00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կատակերգությունն ու անհարիր տոնը մի սրվակում, կամ ինչու է Էրդողանը շնորհակալություն հայտնել հայերին

© AFP 2024 / ATTA KENAREСожжение портретов Нетаньяху и Эрдогана
Сожжение портретов Нетаньяху и Эрдогана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի` վերջերս տեղի ունեցած նիստը քաղաքական գործընթացներով հետաքրքրվող լսարանին մտածելու լուրջ թեմա տվեց։ Գլոբալ գործընթացների տեսանկյունից ամենակարևորն այն էր, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի օրակարգում ներառված Երուսաղեմի ճգնաժամի վերաբերյալ քվեարկությունը երկրորդ պլան մղեց Ղրիմի բանաձևը։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Մի՞թե ֆինանսական շանտաժն իսկապես ԱՄՆ քաղաքականության հիմնական գործիքն է

Իրականում կարևոր է ոչ թե Երուսաղեմի վերաբերյալ քվեարկության արդյունքը, այլ այն, որ ԱՄՆ-ի և Իսրայելի արձագանքը, եթե այդպես կարելի է ասել, չափից դուրս ագրեսիվ էր, բացի այդ նաև` բացարձակ անհասկանալի։

Ընդամենը յոթ երկիր, որոնք իրենց քվեն տվեցին ի աջակցություն ամերիկացիների և իսրայելցիների դիրքորոշման, և 128 երկիր, որոնք դատապարտեցին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը։ Նման բան հավանաբար ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ էլ Թել Ավիվում կանխատեսել չէին կարող։

45-ый президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Կների՞ Թրամփը Երևանին. ինչո՞ւ է հայ հոգևորականությունն ավելի համարձակ

Հավանաբար արձագանքը հենց այդ պատճառով էլ այդքան թունոտ եղավ` ընդհուպ մինչև ՄԱԿ-ի բանաձևին աջակցած բոլոր երկրներին ամերիկյան ֆինանսական օգնությունը դադարեցնելու սպառնալիքներ:

Տերմինաբանությունը, որն օգտագործեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ՄԱԿ-ն անվանելով «ստի օթևան», ընդհանրապես անընդունելի էր։

Վատ չէր լինի, որ այս համատեքստում Հայաստանը Նեթանյահուին հիշեցներ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի վերջին հայտարարությունը, թե իր երկիրն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխի, քանի որ Իսրայելի համար ավելի կարևոր են Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Այդ ժամանակ արդեն կարելի էր նաև հարցնել էլ, թե ինչու է պաշտոնական Թել Ավիվը ենթադրել, որ հայ ներկայացուցիչը դեմ է քվեարկելու Երուսաղեմի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին։

Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի արտահայտությանը, կարելի է միայն մի բան ասել, դա շանտաժ էր։ Իսկ այն երկրները, որոնք քվեարկեցին ոչ ԱՄՆ-ի օգտին, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացում թույլ չտալու լուրջ հիմքեր ունեն։

Նույն Հայաստանը, որն անմիջապես Երուսաղեմում իր լուրջ շահերն ունի (եկեղեցի, սփյուռք և այլն), իսկապես շատ բանի է պատրաստ, որպեսզի այնտեղի իրավիճակը հանգիստ լինի։

Թուրքիայի առաջնորդ Էրդողանը փորձում է իրեն վերագրել ՄԱԿ-ի քվեարկության արդյունքները

Դե իսկ այն, որ Էրդողանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ՄԱԿ-ի ԱԽ-ում կողմ են քվեարկել Թրամփին դատապարտող բանաձևին, ընդհանրապես սյուրռեալիզմի ոլորտից է։

Գոնե այն պատճառով, որ այդ երկրները քվեարկել են բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ հաշվի են առել Թուրքիայի շահերը կամ եղել են նրա ազդեցության տակ։

Էրդողանի նման արարքն այն սադրանքների շարքից է, որ սովորաբար իրեն թույլ է տալիս իմպուլսիվ թուրք առաջնորդը։

Президент Турции Р.Т.Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին

Սակայն այս անգամ նրա արարքը ոչ թե անվայել էր (արժանապատիվ հասարակությունում նման բան չեն անում), այլ պարզապես կատակերգություն էր քաղաքական դաշտում։

Հասկանալի է, որ հիմա Էրդողանը Երուսաղեմի ճգնաժամի ալիքի ֆոնին փորձում է գլխավորել մուսուլմանական երկրների հակաամերիկյան կոալիցիան, բայց նման կոպիտ ձևով ՄԱԿ-ի ԱԽ-ի դահլիճում նստած լսարանի հետ աշխատելը վիրավորական է բարձրաստիճան պաշտոնյաների համար։

ՀՀ արտգործնախարարն այս համատեքստում երևի նույնպես պետք է հանդես գար պաշտոնական հայտարարությամբ, որտեղ հատուկ նշվեր, որ Էրդողանի գունավոր շնորհակալությունները երկիրն իր հաշվին չի ընդունում, և ՄԱԿ-ի ԱԽ-ում բացարձակ այլ նկատառումներից ելնելով է քվեարկել։ Եվ որ Հայաստանը հաստատ իր քվեն չի տվել Թուրքիայի դիրքորոշման օգտին, որը բավական ակտիվ էր գործում գլոբալ քաղաքական գործընթացներին խցկվելու և արդյունքներն իրեն վերագրելու հարցում։

Լրահոս
0