00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2018-ը կմեկնարկի շինարարությամբ. երբ երևանցիները նոր ճանապարհներ կունենան

© President Серж Саргсян присутствовал на церемонии открытия новой дороги, связывающей проспект Аршакуняц - улицу Шираки - Арташатское шоссе
Серж Саргсян присутствовал на церемонии открытия новой дороги, связывающей проспект Аршакуняц - улицу Шираки - Арташатское шоссе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ երևանցիները կերթևեկեն առանց խցանումների, և ինչ նոր ճանապարհներ է քաղաքապետարանը շահագործելու ու կառուցելու 2018թ–ին։ Այս մասին Sputnik Արմենիային պատմել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2018-ը երևանցիների համար կմեկնարկի նոր շինարարական ծրագրերով, հետևաբար, նաև նոր անհարմարություններով։ Հիմնական անհարմարությունները կկրեն Մալաթիա և Շենգավիթ համայնքների բնակիչները։ Փոխարենը, 2 տարի անց քաղաքապետարանը խոստանում է նրանց ապահովել առանց խցանումների, արագընթաց երթևեկությամբ կյանք։

Ճանապարհաշինական առաջին ծրագիրը, որ կմեկնարկի 2018թ–ի սկզբում, Մալաթիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցը Աշտարակի խճուղուն միացնող շրջանցիկ ճանապարհի կառուցումն է։ Կկառուցվի 9-10 կմ–անոց ճանապարհ` էստակադա, որի վրա կլինի առանց լուսացույցների անընդհատ երթևեկություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ով նշեց, որ այս շինարարության պայմանագիրը քաղաքապետարանն օրեր առաջ է կնքել կապալառուի հետ։

В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Երևանի տրանսպորտային կոլապսը. ինչի՞ կհանգեցնեն «գազելային» մարտերը

2018-ին մեկնարկող հաջորդ ավտոճանապարհաշինական ծրագիրը կմիացնի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցը Արգավանդի հետ։ Դրա համար Հրազդան գետի վրա նոր կամուրջ կկառուցվի։

Վահե Նիկոյանը հայտնեց, որ երկու շինծրագրերն էլ կմեկնարկեն հաջորդ տարեսկզբին և կավարտվեն միայն 2020թ–ին։

«2020–ին Երևանը կունենա ամբողջական շրջանցիկ ճանապարհների ցանց, որը թույլ կտա բեռնաթափել ոչ միայն քաղաքի կենտրոնի, այլև ամբողջ քաղաքի երթևեկությունը»,– ասաց Նիկոյանը։

Ինչ վերաբերում է ընթացող ծրագրերին, դրանցից հիմնականը` Դավիթաշենն Աջափնյակին կապող 5կմ–անոց ժամանակակից ավտոճանապարհն է։ Այն նախատեսված է Դավիթաշեն–Աշտարակ շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման պլանի շրջանակներում, որի ավարտը նախանշված է 2018-ի տարեվերջին։

Վահե Նիկոյանը համոզմունք հայտնեց, որ այս ավտոճանապարհը շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետին։

Երևանի նախկին և գործող հատակագծերով նախատեսված շրջանցիկ ճանապարհներից առ այսօր շահագործման է հանձնվել միայն մեկը` 2016-ին գործարկված Երևանի հարավային մուտքը` Արշակունյաց–Արտաշատի խճուղի ճանապարհահատվածը։

«Այդ մասում էական բեռնաթափումը, թեև ակնհայտ է, բայց Արշակունյաց պողոտայի որոշ հանգույցներում խցանումների խնդիրն առկա է»,– ասաց փոխքաղաքապետը` հավելելով, որ դրանով քաղաքի երթևեկության ու խցանումների խնդիրը չի լուծվել։

«Խնդիրն առաջանում է հիմնականում լուսացույցների առկայության պատճառով` «Հայրենիք» կինոթատրոնի, Աշխատանքի հրապարակի և կրկեսի հարակից հանգույցներում։ Դրանց մասով որոշակի նախագծային լուծումներ իրականացվում են, և առաջիկայում մենք այդ լուծումներից որոշները կդնենք հանրային քննարկման»,– ասաց Նիկոյանը։

Երևանի շրջանցիկ ավտոճանապարհների շինարարության ծրագիրը մեկնարկել է 2012թ–ից, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Այն նախատեսվում է ավարտել մինչև 2020թ–ը։

Լրահոս
0