00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ընդունում է եվրասիական տուրքերը. ո՞ր ապրանքների գները կբարձրանան

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցПокупатели в магазине в преддверии Нового года
Покупатели в магазине в преддверии Нового года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018 թվականին Հայաստանում տուրքերը կբարձրանան, բայց միայն 30 անուն ապրանքատեսակի համար և միայն 1-2%–ով։ Իսկ գները կաճեն ընդամենը 0,4%–ով։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության հետևանքով 2018 թվականին Հայաստանում գները կաճեն ընդամենը 0,4%-ով։ Այդ մասին գրված է Կենտրոնական բանկի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։

Ապրանքներից տուրքեր կգանձվեն ընդհանուր կանոններով

Հայաստանը Եվրասիական միությունում աստիճանաբար ապրանքներից կսկսի գանձել նույն տուրքերը, ինչ և մյուս չորս հանրապետություններից։ Առայժմ Միության միասնական տուրքերը միջինում ավելի բարձր են, քան Հայաստանում։ Այդ պատճառով, որպեսզի կյանքն այստեղ չթանկանա, հանրապետության համար մի քանի տարով պահպանել են տեղի տուրքերը. հիմնականում սննդամթերքի և արդյունաբերության հումքի համար։

Սակայն արդեն 2018 թվականին կբարձրանան ներկրվող հավի մսի (14-ից 18%), կարագի և խտացրած կաթի (10-ից 11-12%), ձեթի (10-ից 12%) համար գանձվող տուրքերը։ Ընդամենը` 30 կարևոր ապրանքների համար։

Подписание соглашений между Арменией и Россией - Sputnik Արմենիա
Ռոումինգի և ավտոմոբիլային հաղորդակցության գները կնվազեն. Երևանն ու Մոսկվան պայմանավորվեցին

… Սակայն միջին հաշվարկով` 1-2%-ով։ Իսկ գները դրանից կաճեն 0,4%-ով (քանի որ Հայաստանն այդ ապրանքների մի մասը գնում է ոչ թե «դրսից», այլ ԵԱՏՄ-ի ներսում, առանց տուրքերի)։

Մյուս կողմից, 2018 թվականից Եվրասիական միությունում կնվազեն խաղողից և այլ մրգերից գանձվող տուրքերը (բացի ծիրանից)` 10-ից հասնելով 7,5%-ի։ Հայաստանին սա ևս ձեռնտու չէ. ներմուծվող մրգերն ավելի հեշտությամբ կհայտնվեն եվրասիական շուկայում։

Սակայն առայժմ հայկական արտահանողներին հաջողվում է ոչ միայն գնող գտնել, այլև նրանց ավելի թանկ գներով վաճառել ապրանքը, քան նախկինում։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ներմուծվող ապրանքների միջին գներն աճել են 3,9%-ով, իսկ արտահանվող ապրանքներինը` 8,6%-ով։

«Մեր նպատակն է արտահանվող տնտեսություն ձևավորել, և այս առումով արդեն շոշափելի հաջողություններ ունենք։ Կարելի է ենթադրել, որ գնաճն արտաքին շուկաներում միայն կօգնի մեր արտահանողներին ավելի շատ եկամուտ ունենալ», — գրված է նախարարության մեկնաբանության մեջ։

Հայաստանի համար Եվրասիական միությունում 900 անուն ապրանք հանվել են միասնական մաքսատուրքերի ցանկից։ Մինչև 2025 թվականին հանրապետությունն ամբողջությամբ կկիրառի ԵԱՏՄ տուրքերը։ Այդ ժամանակ էլ հենց սպասվում է մի շարք առանցքային ապրանքների, այդ թվում նավթի և գազի համար միասնական շուկայի ձևավորում։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Լրահոս
0