00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան բակերի էկզոտիկան․ նարդի խաղալու մշակույթ, որն այլևս չկա

© Sputnik / R.MangasaryanЕреванский дворик. Игра в нарды.
Ереванский дворик. Игра в нарды. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան բակերի բակային մշակույթն անհետացավ, երբ Թումանյանի երկկողմանի փողոցով սկսեց օրական ավելի քան քսան մեքենա անցնել։

Շատ վաղուց, երբ անմարդկային ու ժլատ խորհրդային իշխանության մտքով դեռ չէր անցել ջրի վրա հաշվիչ դնել, փոքրիկ «Արագած» սառնարանի մեջ չտեղավորված գարեջուրն ու ձմերուկը սառեցնում էին երևանյան սառը ջրի տակ՝ լոգարանում։ Հայրերը բեռնախցիկներով էին լոլիկ գնում, իսկ ֆուտբոլի խաղերից հետո մի լավ կվաս խմելու համար պետք է հավաքած մի քանի կոպեկ ունենայիր։

Երևանյան բակերի բակային մշակույթը անհետացավ դրանց կարմրակուրծիկների հետ, երբ Թումանյանի երկկողմանի փողոցով սկսեց օրական ավելի քան քսան մեքենա անցնել։ Ութերորդ տրոլեյբուսը չհաշված, իհարկե։ Կար նաև 45-րդ ավտոբուսը, բայց այն զուգահեռ իրականության մեջ էր, հայտնվում էր անսպասելի ու առանց ժամանակացույցի, ու վերանում էր անհայտության մեջ՝ այդ պատճառով էլ միշտ դատարկ էր լինում։ Մանկության հսկայական բակերը նեղանում էին, մեր հասակին հարմարվելով՝ փոքրանում էին։ Հիմա զարմանում ես, որտեղից էինք հաջողացնում այդ փոքր հողակտորի վրա այդքան անհայտն ու հետաքրքիր բաներ գտնել։

Проспект Ленина в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես երևանյան «Կազիրյոկը» հրաժեշտ տվեց ԽՍՀՄ ղեկավարին

Այն ժամանակվա երևանյան բակերի թեմայով կարլի է էթնոհոգեբանության ատենախոսություն պաշտպանել։ Բայց միայն դոկտորական, խեղճ թեկնածուն կխճճվի այդ հակասական տարածքում գոյություն ունեցող վարքերի, բարքերի ու ավանդույթների մեջ։ Երևանյան բակերի պարտադիր մաս էր ցայտաղբյուրը, «բեսեդկան» (ոնց էլ թարգմանենք, չի արտահայտի իրական իմաստը) ու «նայողը»։ Առաջին երկուսը կարող էին մեկից ավելի լինել, իսկ «նայողը» մեկն էր, որը բնական ընտրության արդյունքում էր ընտրվում։

Բակային գիշերը կարող էր նարդիի շուրջ անցնել, իսկ առավոտները տարբեր էին: Այն մարդկանց համար, ովքեր համադամի շենքի առաջին հարկում կամ դրա հարևանությամբ էին ապրում, առավորտը սկսվում էր կաթնամթերքի մեղատյա տարրաների դղրդյունով։ Դրանք բեռնաթափում էին խանութի հետևի մուտքի մոտ։ Խանութի բացվելուն դեռ մի ժամ կար, բայց ոչ մի թթվասեր չէր կորում։

Օրը կարող էր սկսվել վերևի հարևանուհուց, որը պաշտում էր առավոտվա հինգին լվացք անել։ Նրա «Ռիգա» լվացքի մեքենան այնքան ուժեր էր թռչկոտում տնով մեկ, որ ներքևի հարևանները «Սևանի» զարթութիչ գնելու կարիք չունեին, իսկ այդ լվացքն ավարտվում էր նրանով, որ հարևանուհին պատշգամբում կախում էր այն ու բղավում․ «Բարի լույս, Ասպետ»։ Դրան հետևում էր զիլ բասով պատասխանը․ դա նշանակում էր, որ օրը սկսվեց։

Флешмоб в Ереване: на Площади Республики машины выстроились в елку - Sputnik Արմենիա
Ավտոմեքենաներով տոնածառ` Երևանի կենտրոնում

Հնարավոր, հենց այդ պատճառով ես անուղղելի արտույտ եմ։

Երևանյան բակերի բնակիչները պետական հողի անպատիժ յուրացնելու ձև էին հորինել։ Ագրեսիան մի պարզ սցենարով էր ընթանում․ ամեն ինչ սկսվում էր այսպես. առաջին հարկի հարևանը հոգնել է արևածաղկի կեղևներով պատված մոխրագույն ասֆալտը տեսնելուց։ Նա փոս էր փորում ու ծառ տնկում, որը, բնականաբար հենվում էր փայտե կառույցի վրա։ Բնականաբար, դա գարնան էր տեղի ունենում, իսկ աշնանը կողքին ծաղիկներ էին տնկում։

Ծաղիկները չէր կարելի տրորել, բայց մենք ֆուտբոլ էինք խաղում, բույսերը գնդակից փրկելու համար փոքր այգին ցանկապատվում էր, սովորաբար մարդահասակ ցանցով։ Մեկ — մեկուկես տարում ֆլորայի քանակն ավելանում էր, ցանկապատ տարածքը՝ մեծանում ու գալիս էր կուլմինացիոն պահը, երբ տերը խաղող էր տնկում։ Այնպես որ շուտով մի տասը-քսան քառակուսի մետր տարածքն արդեն մի երկու մետրանոց ցանկապատով էր փակվում։ Ներսում սեղաններ ու նստարաններ էին դրվում, որտեղ նույնպես նարդի էին խաղում, կամ ամառվա շոգին պարզապես ճաշում էին ընտանիքով։

Ահա ինչու մարդիկ հազվադեպ էին տխրում, երբ առաջին հարկում բնակարան էին ստանում։ Թեև այդ տարածքի տեր կարող էին դառնալ նաև ավելի բարձր հարկերի բնակիչները։ Այդ դեպքում նրանք կիսում էին այգին այն մարդկանց հետ, ում պատուհանի դիմաց էր այն գտնվում։ Ոչ մի պաշտոնյա երբեք չի պահանջել քանդել ցանկապատն ու պոկել բույսերը։

Мужчина в с флажками ЕС - Sputnik Արմենիա
Եվրոպայի պահանջների բեռը. ինչպես են ընթանում ազգային արժեքները «կոտրելու» աշխատանքները

Մեծ տարածում ունեին համատեղ բակային միջոցառումները։ Ու դա ոչ միայն գորգերի լվալն ու բուրդ չփխելն էր։ Գրեթե պարտադիր էին բանակի քեֆերը, հարսանիքներն ու հոգեհացերը, ընդ որում՝ հավաքույթներին միշտ մասնակցում էին հարևան շենքերի բնակիչները։ Այն ժամանակ նրան անմիջական հարևան էին համարվում։

Հարևան աղջիկներին տուն ճանապարհող տղաները շատ լուրջ ֆեյս-քոնթրոլ էին անցնում, թեև այն ժամանակ այդ բառը չգիտեին։ Առաջին անգամ ճանապարհող տղային ուշադիր զննում էին, հիշում, բայց չէին մոտենում․ մարդ ես, կարող է դասարանցին քեֆից հետո ճանապարհում է ու այստեղ էլ չի հայտնվի։ Բայց եթե ճանապարհելը շարունակական բնույթ էր ստանում, տղային մի կողմ էին կանչում։ Այն տղաները, որոնք առանց վնասվածքների էին գալիս, սովորաբար չէին վերադառնում: Իսկ եթե դեմքը մի թեթև վնասվում էր, բայց տղան շարունակում էր աղջկան ճանապարհել, ապա դա միայն հարգանք էր առաջացնում։ Ուրեմն տղան մեր աղջկան լուրջ է վերաբերում, ու նրան կարելի է վստահել։ Կարող էին նաև ընկերներ դառնալ, առնվազն՝ բակի մուտքն այդ համարձակի համար բացվում էր։

Բակային մտածելակերպի կարևոր մաս էին կազմում տաղավարի կամ մեկի այգում վարվող խոսակցությունները։ Հաճախ մտածված բարձր էին խոսում, որպեսզի ամբողջ շենքը լսեր, ու տանը նստածները տեղյակ լինեին, կարողնային խոսակցությամը մասնակցել։ Հատկապես դա վերաբերում էր ամառային երեկոներին՝ մարդիկ պատշգամբ էին դուրս գալիս, պատուհանից էին նայում։ Մեր բակում խոսակցության թեման թելադրում էր տաքսիստ Սմբատ «ձյան», բայց երբ նա հերթապահ էր լինում, նրա տեղը դատարկ չէր մնում։

Մեր շենքը երևանյան առաջին կոոպերատիվներից էր, այն Գիտությունների ակադեմիան էր կառուցել, սակայն առաջին ու վերջին հարկերում հերթի մեջ եղած մարդիկ էին զբաղեցնում։ Արդյունքում ակադեմիայի աշխատակիցների ընտանիքներն ապրում էին կոշկակարերի, տաքսիստների ու քրեական հեղինակությունների ընտանիքների կողքին։

Այդպիսի բազմազանությունը շատ բաներ էր սովորացնում։ Կոշկակարների երեխաները մեզանից էկզոտիկ բառեր էին սովորում, օրինակ «կոկոս», «Չեխոսլովակիա», իսկ մենք ծորակների նորոգման, շինարարության վայրեր մագլցելու ու ծիրանի այգիների պահակներից փախնելու հմտություններ էինք ձեռք բերում։

Մի հարցում հանգիստ էինք․ մենք պարզապես չէինք պատկերացնում, որ մի օր կարող է արթնանանք ու Ասպետ քեռիի «բախչի» փոխարեն նորակառույցի շինության համար արված փորվածք տեսնենք։ «Բախչան» հավերժ էր, իսկ այդ հավերժության խորհրդանիշն դրան շրջապատող ցանկապատն էր, որը մեզ համար ֆուտբոլի դարպաս էր ծառայում։ Գնդակը երբեմն ծաղկանոց էր ընկնում, կոտրում գեղեցիկ վարդը, Ասպետը զգուշորեն կտրում էր ծաղիկն ու տուն տանում՝ ծաղկամանի մեջ դնելու։

Նրա մտքով անգամ չէր անցնում նախատել մեզ ֆուտբոլ խաղալու համար։

 

Լրահոս
0