ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի Մինեսոտա նահանգում երիտասարդ զույգը ցանկացել է վիրուսային հոլովակ նկարել YouTube–ի համար, բայց աղջիկը «պատահմամբ» կրակել է իր ընկերոջ վրա։ Այդ մասին գրում է The Star Tribune հրատարակությունը։
Մոնալիզա Պերեզը և նրա ընկերը` Պեդրո Ռուիզը, համատեղ տեսանյութ են հրապարակել YouTube–ում իրենց ալիքի համար։ Ինչպես նշվում է հոդվածում, Պերեզը և Ռուիզը YouTube–ում ալիք են ունեցել, որտեղ տեղադրել են իրենց կատակները, ծաղրն ու ծանակը։
Ավելի շատ դիտումներ հավաքելու համար աղջկը որոշել է նկարել, թե ինչպես է ատրճանակից կրակում իր ընկերոջ վրա, իսկ Ռուիզը պաշտպանվել է գրքով։
Միջադեպից առաջ Պերեզը թվիթերում գրել է, որ նման տեսանյութ նկարելու գաղափարը պատկանում է իր ընկերոջը։ Ո՞վ կմտածեր, որ գիրքը չի պաշտպանում փամփուշտից։
Պերեզը կրակել է կես մետր տարածությունից, և գնդակն անցել է գրքի միջով` խոցելով Ռուիզի կուրծքը։ Երիտասարդը ստացված վնասվածքից մահացել է։
Աղջիկն իրեն մեղավոր է ճանաչել չկանխամտածված սպանության մեջ։ Նրան սպառնում է վեցամսյա բանտարկություն, որից հետո 10 տարի գտնվելու է իրավապահների հսկողության տակ։