ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի եվրոպական ինքնությունն անկասկած է, այսօր լրագրողներին է հայտնել ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Հայաստանի եվրոպական ինքնությունը կասկածի ենթական չէ։ Սակայն, բնականաբար, յուրաքանչյուր երկիր անձամբ պետք է ընտրի իր արժեհամակարգը», – ասաց Լակոտը։
Ընդ որում, նրա խոսքով, ԵՄ–ի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանի համար նոր հեռանկարներ են բացվում։ Բարեփոխումների վերաբերյալ ստանձնած պարտավորությունների արդյունքում ենթադրվում է, որ Հայաստանը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին։
Դա, իր հերթին, թույլ կտա հայկական բուհերին մասնակցել համաեվրոպական ծրագրերին, իսկ ձեռնարկություններին` տարբեր մրցույթներին։
Բրյուսելում նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը ԵՄ–ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։