00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համատարած ֆորս–մաժոր. ինչպես Հայաստանը պետք է «սանձահարի» Ռուսաստան գնացող ճանապարհը

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" открылся на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տրանսկովկասյան մայրուղին և Լարսը չորրորդ օրը փակ է եղանակի պատճառով։ Միայն նախօրեին է սկսվել մարդատար ավոտմեքենաների երթևեկությունը, իսկ բեռնատարների վարորդները (հիմնականում` հայեր) խրվել են ձյան մեջ։

Փակ է միակ ցամաքային ճանապարհը, որ Հայաստանը կապում է ԵԱՏՄ երկրների հետ, անցնում է Վրաստանի տարածքով։

Ահա այս ֆոնին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Սովորաբար պաշտոնական այցերից առաջ հաղորդագրություններ են լինում, որ քննարկվելու են Ռուսաստանի հետ Հայաստանի ուղիղ ցամաքային հաղորդակցության խնդրին առնչվող հարցեր։ Հանուն արդարության ասեմ, որ նման տեղեկությունը հաճախ նվիրված չի էլ լինում բարձր մակարդակով հանդիպումներին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչպես է Փայլանը փչացրել Էրդողանի եվրոպական հեռանկարները

Հայաստանի ուղիղ հաղորդակցության հարցը չի կարելի բաժանել Թբիլիսիի համար նուրբ և զգայուն ռուս-վրացական հարաբերություններից, քանզի խոսքն Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու մասին է։ Այս տարի խնդիրը ևս բազմիցս քննարկվել է, օրինակ` Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարապետյանի և Կվիրիկաշվիլու հանդիպման, ինչպես նաև Վրաստանի և Ռուսաստանի հատուկ «բանակցողներ» Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի հանդիպման ժամանակ։

Բանն այն է, որ կա 2011թ-ին ստորագրված «Առևտրի միջանցքների մասին» ռուս-վրացական համաձայնագիր, և այն ուղղակիորեն վերաբերում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքով առևտրային հաղորդակցությանը։

Եվ ահա Սերժ Սարգսյանի այցից առաջ Վրաստանի վարչապետն ասել է. «Հայաստանը կարող էր տեսականորեն օգտվել (բացառապես արտակարգ իրավիճակներում) Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տրանսպորտային միջանցքներից` ապրանքները Ռուսաստան հասցնելու համար»։ Ըստ էության, դրան կհետևի շվեյցարական SGS ընկերությունը, որը պետք է Ռուսաստանից կամ Հայաստանից առաքվող տարանցիկ բեռների մոնիտորինգ ապահովի։

Բայց Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ հարցը դեռ լուծված չէ, քանի որ ռուսական կողմը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։ Ուստի բանակցությունները շարունակվում են, իսկ «Ռուսաստանի առաջադրած որոշակի պայմաններն անընդունելի են մեզ համար», — հավելել է Կվիրիկաշվիլին։ Համաձայնության գործնական իրագործման համար պետք է, որ Ռուսաստանը նման պայմանագիր կնքի շվեյցարական ընկերության հետ, և կողմերը սկսեն կատարել համաձայնագրով նախատեսված պարտավորությունները։

Այստեղ, իհարկե, որոշակի հարցեր են ծագում, որոնք վերաբերում են «ֆորսմաժորային հանգամանքներին»։ Առաջին հերթին, ի՞նչը կհամարվի այդպիսին. ահա չորս օր շարունակ փակված Վերին Լարս ֆորս-մաժո՞ր է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա Լարսը գրեթե կամ ամբողջ տարի անմիջականորեն ապրում է ֆորսմաժորային պայմաններում կամ ցանկացած պահի ֆորսմաժորային պայմանների սպասման մեջ։ Ձմռանը` ձյուն, ամռանը և աշնանը` հեղեղներ և սելավաջրեր։

Կարելի է ասել, որ Լարսն ինքնին արդեն ֆորսմաժորային հանգամանք է։ Իսկ եթե եղանակային պայմանները չեն մտնում նման հանգամանքների մեջ, ապա ի՞նչն է մտնում։ Եվ այս դեպքում առաջարկվող տրանսպորտային միջանցքն աշխատելու է միայն ֆորսմաժորային իրավիճակներու՞մ, իսկ մնացած ժամանակ փա՞կ է լինելու։ Բայց տրանսպորտային ուղիներն այդպես չեն գործում։ Մի խոսքով, պարզ է, որ այստեղ բազմաթիվ չլուծված և անհասկանալի հարցեր շատ կան։

Ереванский дворик. Игра в нарды. - Sputnik Արմենիա
Երևանյան բակերի էկզոտիկան․ նարդի խաղալու մշակույթ, որն այլևս չկա

Տեսանելի ապագայում Հայաստանը չպետք է «փակ ռեժիմի» փոփոխության հույս ունենա արևմտյան և արևելյանի հարևանների կողմից, դա հասկանալի է։ Հյուսիսային ուղղությունը, ակնհայտ պատճառներով, չափազանց կարևոր է։

Ակնհայտ է, որ Վրաստանի հակվածությունը նախկինում գործածած և, հնարավոր է, նոր ճանապարհների նկատմամբ բոլորովին պայմանավորված չէ բացառապես Հայաստանի հանդեպ ընկերական ժեստով։ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև մեր հյուսիսային գործընկերների հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ պայման է արդեն գտած տրանսպորտային այլընտրանքների համար։

Վրաստանի և Ռուսաստանի` նոր տրանսպորտային միջանցքների ձգտման մեջ առկա են այլ օբյեկտիվ պատկերացումներ։ Ռուսաստանի հետ ոչ միանշանակ քաղաքական և տնտեսական հարաբերությունները հանգեցրել են թուրք-ադրբեջանական ազդեցությունից Վրաստանի անհամաչափ մեծ կախվածության։ Եվ դա, բնականաբար, վերջին հաշվով չի կարող դուր գալ Թբիլիսիին։ Առավել ևս այսօր, երբ առկա է անկանխատեսելի և արկածախնդիր Էրդողանի գործոնը, իսկ այդ պայմաններում Եվրոպայի և Արևմուտքի հետ Վրաստանի մերձեցման շատ հարցեր կարող են հակասել թուրքական և նույնիսկ ադրբեջանական դիրքորոշմանը։

Այս ամենն ինչ-որ չափով կաշկանդում է վրացական քաղաքական մանևրայնության բազմավեկտորությունը։ Նոր տրանսպորտային միջանցքներ բացելը և տնտեսական կապեր հաստատելը, այդ թվում` Ռուսաստանի հետ, թույլ կտա Վրաստանին ավելի ազատ շունչ քաշել։

Նույնիսկ հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում թերասության մեծ աստիճանը։

Լրահոս
0