00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատավարձային աութսայդեր. ինչու է հայը 19 եվրոյով լավ ապրում ադրբեջանցուց

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցБанковские карты международных платежных систем VISA и MasterCard
Банковские карты международных платежных систем VISA и MasterCard - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս ուկրաինացի փորձագետներին հետաքրքրել են, թե եվրոպական որ երկրներում են ամենացածր ու ամենաբարձր աշխատավարձները ստանում։ Աշխատավարձային վարկանիշն ուսումնասիրել է նաև պարզել Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ուկրաինացի փորձագետների ուսումնասիրության արդյունքն առանձնապես հուսադրող չէ. հակավարկանիշը գլխավորելու «բախտ է վիճակվել» հենց Ուկրաինային։

Ուսումնասիրության չափանիշ է ընտրվել աշխատավարձի մակարդակը։ Մասնագետներն ուսումնասիրել են եվրոպական երկրների բնակիչների միջինացված աշխատավարձերն առանց հարկերի, այսինքն, այսպես կոչված, «մաքուր» աշխատավարձը։ Եվ ստացվել է, որ ամենացածր աշխատավարձն Ուկրաինայում է և կազմում է 190 եվրո։ Ուկրաինային հաջորդում են Մոլդովան` 216 եվրոյով, և Ադրբեջանը` 232 եվրոյով։

Нищие в Москве - Sputnik Արմենիա
Հայաստանն ամենաաղքատ երկրների տասնյակում է

Բնակչության եկամտի հաշվարկով ամենաաղքատ երկրների տասնյակում են նաև Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ալբանիան, Մակեդոնիան և Սերբիան։ Իսկ ամենաբարձր աշխատավարձները, դուք չսխալվեցիք, Շվեյցարիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում են։

Եվ այսպես, Հայաստանը 251 եվրոյով զբաղեցրել է ցանկի չորրորդ հորիզոնականը։ Լավ է դեռ, որ առաջինը չէ, բայց դե այդ դեպքում չէինք զարմանա։ Իսկ այս դեպքում զարմանալու բան կա։

Դե, ասենք, Մոլդովան Հայաստանի հետ որոշ դեռ կարելի է համեմատել. երկու երկիրն էլ, օրինակ, ելք չունեն դեպի ծով, տարածքներն էլ համադրելի են, Մոլդովայի բնակչությունը, սակայն, մի փոքր շատ է։

Նմանություններն այսքանով սահմանափակվում են, իսկ ամենակարևոր տարբերությունն այն է, որ Մոլդովան թշնամաբար տրամադրված հարևան երկիր չունի, հակառակը` կողքը եղբայրական Ռումինիան է։ Ինչը, համաձայնենք, քիչ առավելություն չէ. ավելորդ գլխացավանք էլ չկա։ Բայց ինչևէ։

Սակայն այն, որ Ուկրաինայում և Ադրբեջանում, պարզվում է, մեզանից քիչ են ստանում, այ սա իսկապես ապշեցուցիչ է։

Դեռ 30 տարի առաջ Ուկրաինական ԽՍՀ-ն իր գիտական, տնտեսական և արտադրական ներուժով կարող էր մրցել աշխարհի առաջատար պետությունների հետ, իսկ այսօրվա կառավարությունն արդեն չգիտի, թե ում առաջարկի վերջնականապես փլուզված տնտեսությունը։ Իսկ Ուկրաինայում նույնիսկ տիեզերական արտադրություն կար, եթե հիշում եք։

Պարզապես այդպիսի Ուկրաինան Արևմուտքին պետք չէր. այն ծանրակշիռ և ավելորդ մրցակից էր լինելու։

Акция против абортов - Sputnik Արմենիա
Հայաստանը խճճել է աբորտների հարցը. Եվրոպան կրկին դժգո՞հ է

Հայաստանի տնտեսությունն ու արդյունաբերությունն անմիջապես և նպատակաուղղված կործանեցին դեռ քառորդ դար առաջ. այլ հարց է, որ դրանից հետո այն վերականգնելու գործով այլևս չզբաղվեցին։ Սակայն Ուկրաինան, որն այսօր կարող էր եթե ոչ եվրոպական երկրների շարքում առաջինը լինել, գոնե միջին տեղ զբաղեցնել, պարզվում է` էլ ավելի սարսափելի դրության մեջ է։

Ինչպե՜ս են հաջողացրել այդպես քամուն տալ այդ երկիրը…

Ցանկի վերևում Ադրբեջանին տեսնելն այդքան էլ զարմանալի չէ, որքան Ուկրաինային, բայց նույնքան օրինաչափ է։ Խորհրդային ժամանակաշրջանի հանրապետության տնտեսությունը նույնպես չի կարելի համեմատել Ուկրաինայի տնտեսության հետ, բայց այնտեղ նավթ կա։ Կամ եղել է. խոսակցությունները տարաբնույթ են։

Հեշտությամբ կարելի է բացատրել, թե ինչու են Ադրբեջանում ավելի քիչ փող ստանում, քան Հայաստանում, և պատճառն ամենևին էլ ադրբեջանցի գործատուների ժլատությունը չէ։ Չեմ կարծում։ Այլ ավելի շուտ, այն, որ նավթից ու գազից ստացած եկամուտները բաժանվում են խիստ սահմանափակ թվով մարդկանց միջև։ Իսկ այն, ինչ հասնում է պետական բյուջե, հիմնականում ուղղվում է սպառազինություն ձեռք բերելուն։ Ընդ որում` ապշեցուցիչ քանակներով։

Այլ բան է, որ սպառազինությունը ոչ մի կերպ չի օգնում Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնք երկրի այսօրվա իշխանությունները պետական առաջնահերթություն են համարում։ Ոչինչ, դրա փոխարեն առկա վիճակը նպաստում է, որ ժողովրդին պահեն բնակության կենսապահովման նվազագույն մակարդակի խիստ սահմաններում. չէ՞ որ նման հիանալի հնարավորություն կա. բոլոր մեղքերի մեջ մեղադրել հարևան երկրին և նրա յուրաքանչյուր բնակչին առանձին-առանձին։ Եվ սեփական ժողովրդին շեղել այս իրավիճակի իրական մեղավորներից։

Հայն է մեղավոր, որ ուկրաինական վարկանիշի համաձայն` 19 եվրոյով շատ գումար է ստանում ադրբեջանցուց։ Իհարկե, ուրիշ ո՞վ կարող էր մեղավոր լինել…

Լրահոս
0