00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չարի առանցքներ». հայ աստղաֆիզիկոսի սենսացիոն հայտնագործությունը տիեզերքի ձևի մասին

© Photo : NASA/JAXA Снимок Венеры на фоне ночных огней Земли, полученное с Международной космической станции
Снимок Венеры на фоне ночных огней Земли, полученное с Международной космической станции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կա մի ոլորտ, որը չի հանձնվում՝ չնայած այն արմատախիլ անելու բոլոր փորձերին․ դա գիտությունն է։ Ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ գիտությունը, չնայած բոլոր դժվարություններին, ողջ է և մեծ ապագա ունի. դրա լավատեսական օրինակն աստղաֆիզիկան է։

Զարմանալի է, թե որքան հայտնի հայ աստղաֆիզիկոսներ են աշխատում աշխարհի տարբեր կենտրոններում իրականացվող հետազոտական աշխատանքների վրա: Ահա, օրինակ, երկու անուն, որոնք առայժմ այդքան հայտնի չեն համայն գիտական աշխարհին։

Կալիֆոռնիայի համալսարանի աստղաֆիզիկոս Գևորգ Աբազաջյանն ու Երևանի համալսարանի շրջանավարտ Գրիգոր Ասլանյանը, ով ներկայում նորզելանդական Օքլենդ համալսարանի կողմից տիեզերական ուսումնասիրություններ իրականացնող խմբի անդամ է, աշխատելով թե միասին, թե առանձին-առանձին, ստացել են բավական հետաքրքիր արդյունքներ:

Певец Эрнест Барсегян - Sputnik Արմենիա
Նկարակալով երգիչն ու վրձնով սուսերամարտիկը. Էռնեստ Բարսեղյանի մարած լույսը

Մի շարք գիտնականներ հակված են այն մտքին, որ տիեզերքի հիմնական մասը կազմում է անտեսանելի «մութ» մի նյութ, որի առկայությունը համոզիչ կերպով հաստատվում է որոշ անուղղակի մեթոդների քննման արդյունքում: Հետաքրքիրն այն է, որ Աբազաջյանը, ժամանակ առ ժամանակ նման նյութի գոյության փաստին շատ հոռետեսական վերաբերմունք էր ցուցաբերում: Բայց ահա, բոլորովին վերջերս, վերլուծելով մեր գալակտիկայի կենտրոնական հատվածի գամմա ճառագայթների ինտենսիվությանը վերաբերվող արդյունքները, գիտնականը հանգել է այն եզրակացության, որ այդ ճառագայթման ավելցուկը լիովին կարող է բացատրվել մութ նյութի գոյությամբ: Իսկ այժմ Աբազաջյանը ենթադրում է, որ տիեզերական գամմա-ճառագայթները ուղղակիորեն կապված են դրա հետ:

Իսկ հետո կատարվեց հետևյալը: Օգտագործելով Աբազաջյանի ստացված տվյալները` Գրիգոր Ասլանյանը զարգացրեց այն տեսությունը, որ տիեզերքն ունի սկավառակ հիշեցնող բլիթի ձև (բուբլիկ): Բնականաբար մաթեմատիկորեն ճշգրտված ձևի մասին խոսել հնարավոր չէ, դրա համար էլ Ասլանյանը որոշեց պարզել, թե հատկապես ինչպիսի սկավառակ կարող է հիշեցնել տիեզերքի գծագիրը: Ըստ աստղաֆիզիկոսի՝ «այդ սկավառակը կարող է ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ ընդամենը երկուսով լինել վերջավոր, և ինչ-որ մի ուղղությամբ կարող է լինել անվերջ: Կամ կարող է ցանկացած երկու ուղղությամբ լինել անվերջ, և այլն…»:

Ларри Гагосян - Sputnik Արմենիա
Արվեստի մաֆիայի հայ կնքահայրը, կամ ինչպես է Գագոսյանը միլիոններ վաստակել

Ասլանյանն օգտվեց տարբեր տվյալներից՝ օգտագործելով նաև NASA-ի որոշ հետազոտություններ (Nasa-Ավիացիայի ազգային կառավարում և տիեզերական տարածության հետազոտություն) և տարբեր գիտնականների աշխատանքներ` հենվելով նաև Աբազաջյանի արդյունքների վրա: Այդ տվյալների հավաքումը տևեց 7 տարի, իսկ հետո դրանց մշակման արդյունքներն Ասլանյանը կիրառեց սկավառակների մաթեմատիկական տարբեր մոդելների վրա, այստեղ հարկ եղավ հաշվի առնել համակարգչի առաջարկած տասնյակ հազարավոր տարբերակները:

Ասլանյանը համոզված է, որ տիեզերքը սկավառակի տեսք ունի, բայց ոչ այնպես, ինչպես մեր գիտակցությունն է սովոր պատկերացնել, այն ավելի շատ ունի ներսը դատարկ կլոր բլիթի ձև, որը մշտապես դեպի եզրերն է ձգվում, ընդ որում` ոչ հավասարապես՝ անփորձ հրուշակագործի պատրաստած բլիթի նման:

Այդ ձևը կատարելապես համապատասխանում է աստղաֆիզիկայի կողմից նշված դեպի մեկ ուղղությամբ ընթացող ճառագայթների ինտենսիվության անհավասարակշռության երևույթին, ինչին էլ գրականությանը մոտ կանգնած գիտնականը տվեց «չարի առանցքներ» անունը: Ասլանյանը որոշել է հստակեցնել տիեզերքի ձևը՝ օգտագործելով արհեստական տարբեր արբանյակների տվյալներ, այնպես որ այս հետազոտության ավարտին դեռ շատ կա:

Ելնելով հայրենասիրական նկրտումներից և երկրպագելով, այսպես ասած, «մերոնց»` անշուշտ լավ կլիներ, որ Ասլանյանի և Աբազաջյանի հետազոտություններն իրենց ճշմարտացիությունն ապացուցեին: Իսկ եթե ավելի լուրջ՝ ցանկացած արդյունքի պարագայում էլ նրանց արած գործը տիեզերքի ճանաչման չվերջացող ճանապարհին արված մի հսկա ու արժեքավոր քայլ է: Որովհետև նման իրավիճակներում նույնիսկ բացասական արդյունքը դառնում է գիտական մեծ հայտնագործություն:

Լրահոս
0