00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարձակում հայկական ԱԷԿ–ի վրա. հարված Մոսկվային` Երևանի միջոցով

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմտյան էներգետիկների հարձակումը Ռուսաստանի բոլոր ատոմային նախագծերի վրա, այդ թվում` Հայաստանում Մեծամորի ԱԷԿ–ի, վերլուծում է ԵԱՏՄ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։

Ռուս ու արտասահմանյան կինոմատոգրաֆիստների հետ շփվելիս` այս տողերի հեղինակն իմացավ, որ հիմա ԱՄՆ–ում պատրաստվում են XX դարի երկրորդ կեսի նշանավոր իրադարձություններից մեկի` Չեռնոբիլի ողբերգության մասին ֆիլմ նկարահանել։ Կարծում եմ`պետք չէ դավադրության տեսության ստաժավոր մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, որ այդ նախագծի հետևում ոչ միայն, (ու ոչ այնքան) կինո պատրաստողների կոմերցիոն շահագրգռվածություն է, այլ կոնկրետ քաղաքական պատվեր։ Ակնհայտ է, որ Արևմուտքում ուժեղացող ռուսատյացության ֆոնին «ռուսական սպառնալիքի» (այս դեպքում «սպառնալիքի» տակ հասկացվում է ռուսական ատոմային, իսկ դա նշանակվում է` ցանկացած այլ էներգետիկան) մասին նկարահանվող ֆիլմը լրացուցիչ փաստարկ կլինի Ռուսաստանին քաղաքական դաշտում մեկուսացնելու համար։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. Ատոմակայանի առկայությունը թույլ կտա պահպանել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը

Անձամբ ես կասկած չունեմ, որ Չեռնոբիլի աղետի (որն, ըստ Արևմուտքի, խորհրդային ղեկավարության մեղքով է տեղի ունեցել) մասին սարսափ–ֆիլմերի ստեղծումը ձեռնտու է մեծ տրանսազգային էներգետիկ ընկերություններին, որոնք Արևելյան Եվրոպայի երկրներում ու ամբողջ աշխարհում ագրեսիվ քաղաքականություն են վարում` ռուսական պետական «Ռուսատոմ» կորպորացիային դուրս մղելու նպատակով։ Պատահական չէ, որ մի երկու ամիս առաջ արևմտյան ԶԼՄ–ներ ներխուժվեց «ռութենիումի վտանգի» թեման` մի շարք եվրոպական երկրների օդում ռութենիում–106 ռադիոակտիվ նյութի պարունակության գերազանցման վերաբերյալ, որի արտահոսքի մեջ, իբր Ռուսաստանն է «մեղավոր»` հարավային Ուրալում ՌԴ գործարաններից մեկը։

Ինչո՞ւ եմ այս թեման շոշափում Sputnik Արմենիայի էջերում։ Քանի որ ամեն օր տեսնում ենք արևմտյան քաղաքական գործիչների ու էներգետիկների համաձայնեցված հարձակումներն արտասահմանում Ռուսաստանի գրեթե բոլոր ատոմային նախագծերի ուղղությամբ, այդ թվում` Մեծամորում հայկական ԱԷԿ–ի,  որը ռուս մասնագետներն են սպասարկում։

Այսօր Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանում ատոմային էլեկտրակայանների կառուցման թվով։ Իրականացման տարբեր փուլերում են գտնվում աշխարհի տասներկու երկրներում 34 էներգաբլոկների կառուցման նախագծերը, նաև արդեն կառուցված ավելի քան տասը ԱԷԿ–ների սպասարկումը։ Ռուսաստանը նաև հարստացված ուրան է մատակարարում աշխարհի 16 երկրներին` զբաղեցնելով միջուկային վառելիքի շուկայի 17 %–ը։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Էներգետիկ հակասություններ. հայկական ԱԷԿ-ը և ԵՄ քաղաքականությունը

Ռուսաստանի առաջատարությունը ատոմային էներգետիկայի ոլորտում ձեռնտու չէ մրցակիցներին։ Քանի դեռ ռուսական էներգետիկներն աշխատում են որակով ու ժամանակին կատարում են իրենց աշխատանքը, արևմտյան էներգետիկներն ամեն բան անում են, որպեսզի վարկաբեկեն ռուս մրցակիցներին։

Հարձակումներ Հայաստանում Մեծամորի ԱՕԿ–ի վրա

Հայաստան–ԵՄ համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի մասին կետը փաստաթղթի ստեղծողների համար սկզբունքային բնույթ է կրում։ Դա կոնկրետ արևմտյան ընկերությունների շահերի լոբբինգի համաեվրոպական քաղաքականության հետևանք է։ Եվրոպաշտոնյաներն առաջնորդվում են ոչ թե տարածաշրջանի էկոլոգիան պահպանելու ցանկությամբ, այլ ձգտում են Հայաստանից դուրս մղել ռուսական էներգետիկներին։ Մեծամորի ԱԷԿ–ի վրա վաղուց հարձակումներ է անում նաև Թուրքիայի ղեկավարությունը, որն ասում է, իբր այդ կայանը բազմաթիվ սպառնալիքներ է ներկայացնում տարածաշրջանի համար, թեև ՄԱԳԱՏԷ–ն բազմիցս հերքել է այդ միֆը։

Եվրոպաշտոնյաները, պատրաստելով Հայաստանի հետ Համաձայնագիրը, խոստացել են երկրի ղեկավարությանը, որ կօգնեն աստիճանաբար անցնել էներգիայի արտադրման նոր` ավելի կատարյալ ու անվտանգ տեխնոլոգիաների անցնել կամ կառուցել նոր` «անվտանգ» ԱԷԿ։ Այստեղ պետք է նշել, որ այդ խոստումների իրականացման համար (ընդ որում` հայ փորձագետները պնդում են, որ եվրոպաշտոնյաների ձեռքերը դժվար դրան հասնեն, քանի որ Արևմուտքում ցանկություն չկա Հայաստանում ԱԷԿ–ի կառուցման վրա 5 միլիարդ դոլար ծախսել) անխուսափելիորեն կպահանջեն, որպեսզի Հայաստանը խզի հարաբերությունները «Ռոսատոմի» հետ։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Երբ «գրպանի» ԱԷԿ–ները կփորձարկեն Ղազախստանում և Կալինինգրադում, Հայաստանն էլ կարող է մտածել

Ըստ էության, ԵՄ պաշտոնյաները դրդում են Հայաստանի ղեկավարությանը «պահածոյացնել» կայանը։ Ու դա այն ժամանակ, որ ԱԷԿ–ի, որը երկրին անհրաժեշտ 40 % էներգիան է արտադրում, փակումը միանշանակ երկրի տնտեսությունը 20–30 տարով հետ կգցի։

Հիշեցնեմ, որ Եվրամիությունը Լիտվային էր նման բան առաջարկել. սկզբում ֆինանսավորել Իգնալինի ԱԷԿ–ի փակումը, հետո փոխհատուցել կայանի փակումը երկրում նոր էներգետիկ համակարգի ներդրմամբ։ Լավ հայտնի է, թե ինչով դա ավարտվեց։ Կայանը սառեցված է, իսկ Լիտվան ստիպված է եռակի անգամ թանկ գնով արտասահմանից հեղուկ գազ գնել։

Հաշվի առնելով այս ամենը` կարելի է կանխատեսել իրադարձությունների ընթացքը Հայաստանում։ Չի բացառվում, որ Հայաստանի եվրոպական «գործընկերները» ԱԷԿ–ի շուրջ լարվածության աճը օգտագործեն, որպեսզի արևմտամետ ընդդիմությունը գլուխ բարձրացնի։ Դա, իր հերթին, կարող է հայկական ղեկավարության համար եվրոպական պաշտոնյաների նոր ուլտիմատումների չափաբաժնի նախերգանք հանդիսանալ, օրինակ, ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցության հարցի, Գյումրիում ռուսական զինվորականների ներկայության վերաբերյալ։

Որևէ երկրում լարվածության տարածման այս տրամաբանական շղթան վաղուց հայտնի է ու բազմիցս օգտագործվել է աշխարհի ամենատարբեր պետություններում։ Այնպես որ, մեզ մնում է միայն սպասել`երբ են եվրապատգամավորները խնդրելու Հայաստանի ղեկավարությունից,որն գործընկերային կապեր ունի ռուս էներգետիկների հետ, չեղյալ հայտարարել «Ռոսատոմի» հետ պայմանավորվածությունները։

Դա էլ կլինի Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների ճշմարտության պահը։

Լրահոս
0