00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:16
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հնարավոր է՝ Միկին մասնակցի խաղին». Մոուրինյո

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЖозе Моуриньо
Жозе Моуриньо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին` նշելով, որ մտածում է առաջիկա խաղում նրան ևս ընդգրկելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի «Բրիստոլ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, այս մասին հայտարարել է Ժոզե Մոուրինյոն:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը նշել է, որ մեկնարկային կազմում որոշ փոփոխություններ են կատարվել։

«Փոփոխություններ են կատարվել, քանի որ «Բիստոլը» չեմպիոնշիփի (Անգլիայի առաջին դիվիզիոն) լավագույն թիմերից մեկն է ինձ համար, իսկ մրցաշարը 5-10 տարի առաջվա մրցաշարը չէ այլևս: Չեմպիոնշիփում այսօր հանդես են գալիս որակական բարձր հատկություններ ունեցող թիմեր: Մենք կարիք ունենք խաղը հաղթելու, այդ իսկ պատճառով որոշ փոփոխություններ ենք կատարել: Եվ հնարավոր է՝ Միկին մասնակցի խաղին»,- ասել է Մոուրինյոն։

«Բրիստոլ Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին։

Պորտուգալացի մարզիչն ավելի վաղ նշել էր, որ այսօր մեկնարկային կազմում Մխիթարյանի համար տեղ գտնելը բարդ է։

Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Երբ Միլանն էլ է «Մանչեսթեր», կամ ինչպես են իրականանում Մխիթարյանի երազանքները

«Մենք այս պահին խաղում ենք Մատայի, Լինգարդի, Ռեշֆորդի, Մարտիալի ու Լուկակուի հետ, իսկ Իբրահիմովիչն ու նշված տղաներից մեկը մնում է փոխարինողների թվում: Պետք է հավասարակշռությունը պահպանենք փոխարինողների նստարանին»,- ասել է «կարմիր սատանաների» առաջնորդը:

Նշենք, որ ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել Հենրիխ Մխիթարյանին: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 35 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառել նրան:

Իսկ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր»:

Այսօր նաև տեղեկություն է տարածվել, որ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը նույնպես շահագրգռված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու հարցում։

Մոուրինյոն «բանտ է ուղարկել» Հենոյին. ծաղրանկար

Վերջին անգամ Մխիթարյանը «ՄՅ»-ի կազմում դաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոնի» դեմ խաղում ընդամենը 20 րոպեով: Դրանից հետո Միկին այլևս խաղադաշտ դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է «ՄՅ»-ի 15 խաղի` Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում դառնալով երկու գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Լրահոս
0