00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի «փափուկ ուժը». ինչու Հայաստանը փորձադաշտ չէ

© Sputnik / Asatur YesayantsПамятник Гарегину Нжде в Ереване
Памятник Гарегину Нжде в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևելքից ու Արևմուտքից մեր հարևանների պես հարևաններ ունենալով` Հայաստանը չի կարող թույլ տալ, որ փորձադաշտ դառնա:

Աշոտ Գևորգյան, Sputnik.

Չէի կարող նման գայթակղությունից զերծ մնալ և չխոսել հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի և քաղաքագետ Արմեն Գասպարյանի` ռուսական ռադիոեթերում հնչած զրույցի մասին: Զրուցում էին հայ-ռուսական կապերի մասին: Անդրադարձ եղավ նաև «փափուկ ուժ»-ին վերաբերող հարցին:

Այսօր սա միջազգային հարաբերություններում գործերը վարելու նորաձև միջոց է: Եթե կարճ ու ըստ էության խոսենք, ապա այն է, երբ մի կողմը չի պարտադրում մյուսին իր տեսակետը և շահերը, այլ մեղմ ու նրբանկատորեն մոտեցնում է դրանց` միաժամանակ բացատրելով առավելություններն ու դրական կողմերը:

Եվ ահա Սոլովյովն ու Գասպարյանը եկան այն եզրակացության, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ փափուկ ուժի որևէ մեթոդ չի կիրառում: Եվ նույնիսկ չի փորձում:

Памятник Гарегину Нжде в Ереване - Sputnik Արմենիա
«Հարություն առած» Նժդեհն ու ԵՄ–ի հետ համաձայնագիրը. Մոսկվան գնահատում է Երևանի քաղաքականությունը

Իսկ այժմ խոսենք այն մասին, թե ռուսական որոշ լրատվամիջոցներ փափուկ ուժի փոխարեն երբեմն ինչ են կիրառում, անդրադառնանք որոշ լրագրողների ու փորձագետների ցինիկ արտահայտություններին, Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրից հետո հնչած հայտնի մեկնաբանություններին:

Եվ այսպես: Իմ համոզմունքը, որ Հայաստանը միակ ճիշտ ընտրությունն է կատարել Ռուսաստանի հետ միություն կազմելով, անսասան է: Եվ ես հայտնում եմ, որ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոս է, ժողովրդական ուժի մարմնավորում և ազգային գաղափարախոսության մոբիլիզացնող գործոն: Իսկ Նժդեհին Բանդերայի հետ համեմատելը կարելի է դիլետանտիզմով բացատրել: Նրա խղճի վրա հանցագործություններ չկան, առավել ևս Բաբի Յարի նման:

Դասընթացներ չեմ անցկացնելու այն մասին, թե ով է Գարեգին Նժդեհը, և որն է նրա գաղափարախոսությունը, որ ֆաշիզմի հետ որևէ կապ չունի: Կասեմ միայն, որ այն տարածքը, որտեղ այսօր Հայաստանն է, փրկվել է մեծ մասամբ հենց Նժդեհի շնորհիվ: Եվ այն, որ այսօր ռուս սահմանապահը Իրանի և Թուրքիայի սահմաններին է կանգնած, նույնպես Նժդեհի վաստակն է:

Իսկ ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած համաձայնագրի վերաբերյալ նախևառաջ պետք է խոսեն քաղաքագետներն ու մասնագետները հենց Հայաստանի ներսում: Իհարկե, հարցեր կան և, առաջին հերթին, Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված: Սակայն պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը, այլ ոչ թե վարկածներ ստեղծող լրագրողների և գործիչների, այսպիսին է. ստորագրեք Եվրոպայի հետ համաձայնագիրը, միայն թե ոչ ի վնաս ձեզ: Որպեսզի Մոլդովայի և առավել ևս Ուկրաինայի պատմությունը չկրկնվի: Եվ որպեսզի Մերձբալթյան երկրների նման էլ չլինի: Եվ որպեսզի մինչ ատոմակայանը փակելն ու շահագործումից հանելը պարզ լինի, թե այդ էներգիան ինչով է լրացվելու: Եվ որպեսզի եվրոպական «խաբկանքի» զոհ չդառնանք, ինչպես դարձան հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ:

Չէ՞ որ ԵՄ-ն երկրի կառուցվածքի պատրաստի օրինակ չունի, որի վրա կարող է ցույց տալ` ահա, խնդրեմ, այսինչ երկիրն է, որի մոտ ամեն ինչ ստացվել է` և' տնտեսությունն է գործում, և' հարևանների հետ խնդիրներ չունի, և' ժողովրդավարության հարցում է ամեն ինչ հիանալի:

Արևելքից ու Արևմուտքից մեզ շրջապատող նման հարևաններ ունենալով և ունենալով հավատարիմ Իրանը, որը, սակայն, սեփական հսկայական խնդիրներն ունի, Հայաստանը չի կարող թույլ տալ, որ փորձադաշտ դառնա: Այդ թվում` էներգետիկ ոլորտում, իսկ եթե ամեն դեպքում փակեն ԱԷԿ-ը, ինչպես դա արեցին Լատվիայում, և փակեն առանց այլընտրանքի, այդ դեպքում ի՞նչ է լինելու:

«Ի՞նչ է լինելու, եթե» հարցը պետք է հայ քաղաքագետներն ու լրագրողներն իրենք իրենց տան ԵՄ-ի հետ 350 էջանոց համաձայնագրի յուրաքանչյուր կետի վերաբերյալ:

Իսկ հիմա մասնագետներ, լրագրողներ և քաղաքագետներ, պատասխանեք` ո՞վ է ձեզանից այդ փաստաթուղթն ընթերցել ծայրից ծայր և վերլուծել այն: Միայն թե անկեղծ պատասխանեք: Ահա այս է հարցը…

Լրահոս
0