00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գամփռ և սպաս. ռուս ճանապարհորդի բացահայտումը

© Sputnik / Асатур Есаянц Александр Пототский
Александр Пототский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրագրող Ալեքսանդր Պոտոցկին Մոսկվայից Հնդկաստան է ճանապարհորդում ցամաքով: Կանգառներից մեկը Երևանն էր, որտեղ նրան ամեն առավոտ «էկզոտիկ» սպաս էին առաջարկում: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ճանապարհորդը պատմել է իր «հայկական» արկածների մասին:

Անի Լիպարիտյան, Sputnik.

Ալեքսանդրը եղել է Ասիայում, Նոր Գվինեայում, Լատինական Ամերիկայում, ճաշակել տարբեր ազգային խոհանոցների խորտիկները, բայց ամենից շատ նրան զարմացրել է սպասը:

«Ես սովոր եմ խոհարարական տարբեր փորձերի, բայց կաթից պատրաստած ապուր չէի փորձել և մտածում էի, որ դա ինձ հաստատ դուր չի գա»,- պատմեց նա:

Նախաճաշի ժամանակ Սյուզաննա անունով խոհարարն այդ օգտակար ապուրն առաջարկել է Պոտոցկուն, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ չի կարող կաթի հիմքով ապուրը համեղ լինել:

Հետո ճանապարհորդի ընկերներն ու ծանոթներն են համոզել, որ սպաս համտեսի:

«Սյուզաննան հարցրեց. «Սաշ, սպաս ուտելու՞ ես»: Բայց նա չկարողացավ կարգին բացատրել, թե դա ինչ է: Նայեցի, տեսա ինչ-որ անսովոր բան է: Կաթ, ապուր՝ վաղ առավոտից… Մտածեցի, որ ավելի լավ է հրաժարվեմ, բայց հետո ընկերներս գրեցին, որ անպայման պետք է փորձել: Ես էլ կերա, շատ հավանեցի, ամբողջը միանգամից կերա»,- պատմեց Ալեքսանդրը:

Sputnik Արմենիայի զրուցակցին անտարբեր չի թողել նաև խաղողի տերևով հայկական տոլման: Կերել է տոլման և խոստովանել, որ շա՜տ համեղ է:

© Sputnik / Асатур Есаянц Ալեքսանդր Պոտոցկի
Александр Потоцкий - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Պոտոցկի

Ու՞ր են տանում ճանապարհները

Երկրի ձնապատ փողոցները զարմացրել են Ալեքսանդրին: Համոզված է եղել, որ արևոտ Հայաստանում տաք է լինելու: Բայց, չնայած վատ եղանակին, նա հասցրել է անել այն ամենը, ինչի համար եկել էր Հայաստան:

«Արդեն 8 տարի է՝ ճանապարհորդում եմ, շատ ժամանակ եմ անցկացրել Ասիայում, տարբեր երկրներում: Հաճախ եմ լուսանկարել և տեսանյութեր պատրաստել տարբեր կայքերի համար: Ես սկսեցի մտածել, թե ուր գնամ, որպեսզի տեսնեմ այն, ինչ նախկինում չեմ տեսել: Անցած տարվա աշնանը որոշեցի գնալ տաք երկրներ: Երբեք չէի եղել Հնդկաստանում և որոշեցի այնտեղ հասնել ցամաքով»,- պատմում է Ալեքսանդրը:

Նա իր համար երթուղի է գծել՝ Հյուսիսային Կովկաս, Վրաստան, իսկ հետո երկընտրանքի առաջ է կանգնել՝ Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան: Ու ընտրել է Հայաստանը: Հետո մեկնելու է Իրան, Աֆղանստան, Պակիստան, որից հետո կհատի սահմանն ու կմտնի Հնդկաստան:

Յուրաքանչյուր երկրում նա ինչ-որ նոր ու գրավիչ բան է գտնում, փորձում է հետաքրքիր ֆոտոշարք կամ տեսառեպորտաժ պատրաստել:

«Ես չեմ վախեցել: Երբ շատ ես ճանապարհորդում, փորձ ես ձեռք բերում: Ինչ-որ երկիր մեկնելուց առաջ ես խորհրդակցում եմ այն ծանոթներիս ու ընկերներիս հետ, որոնք եղել են տվյալ երկրում»,- նշեց Պոտոցկին:

Երբ ճանապարհորդը ծրագրում էր իր երթուղին, նրան ոչ թե անվտանգության հարցն էր հուզում, այլ՝ մուտքի արտոնագրեր ստանալու հարցը, քանի որ, օրինակ, Աֆղանստանի և Պակիստանի վիզա ստանալն այդքան էլ հեշտ չէ:

Ալեքսանդրը պատմեց, որ իր երթուղին ծրագրել է աշխարհում տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխություններից շատ առաջ:
«Հիմա տեղաշարժվում եմ ավտոբուսներով, ինքս ավտոմեքենա վարել չգիտեմ, իսկ հեծանիվով անհարմար է, որովհետև ցուրտ է, իսկ ավտոստոպով հեռու չես գնա: Երևան եմ եկել Թբիլիսիից՝ երթուղային տաքսիով: Այդ ժամանակ իմացա, որ գամփռների մասին սյուժե պիտի պատրաստեմ, և ինձ պետք էր մեկը, որը կօգներ այդ հարցում»,- ասաց նա:

Իմ քնքուշ և նուրբ գազան

Ալեքսանդրը պատմեց, որ Երևանից հետո ընկերոջ հետո մեկնել են Շիրակի մարզ: Ֆերման գտնվում էր հյուսիսային ու ցուրտ Գյումրու մոտ:

«Ծանոթներիս ու ընկերներիս ասացի, որ ինձ պետք է մեկը, ով զբաղվում է գամփռների բազմացմամբ: Միանգամից տարան Արմեն անունով մեկի մոտ, ով ավելի քան 20 տարի է՝ շներ է պահում ու շատ գամփռներ ունի: Հանդիպեցինք, բացատրեցի, որ ցանկանում եմ գեղեցիկ սյուժե պատրաստել հայկական շների մասին»,- պատմեց Ալեքսանդրը:

Արմենը շատ օգնեց լրագրող-ճանապարհորդին. նա ամեն ինչ գիտեր այդ շների մասին: Ցույց տվեց իր շներին, պատմեց, որ այդ կենդանիները շատ կարևոր դեր ունեն, որովհետև պահպանում են կոնկրետ տարածքն ու քշում գայլերին:

Ալեքսանդրին զարմացրել է հայկական շների բարությունը, թեև մի քիչ էլ վախենում է նրանցից: Չնայած ահարկու տեսքին՝ գամփռները բարյացակամ են եղել ռուս զբոսաշրջիկի նկատմամբ:

«Ես գնացի ուշ երեկոյան, տերերը նախազգուշացրել էին, որ գիշերով չմտնեմ իրենց տարածք, քանի որ շները կարող են հարձակվել, բայց երբ ծանոթանան հետս, ինձ չեն վնասի: Այդ տիրոջ շներն ագրեսիվ չէին: Սկզբում ես ծանոթացա համեմատաբար փոքր շան հետ»,- պատմեց նա:

Անսպասելի է եղել անհավանական մեծ չափսեր ունեցող շան հետ ծանոթությունը:

«Ահռելի շունը պատահաբար հայտնվեց: Երբ առավոտյան դուրս եկա բակ, որպեսզի նկարեմ կովերին, հսկա շունը դեպի ինձ վազեց: Ես ուղղակի փակեցի աչքերս, որովհետև այդ հսկան, փսլինքները թափելով, իմ կողմ էր վազում: Բայց հետո ողջ օրն անցկացրի ձագերի հետ, որոնք բոլորովին էլ ագրեսիվ չէին»,- խոսոտովանեց ճանապարհորդը:

Ֆերման գտնվել է գյուղում՝ Սպիտակ քաղաքից ոչ հեռու, որտեղ 1988թ.-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Ընկերը նախապես չի ասել, թե հատկապես որ գյուղում են լինելու, և Ալեքսանդրը միայն այնտեղից հեռանալուց հետո է իմացել, որ Սպիտակում է եղել:

Ճանապարհորդությունների սիրահարի երկար ճանապարհը շարունակվում է, հիմա Ալեքսանդրը հատում է Իրանի սահմանը՝ դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասնելով իր նպատակին՝ ճանաչել ողջ աշխարհն ու բոլոր սահմանները:

© Sputnik / Асатур Есаянц Ալեքսանդր Պոտոցկի
Александр Пототский - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Պոտոցկի
Լրահոս
0