00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտոնություն ստանալու համար գործարարը պիտի ապացուցի` ապրանքն արտադրված է Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsАрмянские сухофрукты
Армянские сухофрукты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտոնյալ պայմաններով ԵՄ երկրներ ապրանք արտահանելու համար հայ գործարարները պետք է ապացուցեն, որ այն ոչ միայն արտահանվում է Հայաստանից, այլև արտադրված է մեր երկրում։ Արտահանման արտոնյալ համակարգի հնարավորությունները մանրամասնել է փոխնախարարը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Եթե որևէ կազմակերպություն ուզում է իր արտադրանքն արտահանել ԵՄ և օգտվել GSP+-ի արտոնություններից, պետք է կարողանա ապացուցել, որ արտահանվող ապրանքը հենց հայկական ծագում ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով հայկական ծագման ապրանքների արտոնյալ առևտրի հնարավորություն ընձեռող Եվրոպական «Ռեքս» համակարգի պայմանները, ասաց  Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

««Ռեքս» համակարգը Եվրամիությունը նոր է ներդրել։ Դրանով ԵՄ–ն գործարարին ինքնահայտարարագրվելու հնարավորություն է ընձեռում։ Մեկ անգամ գրանցվելով` գործարարը մեկընդմիշտ ազատվում է հավելյալ սերտիֆիկացման գործընթացից»,– նշեց փոխնախարարը։

Նա հիշեցրեց, որ այժմ Հայաստանում արտադրված ապրանքը ԵՄ տարածք արտահանելու համար կազմակերպությունները ստիպված են լինում ամեն խմբաքանակի համար առանձին դիմել և համապատասխան վճարի դիմաց ստանալ ծագման սերտիֆիկատ։

© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Մելքոնյան
Гарегин Мелконян. IV международный форум Антиконтрафакт 2016  - Sputnik Արմենիա
Գարեգին Մելքոնյան

«Այս համակարգը նոր հնարավորություն է տալիս։ Եթե դու գրանցվում ես այդ համակարգում մեկ անգամ, ապա մինչև 6000 եվրո արժեքով  յուրաքանչյուր խմբաքանակ արտահանելիս այլևս պետք չի լինի ծագման սերտիֆիկատ ստանալ»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ այդպիսով կնվազի թղթատարությունը, կխնայվի գործարարների ժամանակն ու գումարը։

Համակարգը Հայաստանի համար հասանելի կլինի 2018 թ. հունվարի 1-ից, երբ Հայաստանը պաշտոնապես կմիանա Եվրոպական «Ռեքս» (Registered Exporter System- REX) համակարգին։

Համակարգի մասին ֆեյսբուքյան իր էջում օրերս գրառում էր արել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ»,- գրել էր վարչապետը։

Լրահոս
0