Հայաստանը ժամեր շարունակ ուղիղ եթերում հետևում էր փոքրիկ պատանդի ճակատագրին։

Շուտով լուրեր տարածվեցին, որ պատանդառուն նույն մանկապարտեզի վարիչի փեսան է` Արգամ Հովիկյանը։ Նա գնացել էր մանկապարտեզ` ընտանեկան խնդիրները հարթելու։ Ծեծել էր մանկապարտեզում աշխատող իրենից հեռացած կնոջն ու զոքանչին և պատանդ վերցրել 3 տարեկան երեխային։

Ոստիկանությունն այս անգամ էլ հատուկ գործողություն իրականացրեց, բայց առանց զոհերի։ Երեխան փրկվեց։ Պատանդառուն ձերբակալվեց։ Գործի քննությունը դեռ ավարտված չէ։

Հ.Գ. Չսպասելով ընթացող նախաքննությունների ավարտին, պարզապես մակերեսորեն ծանոթանալով դրանց դրդապատճառների հայտնի մանրամասներին, կարող ենք անել մեկ եզրակացություն. բոլոր նոր հանցագործությունները ծնվում են նախկինում պատշաճ լուծում չստացած խնդիրներից։

Լրահոս
0