00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլիմպիական շիլաշփոթ. հայերը վրդովված են Ռուսաստանի դեմ որոշումից

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցПрезидент МОК Томас Бах
Президент МОК Томас Бах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարավկորեական Փհենչհան քաղաքում 2018թ.-ին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մասնակցությունն արգելելու վերաբերյալ որոշումից հետո հայկական կողմը նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել: Օլիմպիական շարժման շուրջ առկա լարվածության մասին մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միակարծիք են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է ՄՕԿ-ի հակախթանիչային որոշումների կատարումը: Հայաստանը շեշտում է, որ արդար մրցակցությունը, ինչը օլիմպիական շարժման գաղափարախոսության հիմնասյուներից է, հնարավոր է իրագործել միայն արգելված նյութերի օգտագործումը բացառելու միջոցով:

Исполком МОК примет решение об участии сборной России в Олимпиаде-2018 - Sputnik Արմենիա
Օրհներգը պիտի՛ հնչի. Հայաստանն աջակցություն է հայտնում Ռուսաստանի «մաքուր» մարզիկներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, դատապարտելով խթանիչների ցանկացած տեսակի օգտագործումը, համակարծիք են, որ ոչ բարեխիղճ մարզիկների պատճառով անարդարացի կլինի պատժել արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին։ Համարում են, որ արդարացի կլինի արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին հնարավորություն տալ հանդես գալու իրենց երկրի դրոշի ներքո: Հաղթանակի դեպքում էլ, ի պատիվ այդ մարզիկների, հնչեցնել այն երկրի օրհներգը, որը նրանք ներկայացնում են:

«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իրենց զորակցությունն են հայտնում Ռուսաստանի Դաշնության օլիմպիական կոմիտեին: Միաժամանակ, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՄՕԿ-ի որոշմամբ իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեն չի կարող ապահովել ՄՕԿ-ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների մասնակցությունը Փհենչհանում կայանալիք օլիմպիական խաղերին, իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել՝ այդ մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին», — գրված է համատեղ հայտարարության մեջ:

Այս խառնաշփոթը ստեղծվել է անհասկանալի մի անձի` Գրիգորի Ռոդչենկովի օգնությամբ: Կարիք չկա խոսելու նրա կենսագրության, ինչպես նաև այդ անձի ու նրա մտերիմ բարեկամների դեմ հարուցված քրեական գործերի մասին (այդ թվում անաբոլիկ ստերոիդների ապօրինի շրջանառության մեղադրանքով): Ակնհայտ հոգեկան խանգարում ունեցող այդ մարդու մասին սպառիչ տեղեկատվություն կարելի է գտնել բաց աղբյուրներում:

Олимпиада 2016. Фехтование. Женщины. Сабля. Командное первенство - Sputnik Արմենիա
Եգորյան. «Պետք է մեկնել Օլիմպիադա և հաղթել, երգել կարելի է նաև Ռուսաստանում»

ՄՕԿ-ը ռուս մարզիկների վերաբերյալ որոշման մեջ նշում է, որ իր վրա է վերցնում ճանապարհորդության ծախսերը: Շեշտվում է, որ այդ մարզիկները ոչնչով չեն տարբերվի մրցումների մասնակից բոլոր մյուս մարզիկներից: Նրանց անվճար կտրամադրվեն կացարանը և սնունդը, կվարձատրվի նաև նրանց սպասարկող անձնակազմը:

Այնուամենայնիվ, կազմակերպչական աջակցություն, ցանկացած առումով, կարող է անհրաժեշտ լինել ամեն պահի, և հենց նման աջակցություն է առաջարկում Ռուսաստանի մարզիկներին Հայաստանը: Թեև, իհարկե, նման իրավիճակում ավելի կարևոր է բարեկամական աջակցությունը և անհրաժեշտ պահին մեկնած ձեռքը: Այդ պատճառով էլ հայկական մարզչական կազմակերպությունների նախաձեռնությունը և՛ տեղին էր ու ժամանակին, և՛ ազնիվ ու վեհանձն:

Իսկ միջազգային սպորտը և օլիմպիական շարժումը մասնավորապես, կարծես, ամենալուրջ ճգնաժամն են ապրում իրենց պատմության ողջ ընթացքում: Եվ խթանիչների հետ կապված հարցի լուծումը պետք է անհապաղ գտնել: Թեև, երբ մտածում ես, թե ինչ ահռելի աշխատանք պետք է արվի, հույսերը հօդս են ցնդում: Չէ որ այս ամենի հետ մեկտեղ պետք է որոշել արգելված դեղամիջոցների ցանկը և ամենակարևորը`արդարություն ապահովել:

Վերջին կետն ամենակարևորը և ամենադժվարն է` իրականացման առումով:

Բացի այդ, Թրամփը կարող է շարունակել գրգռել Հյուսիսային Կորեային` կարծես հատուկ սադրելով նրան Հարավային Կորեայում անցկացվելիք Օլիմպիադայի նախաշեմին: Եվ պատահական չէ, որ Ամերիկան սկսել է մտածել այս խաղերը բաց թողնելու մասին: Հյուսիսկորեացի առաջնորդի ադեկվատությունը, իհարկե, կասկածներ է առաջացնում, բայց նման կասկածներ սկսում են առաջանալ նաև Ամերիկայի նախագահի վերաբերյալ:

Լրահոս
0