ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սարգիս անունով հայ երիտասարդի ամուսնության առաջարկը ցուցադրել են «Ռոսիա1.Կուբան» հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Սարգսի և Նարինայի սիրո պատմությունը մի քանի տարվա պատմություն ունի։ Ծանոթությունից երկու ամիս անց տղան առաջարկություն է արել սիրելիին, սակայն մերժում է ստացել։
Բայց Սարգիսը չի հուսահատվել։ Զույգը միասին է անցկացրել է ամառային արձակուրդը, և տղան երկրորդ անգամ առաջարկություն է արել ռուսական հեռուստաալիքի եթերում։
Ռոմանտիկ առաջարկից հետո Նարինան համաձայնել է կյանքը կապել Սարգսի հետ։