00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփն «անցավ սահմանը», կամ ինչպես ԱՄՆ–ի որոշումը կհարվածի Հայաստանին

CC BY-SA 2.0 / Gage Skidmore / Donald TrumpДональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2015 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США
Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2015 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի ԱԽ–ում Երուսաղեմի վերաբերյալ սենսացիոն քվեարկությունից հետո Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն անցավ սահմանը։ Համենայնդեպս այդ է վկայում նրա ոչ դիվանագիտական բառապաշարը, որ նա կիրառեց վերջերս տեղի ունեցած իր ճեպազրույցներից մեկի ժամանակ` խոսելով միգրացիայի խնդրի մասին։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ամերիկայի նախագահը բղավում էր ու մատ թափ տալիս խորհրդականների վրա

Իրականում Թրամփը ոչ միայն «անցավ սահմանը», այլև խստորեն հանդիմանեց իր գլխավոր խորհրդականներին` մեղադրելով, որ նրանք թաքցնում են իրենից միգրանտների վերաբերյալ գործերի իրական դրությունը։ Բղավում էր, ասում, որ «իրեն հիմարի տեղ են դնում» («Նյու Յորք թայմսի» վկայությամբ)` իրական վիճակագրությունը չներկայացնելով։ Այնուհետև «հարձակվեց» կոնկրետ Աֆղանստանի, Նիգերիայի և Հաիթիի վրա։

Сожжение портретов Нетаньяху и Эрдогана - Sputnik Արմենիա
Կատակերգությունն ու անհարիր տոնը մի սրվակում, կամ ինչու է Էրդողանը շնորհակալություն հայտնել հայերին

Աֆղանստանը նա անվանեց «դրախտ ահաբեկիչների համար»։ Հենց այդ երկրի դիրքորոշումներ էր ՄԱԿ-ի ԱԽ-ի քվեարկության ժամանակ ամենից շատ խոցել ԱՄՆ նախագահին։ Աֆղանստանում ամերիկացիները, որպես օգնություն, ավելի քան 4.5 մլրդ դոլարի ներդրում ունեն։ Եվ ահա երկիրը դեմ է քվեարկում ԱՄՆ-ին և Իսրայելին։

Հաիթիի միգրանտներին (ընթացիկ տարում շուրջ 15 հազար միգրանտ է ժամանել Ամերիկա) «ՁԻԱՀ-ի վարակակիր» է անվանել։ Իսկ Նիգերիայի մասին ասել է, որ այդ երկրից ԱՄՆ ընկած ցանկացած ոք մեկընդմիշտ հրաժարվում է վերադառնալ իր «խղճուկ որջը»։

Իրականում Երուսաղեմի հարցի վերաբերյալ սկանդալային քվեարկությունից հետո ԱՄՆ իմպուլսիվ նախագահից կարելի էր այդպիսի պահվածք սպասել։ Դա հասկանալի է, քանի որ ամերիկացիներին աջակցող երկրների ցուցակն իսկապես վկայում է, որ ԱՄՆ-ն այսուհետև բոլորովին էլ համաշխարհային գերիշխան չէ, ինչպես փորձում է ներկայացնել Թրամփը։

Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու և Տոգո. այսքանն էին դեմ քվեարկել ՄԱԿ-ի հակաամերիկյան բանաձևին։ Այդ պատճառով էլ Թրամփը մատ է թափ տալիս, և այդ պատճառով էլ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին քվեարկությունից հետո սպառնաց. «ԱՄՆ-ն կհիշի այս օրը…, կհիշենք, երբ մի շարք երկրներ, ինչպես հաճախ է լինում, կխնդրեն ավելի շատ վճարել և մեր ազդեցությունն օգտագործել իրենց շահերից ելնելով»։

Հայաստանին տրամադրվող ԱՄՆ կառավարական ֆինանսական աջակցությունն առանց այդ էլ նվազագույն է

Սակայն միամիտ կլիներ ենթադրել, որ Թրամփի վարչակազմը կսահմանափակվեր միայն սպառնալիքներով։ Օրինակ` միջազգային իրավունքի և փոխհարաբերությունների հարցերով հայ փորձագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում բավական հետաքրքիր միտք արտահայտեց։ Ամենևին էլ բացառված չէ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում բորբոքված կրքերի պատճառով Ամերիկան իսկապես հրաժարվի Հայաստանին ֆինանսական աջակցությունից, քանի որ մեր երկիրը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին։

Арман Бошян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոշյան. «Փաստաթղթով ԱՄՆ-ն ասում է, որ շարունակելու են ագրեսիվ գործողությունները ողջ աշխարհում»

Նրա խոսքով` այն գումարը, որը ԱՄՆ-ն նախատեսել է որպես Հայաստանի բյուջետային օգնություն գալիք տարվա համար, ամենևին էլ տպավորիչ չէ` ընդամենը 6 մլն 800 հազար դոլար։ Ակնհայտ է, որ եթե հետագայում Ամերիկան ընդհանրապես հրաժարվի օգնել մեր երկրին (ինչը չի բացառվում), ապա բյուջեն դրանից այդքան էլ չի տուժի։

Թեև նույնիսկ դա փաստ չէ, քանի որ պետք չէ մոռանալ Ամերիկայում բոլոր մակարդակներում գործող հայկական լոբբիի ներուժը։ Այդ թվում նաև Կոնգրեսում, որն էլ հենց որոշում է այս կամ այն երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։

Իսկ ամերիկյան Կոնգրեսը, ինչպես բազմիցս տեսել ենք, բավական հեշտ է արգելափակում Թրամփի` իր համար անցանկալի որոշումները։

Միգրանտների ալիքն արդեն թափվել է Արևմուտքի գլխին, սակայն հիմնական սպառնալիքն առջևում է

Ինչ վերաբերում է ներգաղթային գործընթացներին, որոնք իսկապես թափվել են Արևմուտքի գլխին (ներառյալ` նաև Ամերիկան), Վաշինգտոնում դեռ լուրջ խոսակցություն է լինելու։ Եվ այդ համատեքստում հավանաբար պետք է հիշել Թրամփի արտահայտությունը` «գրին քարտի» հետ կապված։

Այն ժամանակ նա հայտարարեց, որ «ընդհանրապես պետք է հրաժարվել խաղարկության ծրագրից»` օրինակ բերելով Ուզբեկստանից ժամանած Սայֆուլո Սաիպովին, որը Նյու Յորքում ահաբեկչություն էր իրականացրել։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Հայաստանից բացի, ՄԱԿ–ն էլ կարող է զրկվել ամերիկյան ֆինանսավորումից»

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, միգրացիոն խնդրի լրջության վերաբերյալ երկրագնդի այդ հատվածի համար հավանաբար խոսելն էլ ավելորդ է։ Ասիայից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից օրինական և ապօրինի միգրանտների քանակը վերջին տարիների ընթացքում հատել է խելամիտ և ոչ խելամիտ սահմանները։

Իսկ եթե հաշվի առնենք, որ վերջերս Սիրիայում և Իրաքում ջախջախվեց ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը (մի շարք երկրներում արգելված), ապա կա ևս մեկ գործոն։

Կտրուկ սրվել է եվրոպական երկրներ ահաբեկչական խմբավորումների «ողջ մնացած» հատվածների կամ առանձին ահաբեկիչների ներխուժման վտանգը։ Առավել ևս, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև քաղաքական փոխհարաբերությունները ծայրահեղ լարված են, և Անկարայի նյարդերն իսկապես մի գեղեցիկ օր կարող են տեղի տալ։

Եվ այդ ժամանակ թուրքերը, ինչպես ասում են, «կբացեն ծորակը» և կդադարեն զսպել միգրանտների ալիքը, որը դեռ սպասում է Թուրքիայի տարածքում իր ճակատագրին։ Բայց չէ՞ որ այնտեղ մի քանի միլիոն մարդ կա, որոնք կուտակվել են փախստականների համար նախատեսված ճամբարներում։ Եվ ի դեպ, այդտեղ ծայրահեղ վատ պայմաններ են, թեև Եվրոպան Թուրքիային բավական խոշոր գումար է հատկացրել փախստականներին անհրաժեշտ ամեն ինչով նվազագույնս ապահովելու համար։

Արդեն այսօր եվրոպական երկրների հատուկ ծառայությունները մտահոգված են Սիրիայից և Իրանից իրենց մոտ փախչող իսլամիստների ներթափանցումով. չէ՞ որ նրանց ճակատին գրված չէ` Հալեպից խաղաղ բնակի՞չ է, թե՞ Ռաքքայից կամ Մոսուլից փախած զինյալ։

Լրահոս
0