00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵՄ արտահանվող մի շարք ապրանքների ծավալները կավելացնի. փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsГарегин Мелконян
Гарегин Мелконян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի Եվրոպական միություն արտահանման ծավալներն ավելացնելու համար, հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. ԵՄ-ի հետ համաձայնագիրը թույլ կտա ավելացնել Հայաստանից արտահանվող տեքստիլի և դեղագործական արտադրանքի ծավալները, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

GSP+ համակարգի շրջանակում Հայաստանի համար մաքսային սակագների առումով բավական բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Բոլոր անուն ապրանքների գրեթե 90%-ը, նրա խոսքով, արտահանվում է դեպի Եվրոպա այդ համակարգի շրջանակում։

Покупатели в магазине в преддверии Нового года - Sputnik Արմենիա
Հայաստանն ընդունում է եվրասիական տուրքերը. ո՞ր ապրանքների գները կբարձրանան

«Ի՞նչն է կարևոր ԵՄ-ի հետ համաձայնագրում։ Այն, որ այդ համաձայնագիրը նպաստում է արտահանման ծավալների ավելացմանն ու ապրանքների ցանկի ընդլայնմանը։ Սա առաջին հերթին վերաբերում է սերտիֆիկացման, փաստաթղթերի փոխադարձ ճանաչման, լաբորատորիաների հնարավորությունների ընդլայնման գործընթացներին», — ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` արտահանման առումով աճում է պատրաստի արտադրանքի մասնաբաժինը, մասնավորապես` դա վերաբերում է դեղագործական արտադրանքին և տեքստիլին։

«Կցանկանայի առանձին նշել ալյումինե փայլաթիթեղը, որը նույնպես պատրաստի արտադրանք է։ 2017 թվականին, եթե չեմ սխալվում, 50 մլն դոլարի փայլաթիթեղ է արտահանվել», — ասաց Մելքոնյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որ Հայաստանը զգա ԵՄ արտահանման ավելացումը, Մելքոնյանը դժվարացավ պատասխանել։

Նրա խոսքով` ապրանքների յուրաքանչյուր խմբի համար տարբեր ժամանակ կպահանջվի` մի քանի ամսից մինչև ավելի երկար ժամանակ (օրինակ` կենդանական ծագում ունեցող ապրանքների դեպքում)։

Մելքոնյանը նշեց, որ դեպի Եվրոպա արտահանման տոկոսային ավելացման մասին խոսելը նույնպես վաղ է, քանի որ այնտեղ մի շարք գործոններ կան։

«Պետք է նշել, որ 2017 թվականի առաջին 10 ամսում ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20%-ով։ Ապրանքների գրեթե 90%-ն արտահանվում էր մաքսային զրոյական տոկոսադրույքով։ Լուրջ հիմքեր կան արտահանման ծավալներն ավելացնելու համար», — ասաց Մելքոնյանը։

Նա նշեց նաև, որ Հայաստանը 2018 թվականի հունվարին կգործարկի REX (Registered Exporter System) համակարգը։

Армянские сухофрукты - Sputnik Արմենիա
Արտոնություն ստանալու համար գործարարը պիտի ապացուցի` ապրանքն արտադրված է Հայաստանում

Նրա խոսքով` այդ համակարգը ինքնահայտարարագրվելու հնարավորություն կտա գործարարներին, մասնավորապես` ՓՄՁ-ներին։ Մեկ անգամ գրանցվելով` գործարարն ընդմիշտ կազատվի լրացուցիչ սերտիֆիկացման գործընթացից` ԵՄ ապրանքները արտահանելիս։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով, Եվրոպական միությունն ակնկալում է, որ երկրում կբարելավվի գործարար միջավայրը։

Ըստ նրա` դա մեկ օրվա հարց չէ, սակայն իշխանությունների հայտարարություններն ու կառավարության հավակնոտ ծրագրերը լավատեսություն են ներշնչում։

«Հուսով եմ, որ մոտ ապագայում զգալի արդյունքներ կտեսնենք», — ասաց Սվիտալսկին։

Նա նշեց, որ Հայաստանում ՓՄՁ-ին աջակցելը Եվրոպական միության առաջնահերթ խնդիրներից է։ ԵՄ-ն, նրա խոսքով, կշարունակի Հայաստանում աջակցել այդ բոլոր գործընթացներին։

Ավելի վաղ Facebook սոցցանցի իր էջում REX համակարգին միանալու մասին հայտնել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա գրել էր, որ արդյունքում «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար ծագման սերտիֆիկատ ներկայացնելու կարիք չի լինի։

Լրահոս
0