Ստացված պատկերի համաձայն` Հայաստանում 2016թ–ին 2015–ի համեմատ աղքատների թիվը նվազել է 0.4%–ով։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ներքին կառուցվածքի տեղաշարժեր այս հարցում գրանցվել են` ծայրահեղ աղքատների և շատ աղքատների թիվն ավելացել է, աղքատներինը նվազել։
«Թեև պաշտոնական վիճակագրությամբ աղքատության ցուցանիշը նվազել է, բայց փոխարենը, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի ավելացմամբ ու բնակչության եկամուտների չավելանալով պայմանավորված, աճել է ծայրահեղ աղքատների և շատ աղքատների թիվը։ Տնային տնտեսությունների այն ուսումնասիրությունները, որ կատարում է ԱՎԾ–ն, այնքան խորը և հասցեական չեն»,– ասում է Մարգարյանը։
Տնտեսագետի համոզմամբ` թեև պաշտոնական վիճակագրությունը շրջանցում է հարուստ բնակչության ցուցանիշը, բայց Հայաստանում ոչ միայն աղքատների կյանքն է էլ ավելի բարդացել, այլև շատ հարուստներինը` հեշտացել։