00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհու սիրտը գրավելու ուղին. 5 խորհուրդ առաջին ժամադրությանը չխայտառակվելու համար

© Sputnik / Asatur YesayantsЕреван
Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայուհիներն, ինչպես հայտնի է, հպարտ անձնավորություններ են, ու նրանց մեծ մասը մեծացել է ավանդապաշտ ընտանիքներում։ Բայց կարևորը նրանց սրտի ճիշտ բանալին գտնել է։ Sputnik Արմենիայի թղթակիցը կազմել է ամենատարածված խորհուրդների ցանկը, որոնք տղամարդուն կօգնեն հայուհու հետ առաջին ժամադրության ու ծանոթության ժամանակ։

Հայ աղջիկները հիմնականում հավատարիմ են ու լավ տնտեսուհիներ։ Ո՞ր տղամարդը կհրաժարվի համեղ ուտելիքից։ Ճիշտ է` ոչ մեկը, քանի հայտնի խոսք կա` տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով։ Բայց հայուհու հետ հանդիպելուց առաջ պետք է մի քանի գործոն հաշվի առնել։

Համարձակությունը գեղեցկացնում է տղամարդուն

Եղեք համարձակ։ Դա դուր է գալիս բոլոր ազգությունների կանանց։ Սակայն այստեղ պետք է նրբանկատ լինել, եթե դուք լուրջ հարաբերությունների նպատակ ունեք, ապա համարձակությունը չշփոթեք անտակտության հետ։

Саркис признался Нарине в любви и сделал предложение в нашем эфире - Sputnik Արմենիա
Ռոմանտիկա հայկական ձևով. ամուսնության առաջարկություն ուղիղ եթերում. տեսանյութ

Սկզբում ինքնավստահ հայացքն ու համարձակ սիրահետումը կօգնեն գրավել աղջկան, եթե նա ձեզ հավանել է։ Հայուհու հետ ծանոթանալիս պետք է համարձակ լինել։

Եթե որոշել եք աղջկան մոտենալ փողոցում կամ սրճարանում, ապա մի շտապեք։ Ամենակարևորը ճիշտ մոտեցում գտնելն է, որպեսզի գեղեցիկ անծանոթուհուն չվախեցնեք։ Իհարկե, եթե ձեր բախտը բերի, նա կարող է խոսել ձեզ հետ, իսկ եթե հեռախոսահամարը տա, համարեք, որ արդեն կիսով չափ գրավել եք նրան։

Եղեք ռոմանտիկ

Թեև XXI դարում շատերը հույզերից զուրկ վիրտուալ աշխարհում են ապրում, այդուհանդերձ ռոմանտիկան դեռ լիովին չի կորցրել իր ուժը։

Վատ դաստիարակության նշան է, երբ երիտասարդը կամ փորձառու տղամարդը աղջկան ռոմանտիկ ժամադրության է հրավիրում ու առանց ծաղկեփնջի է գալիս։ Թեև բացառություններ էլ են լինում։

Молодой человек сделал предложение девушке на борту рейса Бейрут-Ереван - Sputnik Արմենիա
Ամուսնության առաջարկ Բեյրութ-Երևան ինքնաթիռում

Կոնֆետները կամ փոքրիկ նվերը միայն կզարդարեն ձեր ժամադրությունը։ Խոսքն ամենևին էլ աղջկա շահամոլության մասին չէ, այլ տղամարդու քաղաքավարության ու դաստիարակության։ Հոգատարությունը խորհրդանշում է տղամարդու ուժը, և հենց այդպիսի տղամարդու կողքին կինը կարող է իրեն պաշտպանված զգալ։

Առանց ձևականությունների

Էլ ինչ հայ տղամարդ` առանց ձևականությունների։ Մեքենան, թանկարժեք հեռախոսը, բրենդային հագուստը կարևոր են, բայց ոչ ամենակարևորը։ Նա, իհարկե, կգնահատի ձեր մտավոր կարողությունները, եթե դուք ինքներդ եք այդ ամենը վաստակել։ Գլուխ գովելն իմաստ չունի. կարող եք ընդմիշտ կորցնել նրան։

Իհարկե, այդպիսի ձևականությունների սիրահար աղջիկներ էլ կան, որոնք պատրաստ են շատ բաների վրա աչք փակել ադամանդների ու էլի նման բաների համար, բայց աշխարհը փոխվում է, ու աղջիկներն ուզում են իրենց կողքին տեսնել խելացի տղայի և ոչ թե «ինքնասիրահարված պինգվինի»։

Հայրն ու եղբայրները

Եթե դուք այլազգի եք ու որոշել եք ծանոթանալ հայուհու հետ, անպայման իմացեք՝ ովքեր են նրա հայրն ու… եղբայրները։ Հաճախ նրանցից շատ բան է կախված, եթե ոչ ամեն ինչ։

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Ամուսնություն օտարերկրացու հետ, խոպան և մայրիշխանություն. 20-րդ դարի հայկական ընտանիքը

Հնարավոր է` դուք ստիպված լինեք խոսել ընտանիքի գլխավոր տղամարդու (կամ տղամարդկանց) հետ ու միայն դրանից հետո ձեր հավանած աղջկան ժամադրության հրավիրելու թույլտվություն ստանաք։ Որոշ հայրերի ու եղբայրների պահպանողական հայացքները հետամնացություն չեն, պարզապես նրանք անհանգստանում են իրենց դստեր կամ քրոջ համար ու փորձում են հոգ տանել նրա մասին։ Թեև վերջին ժամանակաշրջանում որոշ բաներ այդ առումով փոխվել են։

Ավանդույթները

Եթե դուք այլազգի եք ու որոշել եք հայուհու հետ ծանոթանալ, հաշվի առեք, որ, ամենայն հավանականությամբ, բախվելու եք որոշ ավանդույթների։ Եթե ձեր ընտրյալը շատ երիտասարդ է, ապա, հնարավոր է, որ նա ստիպված է լինելու տուն վերաառնալ երեկոյան 21:00-ից ոչ ուշ։

Ի դեպ, ևս մի գաղտնիք, որը գործում է բոլոր ազգությունների աղջիկների դեպքում՝ պետք է շռայլ լինել հաճոյախոսությունների հարցում։ Հայտնի բան է` աղջիկներն ականջներով են սիրում։

Լրահոս
0