00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը քայլում է Հռոմին համընթաց. երևանցիների խնդիրներն ունեն նաև եվրոպացիները

© Sputnik / Aram NersesyanУлица Туманяна, Ереван
Улица Туманяна, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում մի շարք չլուծված հարցեր կան. ամենից շատ երևանցիները դժգոհ են հասարակական տրանսպորտի աշխատանքից և քաղաքի կենտրոնական փողոցների մաքրությունից։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Անհնար է բոլորի ցանկությունները բավարարել, երբեք ոչ ոք 100%–ով գոհ չի լինի կատարված աշխատանքից։ Այն խնդիրները, որոնք պետք է լուծել Երևանում, գոյություն ունեն մի շարք զարգացած եվրոպական քաղաքներում, կարծում է Հայաստանում Gallup International Association ներկայացուցչություն տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Հռոմում, Մոսկվայում, Նյու–Յորքում և մյուս քաղաքներում ևս խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, և դա շարունակական գործընթաց է։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Երևանում ևս առկա են մի շարք չլուծված խնդիրներ։ Կարևորը, որ դրանք ի վերջո լուծում ստանան», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Նավասարդյանը։

Счастливые дети в маршрутке - Sputnik Արմենիա
Կյանքն առանց գծատերերի ու «Գազելների». երևանցիներին մնաց դիմանալ ևս մեկ տարի

Նրա խոսքով` ուրախալի է, որ ամեն տարի ավելի շատ խնդիրներ են լուծվում, և քաղաքի արտաքին տեսքից գոհ երևանցիների թիվն աճում է։ Gallup International Association–ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ Երևանի արտաքին տեսքը գոհացնում է քաղաքացիների 77,4%–ին։ Լիարժեք գոհ են 15,3%–ը, քիչ թե շատ գոհ` 62,1%–ը։

Երևանցիների 70%–ին դուր է գալիս մայրաքաղաքում վերջին տարվա ընթացքում իրականացված փոփոխությունները։ Մնացած 30%–ը դրանք բացասական կամ մասամբ բացասական են համարում։

Ամենախնդրահարույցը, երևանցիների կարծիքով, հասարակական տրանսպորտն է։ Այն բացասական է համարել 34,3%–ը, այնուհետև քաղաքի մաքրությանը վերաբերող հարցն է` 29,1%, բնապահպանությունը` 12,4%, լուսավորության խնդիրը 8,6% են գնահատել, ընդ որում այդ հարցում ամենից լավ վիճակում է գտնվում քաղաքի կենտրոնը, ամենավատ վիճակում` Նուբարաշենը։ Երևանցիների 7,3%–ը քաղաքի խնդիրների շարքում նշել են խցանումները, 6,8%–ը` կոմունալ ծառայությունների վճարումները։

Երևանցիների 32,8%–ի համար գլխավոր խնդիր է մնում գործազրկությունը, 25%–ի համար` մթերքների թանկացումը։

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Նավասարդյան
Арам Навасардян - Sputnik Արմենիա
Արամ Նավասարդյան

«Երևանցիների 26,8%–ի կարծիքով` քիչ են մշակութային միջոցառումները, 23,7%–ը նշում է կանաչապատման խնդիրը, 21,6%–ը խաղահրապարակների կառուցումը, 12,9%–ին չի բավարարում սպորտային միջոցառումների անցկացումը», – ասաց Նավասարդյանը։

Ընդ որում` երևանցիների 32,4 %–ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման խթան են համարում հին շենքերի պահպանումը, 32,3%–ը համոզված է, որ զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է այն, որ զբոսաշրջիկների համար Հայաստանում արհեստականորեն ուռճացնում են գները։ Սակայն 27,4%–ը հակված է կարծելու, որ զբոսաշրջիկների ներհոսք ապահովելու համար անհրաժեշտ է լուծել քաղաքի կանաչապատման հարցը, 24,2%–ը` քաղաքի մաքրության խնդիրը, 22,4%–ը` հին Երևանի արտաքին տեսքի վերականգնումը։

Серж Саргсян присутствовал на церемонии открытия новой дороги, связывающей проспект Аршакуняц - улицу Шираки - Арташатское шоссе - Sputnik Արմենիա
2018-ը կմեկնարկի շինարարությամբ. երբ երևանցիները նոր ճանապարհներ կունենան

Խնդրահարույց այս հարցերի շուրջ Երևանի քաղաքապետարանը շարունակական աշխատանք է տանում։ Մի շարք հարցեր լուծումներ են ստացել, 2018 թվականին կոնկրետ քայլեր են արվելու հասարակական տրանսպորտի աշխատանքի բարելավման առումով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։

«Այս տարվա ընթացքում արդիականացվել է 256 բակ, տեղադրվել 66 խաղահրապարակ, 390 սպորտային սարքավորում և բացվել 6 հարթակ` մինի ֆուտբոլի համար», – ասաց Հարությունյանը։

Նա խոստացավ, որ Երևանում տրանսպորտի վիճակը մոտ ապագայում զգալիորեն կբարելավվի, այն կսկսի համապատասխանել եվրոպական չափանիշներին։ Երևանի տրանսպորտն այսուհետև երթուղայինների գծատերերը չեն կառավարելու, այլ 1-2 օպերատոր, որոնց կորոշեն մրցույթի արդյունքներով։ «Գազելները» ընդհանրապես կվերացվեն։

D.W.G International Limited խորհրդատվական ընկերությունը, որն այս տարվա սկզբից զբաղվում է Երևանի տրանսպորտային նոր ցանցի մշակմամբ, արդեն ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել քաղաքապետարանին։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները ուսումնասիրում են նախագիծը, որից հետո նրանք կանեն իրենց առաջարկներն ու դիտողությունները։ Այնուհետև նախագիծը կքննարկի փորձագիտական խումբը, և միայն դրանից հետո այն կներկայացվի հանրության դատին։

Լրահոս
0