00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական դեմարշ Կիևում. քայլ դեպի Հայաստանի «մեկուսացում», թե՞ պատասխան Կիևի սադրանքին

© AP PhotoОЧЭС
ОЧЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ սկանդալ է տեղի ունեցել Կիևում. հայկական պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ՍԾՏՀ ԽՎ նիստերի դահլիճը։ Ի՞նչ կազմակերպություն է դա, և արդյո՞ք այդքան պետք է դրա կազմում լինելը։ Այս հարցերի շուրջ մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքի «Գործունեություն» բաժնում կարդում ենք. «Շարունակելով գործունեությունն ուղղել առաջնահերթ տնտեսական հարցերին` Վեհաժողովն ուշադրություն է դարձնում հետևյալ խնդիրներին` ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, տարածաշրջանում կազմակերպված հանցագործության և ահաբեկչության դեմ պայքար, Սև ծովի շրջակա միջավայրի պաշտպանություն, մշակույթի և կրթության ոլորտներում անդամ-երկրների համագործակցության ամրապնդում, սոցիալական երաշխիքի ապահովում, քաղաքացիական հասարակության մակարդակով համագործակցության ամրապնդում և այլ եվրոպական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում»։

Լավ կետեր են, օգտակար։ Դե, իրականում, ընդունված չէ նման դեպքերում գրել, որ ինչ-որ կազմակերպության գործունեությունը ենթադրում է, որ անդամ-երկրներից մեկի պատվիրակությունը կարող է անտեսվել կոնկրետ հարցերի քննարկման ժամանակ, իսկ մեկ այլ երկրի էլ ընդհանրապես կարող են չկանչել։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Երևանը «հաղթել» է Թբիլիսիին և Կիևին. Աշոտյանը բացահայտել է հայկական տնտեսության միֆերը

Բայց հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Ռուսական պատվիրակությունն ընդհանրապես չէր հրավիրվել Կիևում անցկացվող նիստին, ինչն անընդունելի է, բայց ոչ զարմանալի, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններն այս պահին անհույս են։ Բացի այդ, հավանաբար, Ուկրաինան որոշել է հարաբերությունները փչացնել նաև իրենից հեռու գտնվող Հայաստանի հետ։

ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակությունը, որը Կիև էր ժամանել մասնակցելու կազմակերպության նիստին, ի նշան բողոքի լքել էր նիստերի դահլիճը։ Բանն այն է, որ ուկրաինական պատվիրակության նախաձեռնությամբ խորհրդակցություն էր անցկացվել, որին Հայաստանի ներկայացուցիչներին մտածված չէին հրավիրել։ Ավելին, նրանք մոտ մեկ ժամ շարունակ սպասել էին դահլիճում` չիմանալով, թե ինչ է կատարվում։

«Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում ՍԾՏՀ ԽՎ հիսուներորդ նիստի ժամանակ մենք աննախադեպ երևույթի ականատես դարձանք։ Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել ու ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրև վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների և ընդհանուր կառույցի հանդեպ», — գրված է Հայաստանի պատվիրակության պաշտոնական հայտարարության մեջ։

Եվ այսպես, հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճն ու հայտարարել, որ «նման աշխատաոճն անընդունելի և դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար»։ Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին:

Հայկական պատվիրակությունը կոչ է արել «չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը և վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից և ավանդույթներից»։

Հասկանալի է, թե ինչ փոփոխություններ են մտցվել հռչակագրում` Արցախի և Ղրիմի վերաբերյալ։ Առավել ևս, որ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարը նախկին ադրբեջանցի պատգամավոր Ասաֆ Հաջիևն է։ Անկասկած, ի դեմս գագաթնաժողովի տերերի` նա լիարժեք համախոհներ է գտել։ Բաց է մնում այն հարցը, թե որքանով այժմ արդեն կարելի է Ուկրաինայում որևէ միջազգային կառույցների նիստ անցկացնել։

Բաց է մնում մեկ այլ հարց ևս. իմաստ ունի՞ Հայաստանի հետագա անդամակցությունն այդ կառույցին։ Եվ հարցն այս պարագայում ամենևին էլ գլխավոր քարտուղարի անձին չի վերաբերում. գլխավոր քարտուղարները գալիս ու գնում են, հարցն այն է, որ եթե միջազգային կառույցն իր պրակտիկայում մեկ անգամ արդեն թույլ է տվել վիրավորել իր անդամներից մեկին, ապա այդ կառույցի հետ որևէ ընդհանուր բան չարժե ունենալ։

Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Թուրքիան դուրս եկավ ՆԱՏՕ–ի թևի տակից. Անկարան այլևս չի կարող փող մուրալ Արևմուտքից

Իհարկե, ցանկացած համագործակցություն ավելի լավ է, քան դրա բացակայությունը, բայց ՍԾՏՀ ԽՎ-ի ընդհանուր խոսքերն ու նպատակների տրաֆարետային սահմանումները ձանձրույթ են առաջացնում. ինքներդ կարդացեք կայքում։ Հայաստանը երկրների մեծամասնության հետ համագործակցում է այլ, ավելի ծանրակշիռ և հեղինակավոր կազմակերպություններում, կան նաև ուղիղ խորհրդարանական, քաղաքական, մշակութային, տնտեսական` ցանկացած կապեր։

Տեսնենք, թե ինչպես սրան կարձագանքեն Հայաստանում։ Առաջին հերթին պետք է, հավանաբար, պարզել ՍԾՏՀ ԽՎ-ում ներկայության ու այդ կազմակերպության միջոցառումներին մասնակցելու իմաստը։ Կարելի է ենթադրել, որ Հայաստանի անդամակցությունն առանց հստակ փոփոխությունների շարունակվել չի կարող, անհրաժեշտ է պահանջել նաև չեղարկել այն փոփոխությունները, որոնք ընդունվել են հայկական և ռուսական պատվիրակությունների բացակայության ժամանակ։

Եվ եթե այդ ամենը չլինի, պարզապես դուրս գալ կազմակերպությունից։ Հասկանալի է, որ, օրինակ, արևելյան և արևմտյան հարևանները (իսկ ՍԾՏՀ ԽՎ գլխամասը գտնվում է Ստամբուլում) կուրախանան այդ փաստից, որպես Հայաստանին «մեկուսացման» հերթական քայլ։ Աստված իրենց հետ։

Նման բարքեր ու կարգուկանոն ունեցող կազմակերպություններից պետք է ինքնամեկուսացվել։

Լրահոս
0