00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կան մարդիկ, որոնք փորփրում են կերածս. Ազնավուրի ապշեցուցիչ խոստովանությունը

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур в Ереване
Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրեթե 40 տարի անց Ազնավուրը կրկին երգել է Բուլղարիայում ։ Տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա պատասխանել է ծերությանն ու մահվան, Էդիտ Պիաֆին ու իր ընտանիքին վերաբերող հարցերին։ Պատասխանել է տխրությամբ ու ծիծաղով։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Այսօրվա աշխարհի ամենամեծ չարիքը եսասիրությունն է։ Սլավի Տրիֆոնովի հարցին այսպես է պատասխանել 93-ամյա Շառլ Ազնավուրը bTV բուլղարական հեռուստաալիքի եթերում։

Բուլղարացի հանդիսատեսի համար Ազնավուրը ելույթ է ունեցել նոյեմբերի 30-ին` 1978 թվականի համերգից հետո շուրջ 40 տարի անց։

Հարցին, թե այսօր ինչպես է զգում կյանքը, Ազնավուրը պատասխանել է. «Տխուր եմ։ Քանի որ այսօր ամեն մարդ իր համար է ապրում, քանի որ կան մարդիկ, որոնք փորփրում են կերածս։

Ի՞նչն է այսօր կարևոր։ Կարևոր են մյուսները։ Ոչ թե մենք, այլ ուրիշները։ Ես սկսել եմ մտածել այդ մասին և գիտակցել հիմա` 50 տարի անց։

Ես պարզապես փորձում եմ մոտ լինել ճշմարտությանը և գրել այն մասին`ինչ տեղի է ունենում կյանքում։ Ինձ հետաքրքրում է, թե ինչով են ապրում ինձ շրջապատող մարդիկ։ Չէ՞ որ ես էլ եմ ժողովրդի միջից, հասարակ մարդկանց պես եմ մտածում»։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրի դրախտի և դժոխքի սահմանագիծը. հիմա դուք ռու՞ս եք, հրեա՞, թե՞ արաբ

Երգիչը նշել է, որ այդ հարցում ինքը նման է Էդիթ Պիաֆին։ Ինքը` միգրանտների որդին, նա` աղքատ ընտանիքի աղջիկը։ Էդիթը կրթություն չի ստացել, բայց այնպիսի տողեր է գրել և բեմում այնպիսի կերպար է ստեղծել, ինչի մասին ուրիշները նույնիսկ մտածել չէին կարող։ Պիաֆին կերտել է ինքը` Պիաֆը, համոզված է Ազնավուրը։

«Երջանիկ եմ, որ փախստականների որդի եմ։ Ես ֆրանսիացի եմ և հայ։ Մեկը մյուսից բաժանել չի լինի, ինչպես կաթով սուրճի դեպքում։ Սակայն եթե պապերիցս մեկը սևամորթ լիներ, մյուսը` հրեա, երրորդն` արաբ, ես ուրիշ կլինեի։

Եվ եթե բոլորն այդպես մտածեին, աշխարհում այլատյացություն և հրեատեցություն չէր լինի», — ասել է նա։

Ազնավուրը նշել է նաև, որ կարողանում է ծիծաղելու ուժ գտնել։ Դրանում է երկարակեցության գաղտնիքը, վստահեցրել է նաև։

Իր անունը բուլղարական կիրիլիցայի նեոնային լույսերի մեջ տեսնելով` հիշել է հորը, որ ռուսերեն էր գրում ազգանունը։

«Ես միշտ «Ազնաբիպ» էի կարդում։ Քանի որ ռուսերեն չգիտեի։ «Վ»-ն կարդում էի որպես «բ», իսկ «ր»-ն որպես «պ»… Ազնաբիպ», — ժպտում է նա։

Անվանի հաղորդավարը մի պահ մոռանում է ժպտալը։ «Լավ հումոր ունեք», — վերջապես ասում է նա։

«Կյանքում միշտ ժպտալ է պետք։ Ով ժպտում է, նա ավելի երկար և ավելի լավ է ապրում», — պատասխանում է 93-ամյա ծերունին։

Ծերունի՞ն։ Իր տարիքից նա չի վախենում։ Հակառակը` այժմ երգեր է գրում նրանց համար, ովքեր 90-անց են։ Նրանց ինչ-որ բանով ուրախացնելու համար։ «Չէ՞ որ ես գրել եմ երիտասարդների մասին։ Ուրեմն պետք է գրեմ նաև ծերության մասին»։

Ընտանեկան դրամա Ազնավուրի համերգին. արդյո՞ք շանսոնյեն կարձագանքի

Կանանց մասին հարցին Ազնավուրը պատասխանում է. «Հրաշալի կին ունեմ։ Նա ոչ բոլոր հարցերում է համաձայն ինձ հետ։ Բայց դա ամենակարևորը չէ։ Մենք տարբեր երկրամասերում ենք ծնվել։ Նա` այնտեղ, որտեղ ցուրտ է, ես` այնտեղ, որտեղ տաք է։ Նա բողոքական է, մեր հայացքները մի փոքր տարբերվում են երեխաների դաստիարակության հարցում։

Սակայն այդ հայացքները հանդիպել են և միավորվել։ Եվ ինչ-որ բան են սովորեցրել միմյանց։ Նա ինձ սովորեցրել է միշտ ուղիղ քայլել։ Իսկ ես սովորեցրել եմ նրան մի փոքր խելահեղ լինել»։

Լրահոս
0