00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ձմռան «կատաղի շները». ինչպես հեռու մնալ վիրուսներից

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցСезонный рост заболеваемости гриппом и ОРВИ
Сезонный рост заболеваемости гриппом и ОРВИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիրուսներն այնքան արագ են մուտացիայի ենթարկվում, որ մեկ օրվա ընթացքում կարող են ձևափոխվել ավելի արագ, քան մարդկային գենոմը, որ փոխակերպվել է միլիոնավոր տարիների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Տարրական կանոններին հետևելը կօգնի խուսափել վիրուսներից սուր շնչառական վարակների և գրիպի համաճարակի ժամանակ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։

Նրա խոսքով` գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչը ՌՆԹ պարունակող վիրուսներն են, որոնք ի տարբերություն կայուն ԴՆԹ-ի, խելահեղ արագությամբ են փոխվում։ Մարդը կարող է պատվաստվել շտամի դեմ, բայց այդ պատվաստումը մեկ տարի անց անօգուտ կդառնա, քանի որ օրգանիզմը կարող է նոր փոխակերպված վիրուսի բախվել։

«Եթե տոների ժամանակ դուք փակ տարածքում որևէ միջոցառման մասնակցեք, օրինակ, թատրոնում, կինոյում կամ ցանկացած այլ նմանատիպ վայրում, ապա ձեզ հետ դիմակ վերցրեք կամ քթի համար նախատեսված հատուկ քսուքներ», — ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` ամբողջ տարվա ընթացքում պետք է վիտամիններ ընդունել։

Եվս մեկ խորհուրդ` բանջարեղեն ու մրգեր շատ կերեք։ Մասնագետը պնդում է` ճիշտ և ժամանակին սնվելը ենթադրում է, որ նորմալ իմունիտետ կունենաք։

«Անմիջական շփում մի հաստատեք այն մարդկանց հետ, որոնց մոտ սուր շնչառական վարակի կամ գրիպի ախտանշաններ են նկատում։ Քանի որ բոլոր այդ վիրուսները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով։ Այսինքն, եթե հիվանդը ինչ-որ առարկայի դիպչի, այնուհետև դուք այն վերցնեք, վարակվելու հավանականությունը կմեծանա։ Համբույրներ, գրկախառնություններ, փաթաթված զբոսանքներ… Այս ամենին պետք է զերծ մնալ, եթե հիվանդացել եք», — ընդգծեց Զաքարյանը։

Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Սկանդալ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ․ պատվաստվածներին անպտղությո՞ւն է սպառնում

Մասնագետը նշեց, որ վիրուսների բռնկման շրջանում կարող է օգնության հասնել սխտորը, որն ուժեղ հակավիրուսային ազդեցություն ունի։ Նրա խոսքով, պետք չէ ամաչել կամ վախենալ բժիշկներից. անհրաժեշտության դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետին։

Համաճարակները կամ համավարակ հիվանդությունները, նրա խոսքով, առաջանում են յուրաքանչյուր 30-40 տարին մեկ։

«Օրինակ, «իսպանուհի» գրիպի համաճարակի ժամանակ, որ բռնկվեց 1918-1919 տարիներին, ընդամենը մեկ տարվա ընթացքում 50 մլն մարդ մահացավ… Չի կարելի ասել, որ գրիպի պատվաստանյութը վատ է գործում։ Բանն այն է, որ ձեզ վիրուսի մի տեսակի դեմ են պատվաստում, որը մուտացիայի է ենթարկվում և փոխում իր տեսակը», — ավելացրեց վիրուսաբանը։

Զաքարյանը նշեց, որ այս դեպքում դեղորայքը կարելի է երկու խմբի բաժանել` իմունիտետը խթանող և կոնկրետ վիրուսը սպանող վիրուսներ։ Երկրորդ տեսակի դեղամիջոցները հազվադեպ են վաճառվում դեղատներում, քանի որ թանկ են։

«Ավելի լավ է` կոմբինացված դեղահաբեր օգտագործեք։ Բայց ես վիրուսաբան եմ, ոչ թե բժիշկ, յուրաքանչյուր մարդու օրգանիզմ առանձնահատուկ է, անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժիշկի հետ», — նշեց վիրուսաբանը։

Երբեմն, նրա խոսքով, մարդու իմունիտետը կարող է թուլանալ տարբեր պատճառներով, և նա անմիջապես կվարակվի։ Իսկ դեպրեսիայի մեջ գտնվող անձը կարող է հիվանդությունների միանգամից մի ամբողջ փունջ ձեռք բերել։

Լրահոս
0