00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթագազային տենդ. Հայաստանում նավթ ու գազ կփնտրեն Թուրքիայի և Ադրբեջանի սահմանին

© Sputnik / Aram NersesyanЗаброшенный рудник по добыче меди города Ахтала
Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նավթի ու գազի տենդը գնալով ավելի մեծ թափ է հավաքում։ Սև ոսկի որոնողներին առաջիկայում կավելանան նորերը։ Նավթ ու գազ կփնտրեն նաև Թուրքիային և Ադրբեջանին սահմանակից տարածքներում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանում նավթագազային տենդը շարունակվում է։ 100 տարվա փնտրտուքներն առաջիկա տարիներին ավելի մեծ թափ կստանան։ Այս են վկայում պատկան կառույցներում ստացվող նոր հայտերը։

Այսպես, ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով, վերջինը` նոյեմբերի 22-ին նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ է ներկայացրել «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ–ն։

Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Հայաստանում նավթ և գազ կա. Նավթագործը պատմել է «գաղտնի» հանքավայրի մասին. էքսկլյուզիվ

Ընկերությունը մտադիր է նավթ ու գազ փնտրել Շիրակի մարզի Ամասիայի, Ախուրյանի և Աշոտցքի, Լոռու մարզի Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Տավուշի մարզի Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերի և Բերդի տարածաշրջաններում։ Ընդհանուր առմամբ երկրաբանական ուսումնասիրությունն ընդգրկելու է 8775 քառ. կմ տարածք, ինչը Հայաստանի շուրջ 1/3– մասն է։

Այս ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2 տարի առաջ` 2015թ–ի նոյեմբերին։ 100% բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ–ն է, որի բացարձակ սեփականատերն էլ հայազգի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերությունն է:

Բնապահպանության նախարարությունից հայտնեցին, որ ընկերության հայտը դեռ քննարկման և հանրային լսումների փուլում է։

Հայաստանում նավթ ու գազ գտնելու հավակնություն ունեցող հաջորդ ընկերությունը «Ագապե» ՍՊԸ–ն է։ Այս ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2017թ–ի մարտին։ Ըստ ՀՀ պետռեգիստրի տվյալների` դրա սեփականատերերն են Կանադայի քաղաքացի Գրեմ Սկոթ Ջոնսոնը և Կանադայում գրանցված «Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտեր. Ինք.» ԲԲԸ –ն։

Բնապահպանության նախարարությունից հայտնեցին, որ այս ընկերության հայտն արդեն բավարարվել է։ Ընկերությունը ՀՀ տարածքում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու իրավունք է ստացել։

Իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով ընկերության արտոնագրի ժամկետը սահմանվել է 5 տարի։

Рудники золота - Sputnik Արմենիա
Որտե՞ղ են Հայաստանի նավթի ու գազի պաշարները. 100 տարվա որոնումների արդյունքը

Նախարարի համապատասխան հրամանում նշված է, որ «Ագապե» ՍՊԸ–ն նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություններ է անելու 5-րդ պայմանական տարածքում` Հայաստանի` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանակից հատվածներում։ Ըստ մասնագետների` այս պայմանական տարածքը համապատասխանում է Վայոց ձորի և Արարատի մարզերի աշխարհագրական որոշ տարածքներին։ Նախարարության` Sputnik Արմենիային տրամադրած տվյալներով, «Ագապեն» պատրաստ է իր նպատակի համար 4 մլն ԱՄՆ դոլար ծախսել։

Այս պահին Հայաստանում նավթ ու գազ է փնտրող միակ ընկերությունը ռուսական «Ինտեգրալ» ՓԲԸ–ին պատկանող «Ինտեգրալ Պետրոլիում» ՍՊԸ–ն։ Ընկերությունը սև ոսկի և երկնագույն վառելիք է փնտրում Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող տարածքներում։ Ընկերության արտոնագիրն ավարտվում է դեկտեմբերի 28-ին։ Բայց, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը, արդեն իսկ նախանշվել և շրջագծվել է 13 հատված, որտեղ կարող է նավթ և գազ լինել, այդ թվում` Երևանից 5 կմ հեռավորության վրա գտնվող նավթային պոտենցիալ հանքավայրը։

Այս մասին «Ինտեգրալ Պետրոլիում»–ը բազմիցս հայտնել է պատկան կառույցներին, բայց Վաչագան Պետրոսյանի խոսքով` ոչ մի արձագանք չի ստացել։

Արդեն շուրջ 100 տարի Հայաստանում նավթ ու գազ փնտրողների պակաս չի զգացվում։ Առաջին լուրջ հետազոտական աշխատանքները մեր երկրում սկսվել են խորհրդային տարիներին` 1947 թ.–ից և շարունակվել մինչև 1991 թ.–ը։ Այդ ընթացքում հորատվել է 208 հորատանցք, բայց սպասելիքները չեն արդարացել:

Անկախության տարիներին որոնումներ են իրականացրել նաև «Արմօյլ», «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ընկերությունները։

Լրահոս
0