00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը հաղթեց մահին. Հալեպում տոնածառ են զարդարել

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցГород Алеппо в Сирии
Город Алеппо в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հալեպցիներն ուզում են օր առաջ վերանորոգել պատերազմից ավերված իրենց տներն ու արհեստանոցները: Չեն անտեսվում նաև համայնքային ու եկեղեցական կառույցները:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Արամ Գարեգինյան. Աղետի հետքերը Հալեպում դեռ ամենուր են, սակայն քաղաքի քրիստոնյաներն արդեն Ամանորի տոնածառ են կանգնեցրել:

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, տոնածառը տեղադրել են Սուլեյմանիե քրիստոնեական թաղամասի բնակիչները, այդ թվում՝ քրիստոնյա արաբներն ու հայերը:

Թաղամասի հրապարակում տոնածառը կանգուն էր նաև անցյալ տարվա դեկտեմբերին, երբ քաղաքը դեռ նոր էր ամբողջությամբ ազատագրվել:

Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպի հայերը` ռուս թղթակցի աչքերով

«Տոնածառ տեղադրելը հատուկ երևույթ մը չէր, այլ պարզապես՝ տոնական երևոււթ: Այս տարի ալ նույն տեղին մեջ դրուած է», — ասաց Ռեիսյանը:

Հալեպի հռչակավոր շուկաներում արդեն հատուկենտ տաղավարներ են բացվել: Սեպտեմբերին առևտուրը վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայրում՝ աշխարհահռչակ ալ-Մադինայում, որը գործող միջնադարյան շուկաներից խոշորագույնն է աշխարհում (նրա տաղավարների շարքերը միասին 13 կիլոմետր երկարություն ունեն, իսկ պատմությունը գրեթե 600 տարվա է): Իսկ նոյեմբերի վերջին վերագործարկվել է մեկ այլ միջնադարյան շուկա՝ Խան ալ-Ջումրուքը: Սա, իհարկե, դեռ շատ հեռու է զբոսաշրջային երբեմնի եռուզեռից: «Քիչ մը կանուխ է ատոր մասին խօսիլ: Բայց մէջընդմէջ կայցելեն նախկին սուրիացիներ՝ կարոտով ու հետաքրքրութեամբ», — հավելեց պարոն Ռեիսյանը:

Տոները՝ տոներ, բայց վերաշինության առօրեական գործը մեկ րոպե իսկ չի դադարում: Բնակիչներն ուզում են օր առաջ վերանորոգել իրենց տներն ու արհեստանոցները: Չեն անտեսվում նաև համայնքային ու եկեղեցական կառույցները:

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
La Repubblica–ն` Հալեպի «հայկական բանաձևի» մասին. աղքատները կերակրում են քաղցածներին

«Վերջերս Կիլիկիոյ կաթողիկոսութեան ընդհանուր ժողով կայացած է, ուր Արամ Վեհափառը երախտիք է յայտնած հայ գաղութներուն, որք իրարու ձեռք կ՛երկարեն վերաշինութեան համար: Շատ կեդրոններու, այդ թվում՝ Հալէպի Քառասնից մանկանց մայր եկեղեցու վերաշինութեան նախագծեր արդէն ներկայացուած են: Ատոնց գործնականացման աշխատանքն ալ շուտով պիտի սկսուի», — հավելեց Ռեիսյանը:

Այդուհանդերձ, հայ համայնքն իրեն չի կղզիացնում Սիրիայի ժողովրդից: Մի քանի օր առաջ ընդունվեց 2018 թվականի Սիրիայի պետական բյուջեն: Այն հարցին, թե որքան գումար է տրամադրվել հայ համայնքի կրթական ու մշակութային հաստատությունների համար, պատգամավոր Ռեիսյանն առարկեց. «Սուրիոյ մէջ հատուածներու մասին ոչ մեկը կը խոսի. կայ սուրիացի ժողովուրդ, ուր հայն ալ կայ, ոչ հայն ալ: Հետեւաբար, եթե վերականգնումի շուրջ որևէ օժանդակութիւն կա, կարիքներու համաձայն պիտի բաշխուի»:

Վերակենդանանում են նաև գործարար կապերը Հայաստանի հետ: Հոկտեմբերի վերջին Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Սամեր Խալիլի, զբոսաշրջության նախարար Բուշր Յազջիի հետ: Կողմերը պայմանավորվել են անցկացնել գործարար շրջանակների փոխադարձ հանդիպումներ:

© Sputnik / Asatur YesayantsԺիրայր Ռեիսյան
Жирайр Реисян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Ժիրայր Ռեիսյան

Այս արդյունաբերական ու զբոսաշրջային շաբաթներից, որոնք պիտի կազմակերպվեն Երևանում ու Դամասկոսում, որոշակի սպասելիքներ կան, եզրափակեց Սիրիայի հայ պատգամավորը:

Լրահոս
0