ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Համացանցում հայտնվել է այս գիշերվա գերլուսնի լուսանկարը։
Գերլուսինը այս տարվա ընթացքում Երկրին էր ամենամոտն էր և 14 տոկոսով մեծ և 30 տոկոսով պայծառ էր, քան սովորաբար։
Չինական Սինհույա գործակալությունը սոցցանցում հրապարակել է Սինգապուրում, Պակիստանում և Ֆիլիպիններում արված գերլուսնի նկարները։
Amazing! Check out #supermoon in Singapore, the Philippines, Pakistan&Myanmar pic.twitter.com/80RKSVwCvw
— China Xinhua News (@XHNews) 4 декабря 2017 г.
«Տեսաք, թե ինչպես էր գերլուսինը հորիզոնին մոտենում. աներևակայելի մեծ ու պայծառ էր»,– Twitter–ում գրել է Մեծ Բրիտանիայի բնակչուհին։
Saw the #supermoon rising as we drove out of Glascwm towards home. Amazingly bright and huge! pic.twitter.com/lRs8dQd2V0
— Mari Fforde (@marifromvalley) 3 декабря 2017 г.
Գերլուսնի դեպքում լիալուսինը կամ նորալուսինը շատ մոտ է լինում Երկրին և հորիզոնի վրա է կախվում հսկայական սկավառակի նման: Չնայած Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը նվազում է ընդամենը մի քանի տոկոսով՝ Լուսինը 14 տոկոսով ավելի մեծ է երևում, 30 տոկոսով՝ ավելի վառ: