00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան դուրս եկավ ՆԱՏՕ–ի թևի տակից. Անկարան այլևս չի կարող փող մուրալ Արևմուտքից

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСаммит НАТО в Брюсселе
Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան էլ Արևմուտքն ու Թուրքիան փորձում էին ցույց տալ, որ հրաշալի դաշնակիցներն են և իրենց ընկերությունը գաղափարական հզոր հիմք ունի, այսօր արդեն պարզ է, որ հարաբերությունները գոյատևել են բացառապես ԽՍՀՄ–ին, այնուհետև Ռուսաստանին դիմակայելու համար, վստահեցնում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Սկանդալը հզոր էր, այն էլ` քաղաքական, ավելի շուտ` աշխարհաքաղաքական։ Օրեր առաջ Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ հյուսիսատլանտյան դաշինքի զինվորներին ցուցադրվել էր «թշնամիների պաստառ», որի վրա տեղ էին գտել նաև Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև այժմյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարները:

Եվրոպան ու Ամերիկան վաղուց են երես թեքել Թուրքիայից

Այսօրվա կոնֆլիկտը, որը կարող է մասնատել ՆԱՏՕ-ն, մի շարք նախադրյալներ ունի։ Սկսած նրանից, որ 2014 թվականին Լաթաքիայի (Սիրիա) երկնքում խոցվեց ռուսական Սու-24-ը (հետո պարզվեց, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը ռուսական ինքնաթիռը խոցելու հրաման չի արձակել), վերջացրած նրանով, որ թուրքերը որոշեցին ձեռք բերել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը խուճապի մեջ է. թուրք լրագրողը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

Այս երկու իրադարձության արանքում «տեղավորվեցին» նաև թուրքական սահմանին ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի` Հունաստանի հետ տեղի ունեցած կոնֆլիկտները: Թուրքերը հույներին լարված վիճակում էին պահում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և այլ երկրների փախստականների պատճառով։

Նույն ժամանակահատվածում մեկ այլ պատմություն էլ եղավ Գերմանիայի հետ, որն արդյունքում իր ռազմական համակազմը դուրս բերեց Ինջիրլիք ավիաբազայից, քանի որ Անկարան ամեն անգամ թույլ չէր տալիս, որ Գերմանիայի պատգամավորներն այցելեն այդ օբյեկտ և տեսնեն, թե ինչ պայմաններում են ապրում հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ավիացիան սպասարկող զինվորականները։

Այդ ժամանակ էլ ՆԱՏՕ-ի «լոկոմոտիվ» ԱՄՆ-ն այնտեղից դուրս բերեց միջուկային մարտագլխիկներով ռազմամթերքը. կարծես, հրթիռներն ու ռումբերը փոխանցեցին Ռումինիայի պահպանությանը։

Թուրքիայի տարածքից հանեցին նաև իրենց «Պետրիոտը»` ասելով, որ թուրքական բանակը չի կարողանում պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովել, և հավանականություն կա, որ ռազմավարական նշանակություն ունեցող համալրները կարող են հայտնվել թուրք-սիրիական սահմանով «դեգերող» միջազգային ահաբեկիչների ձեռքերում։

Հանրային կարծիքի ցուցանիշ

Մի խոսքով, նատօական ամենահզոր բանակներից մեկը` թուրքականը, տարիներ շարունակ վիրավորանքներ էր կուտակել, որոնք ի վերջո դուրս հորդացին Yeni Şafak թերթում հրապարակված և ՆԱՏՕ-ի դեմ ուղղված հոդվածներով։ Դրանցում սևով սպիտակի վրա գրված էր, թե Թուրքիան ինչպես է իր 40 զինծառայողներին հետ կանչել Նորվեգիայում անցկացված զորավարժանքից, որի ընթացքում որպես թիրախ էին ներկայացվել Էրդողանի և Աթաթուրքի դիմանկարները։

Ավելին` թուրքական առաջատար պարբերականի կայքում ՆԱՏՕ-ի մասին հոդվածն այսպես վերնագրվեց. «2018 թվականին Թուրքիայի վրա հարձակվելու ՆԱՏՕ-ի ծրագիրը»։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Սկանդալային լուսանկարի պատճառով Էրդողանը հետ է կանչել զինվորներին ՆԱՏՕ–ի զորավարժություններից

Երևի պետք է հաշվի առնել Yeni Safak —ի դերը Թուրքիայի հասարակական կյանքում։ Թերթը համեմատաբար վերջերս է բացվել (1994 թվականին), ի սկզբանե իսլամիստական դիրքերում է եղել և այսօր էլ օգտվում է այն լրագրողների ու հեղինակների ծառայություններից, որոնք քաղաքական հարթակում կրծքով պաշտպանում են Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գաղափարները։

Այսինքն եթե քաղաքական այդպիսի ճակատագրական դեպքի մասին գրում է հենց այդ պարբերականը, կարելի է վստահ լինել, որ խմբագրությունը հատուկ հրահանգ է ստացել անմիջապես Անկարայից, ավելի կոնկրետ` նախագահականից։

Ինչ էլ լինի, այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան այսուհետև այլևս այն երկիրը չէ, որն ԱՄՆ-ից հետո ամենահզոր բանակն ունի ՆԱՏՕ-ում։ Թեկուզ այն պատճառով, որ վերջին 3-4 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակնհայտ է դարձել այն, ինչի մասին համաշխարհային հանրությունը միայն կռահում էր. հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի մասնակցության համար հիմք պարզապես չկա։

Թուրքիան բոլոր ժամանակներում Եվրոպայի և Ամերիկայի հետ համագործակցել է բացառապես երկու նպատակով։ Առաջինը` Արևմուտքը նրան պաշտպանում էր Ռուսական կայսրությունից (հետո` ԽՍՀՄ-ից, իսկ հետո` կրկին Ռուսաստանից), երկրորդ` Թուրքիան մշտապես փող էր կորզում Արևմուտքից և դրա հաշվին լիարժեք պետության տպավորություն էր ստեղծում։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Հոգատար պապիկը. Էրդողանը թոռան խաղալիք ավտոմեքենան «գողացել» է

Իսկ իրականում միշտ վախենում էր, որ որևէ մեկը չհիշի այն մասին, որ իր այսօրվա տարածքում են ներառված Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքները, որոնք ժամանակին եղել են Ռուսական կայսրության կազմում, և բոլշևիկյան ղեկավարները դրանք Թուրքիային բառացիորեն նվիրաբերել են հետհեղափոխական խառը ժամանակաշրջանում։

Դրա համար էլ կառչում էր Արևմուտքից։ Բայց ինչպես գիտենք, ամեն հեքիաթ էլ մի օր վերջանում է։ Եվ Թուրքիայի ու Արևմուտքի ընկերության և միասնության մասին հեքիաթն էլ բացառություն չէր։

Լրահոս
0