00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի գիտնականներին արգելում են նայել հայկական աստղադիտակով

© Sputnik / Gohar SargsyanБюраканская астрофизическая обсерватория
Бюраканская астрофизическая обсерватория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքրքրական է, որ Թուրքիան միացել է հայկական նախագծին, ճանաչել է Հայաստանի առաջատար լինելն ու գիտական հետազոտությունների է մասնակցում։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը մասնակցի Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական տարածաշրջանային կենտրոնի աշխատանքներին, սակայն ադրբեջանցի աստղագետներն իրենք չեն կարող մասնակցել` հաշվի առնելով «վերևներից» դրված արգելքը, հայտնել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նրա խոսքով` եթե ադրբեջանցի աստղագետները հետևեն Թուրքիայի օրինակին և ներգրավվեն գիտական հարթակի աշխատանքներին, դրանից կշահեն բոլորը, իսկ եթե հրաժարվեն` կտուժի միայն Ադրբեջանը։

Некоторые посетители Бюраканской обсерватории разочарованы - Sputnik Արմենիա
Բյուրականի աստղադիտարանի տարածքում դենդրոպարկ կստեղծվի

Նոյեմբերի 17-ին Թուրքիան ցանկություն է հայտնել Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական տարածաշրջանային կենտրոնի շրջանակներում համագործակցել Հայաստանի հետ, նշեց զրուցակիցը։ Ընդ որում, Թուրքիան Հայաստանին Կենտրոնի առաջնորդ է ճանաչել։

«Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպում ենք տարբեր հարթակներում, հիմնականում Վրաստանում։ Նրանց կառավարությունը արգելում է իրենց մեզ հետ համագործակցել։ Միևնույն ժամանակ մեր իշխանություններն արգելքներ չեն դնում, և մենք բաց ենք բոլորի հետ համագործակցելու», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայելյանը։

Նրա խոսքով` Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական տարածաշրջանային կենտրոնին միանալուց հրաժարվելը Ադրբեջանին «խաղից դուրս» վիճակի մեջ է դնում։

Ներկա պահին կենտրոնի աշխատանքներին մասնակցում են Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, ինչպես նաև Թուրքիան։

Բացի Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական տարածաշրջանային կենտրոնի աշխատանքներից Բյուրականի աստղադիտարանի աստղագետները մի շարք այլ նախագծերի են մասնակցում։ Օրինակ` Սարավանդի ռադիոաստղագիտական կայանում «Ռոսկոսմոսի» աջակցմամբ գիտնականները լայնածավալ ուսումնասիրություններ են տանում տիեզերական աղբի նկատմամբ։

Снимок Венеры на фоне ночных огней Земли, полученное с Международной космической станции - Sputnik Արմենիա
«Չարի առանցքներ». հայ աստղաֆիզիկոսի սենսացիոն հայտնագործությունը տիեզերքի ձևի մասին

Փոքր աստղադիտակների վրա «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչներն ու Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի մասնագետները նայում են աստղադիտակի մեջ և աղբ են փնտրում։ Հետևում են հիմնական աստղադիտակով, որին այստեղ «հեռադիտակ» են անվանում։ Սկզբում «հեռադիտակը» մշակում է երկինքը, այնուհետև տվյալները վերստուգում են մյուս երկուսի` ավելի հզոր հեռադիտակների օգնությամբ։

«Ռոսկոսմոսի» և Բյուրականի աստղադիտարանի մասնագետների համագործակցության մասին պայմանագիրը` կապված տիեզերական աղբին հետևելու հետ, վերջերս է երկարացվել երեք տարով, հայտնում է Արեգ Միքայելյանը։

«Այդ նախագծում ներգրավված են մեր աստղադիտարանի ութ մասնագետ», – ավելացրեց նա։

2018 թվականը նույնպես խոստանում է արդյունավետ լինել հայ աստղագետների համար. տարբեր նախագծերի գործարկման վերաբերյալ Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների աստղագետների հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Լրահոս
0