ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հալիվուդյան հայազգի դերասանուհի Անժելա Սարֆյանն Instagram–ի իր էջում նկար է տեղադրել, որում լուսանկարվել է իր ոչ հարազատ եղբոր հետ։
Սիրող եղբայրն ու քույրը, դատելով լուսանկարի մեկնաբանությունից, երեք ամիս չեն տեսնվել, իսկ երկար սպասված հանդիպման առիթը դարձել է հարսանիքը, ամենայն հավանականությամբ` եղբոր։
Լուսանկարը տեղադրվել է #weddingvibes հեշթեգով, իսկ որոշ բանիմաց հետևորդներ երջանկություն ու երկար տարիների համատեղ կյանք են մաղթել։
Գրեթե բոլոր հետևորդներն առանձնացրել են հոլիվուդյան աստղի գեղեցիկ զգեստը, ինչպես միշտ, գովաբանելով կինոաստղի գեղեցկությունը։
Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» և «Հին ու բարի օրգի» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։
Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: