00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ֆուտբոլի առաջին համարը․ ինչո՞ւ ենք այսօր իրար խառնվել

© Sputnik / Անցնել մեդիապահոցПервенство СССР по футболу
Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրերս Sputnik Արմենիան հյուրընկալել էր հիանալի դարպասապահ ու մեր հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկուն։ Նրա հետ զրույցը հիշեցրեց 1970-ական թվականների «Արարատի» հայտնի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի խաղը։

Դա արդեն 1973 թվականի հաղթանակից հետո էր՝ առաջին ու դեռ միակ հանդիպումը Ալյոշա Աբրահամյանի հետ։

Ֆոտբոլային սեկցիա հաճախելու ընթացքում գրանցած հաջողությունների համար խրախուսանք էր հասնում՝ «գերազանցիկներին» ուղարկում էին ԽՍՀՄ առաջնության ու գավաթի խաղերին՝ գնդակ տալու։ Այսօրվա գնդակ տվող տղաները շատ ավելի հարմարավետ պայմաններում են (հիմա դաշտի մոտ ավելի քան հարյուր գնդակ կա), իսկ այն ժամանակ խաղում էին մեկով, իսկ մյուսը՝ պահուստայինը, հատուկ տեղում էր պահվում հատուկ դեպքերի համար։ Մեզ հավասարաչափ բաշխում էին դաշտի տրամագծով ու նշված կետից չէր կարելի ավելի քան երկու մետր աջ ու ձախ անել։

Роман Березовский рядом со своим портретом - Sputnik Արմենիա
Հայաստանի լեգենդար դարպասապահը կուզեր` աշխարհի գավաթը մնար Ռուսաստանում

Այն ժամանակ ճակատագիրը ժպտաց, ու ինձ տեղ հասավ դարպասի մոտ, այսինքն՝ առաջին խաղակեսում Ալյոշան ինձանից մի ձեռաչափ հեռավորության վրա էր, իսկ երկրորդում կարելի էր տեսնել «Արարատի» հարձակումներն իրենց ողջ հմայքով։ Առաջին խաղակեսում մեր պաշտպաններից մեկը (հիշում եմ՝ ով, բայց չեմ ասի), հետ մղելով լենինգրադցիների թափանցը, ոտքն անհաջող դրեց, և գնդակը Ալյոշայի դարպաս եկավ։ Աբրահամյանը զարմացած հայացքով ճանապարհեց գնդակը, նույնիսկ տեղից չշարժվեց ու կռվի տոնով ասաց․ «Լսիր, ինչո՞ւ որոշեցիր, որ կյանքիդ առաջին ու միակ գոլը պետք է իմ դարպասին խփես»։ Սա ասվեց Լենինականի հյութեղ բարբառով։

Աբրահամյանի «ընտանեկան կլանը»՝ Ալյոշան ու Ֆուրմանը, թիմի պաշտպանության հիմքն էին: Ֆուրմանն ու Ալեքսանդր Կովալենկոն այն մարդիկ էին, որոնցից թիմերի հարձակվողները վախենում էին բառի բուն իմաստով։ Պատճառն այն չէր, որ կիսապաշտպանները կոպիտ էին խաղում, ամենևին էլ ոչ, պարզապես նրանք ֆիզիկական հիանալի տվյալներ ունեին, ու նրանց հետ բախումից (նույնիսկ կանոնների սահմաններում) ոչ մի հաճելի բան չէր կարելի ակնկալել։ Մի պատմություն էին պատմում, իբր Ֆուրմանը հատուկ նոթատետր ունի, որտեղ գրում է հակառակորդի այն խաղացողների անունները, որոնք խաղի ընթացքում համարձակվել էին առաջ անցնել նրանից։ Ճակատագիրը պաշտպանի հանդեպ անարդար գտնվեց․ նա ողբերգական մահով վախճանվեց 1973 թվականի մեծ հաղթանակներից մեկ տարի առաջ։ Ալյոշան սկսեց նրա տեղն էլ խաղալ։

Չգիտես ինչու, համարվում է, որ բարձրորակ դարպասապահների պակասը մշտապես եղել է հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրներից մեկը։ Բայդ դա ամենևին էլ այդպես չէ։ Աբրահամյանից բացի, կարելի է մտաբերել հիանալի դարպասապահներ Ռաֆիկ Մաթևոսյանին, Սերգեյ Զատիկյանին և, իհարկե, հանրահայտ Ռոման Բերեզովսկուն: Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին մոռացա։ Նորայր Դեմիրճյանն էլ Ալյոշա Աբրահամյանի հայտնի փոխարինողն էր ու դարպասի վստահելի պահապանը։ Նա կարող էր այլ թիմ տեղափոխվել, բայց չտեղափոխվեց՝ հավատարիմ նալով իր միակ թիմին։

Այո, «Արարատի» պատմության մեջ մի շրջան կար, 1970-ականների վերջերից մինչև ԽՍՀՄ փլուզում, երբ երևանյան թիմի դարպասապահներին փնտրում էին հսկայական երկրով մեկ՝ սեփականներին մարզելու փոխարեն։ Եկած դարպասապահների մեծ մասն ակնհայտորեն թույլ խաղացողներ էին։ Ու «Արարատի» պարտություններն այն ժամանակ որոշ չափով պայմանավորված էին լավ դարպասապահի բացակայությամբ։

Роман Березовский прощается с полем - Sputnik Արմենիա
Ռոման Բերեզովսկու ռոմանսը հայկական ֆուտբոլի հետ դեռ երկար է շարունակվելու

Հիմա էլ, ազգային թիմից Բերեզովսկու գնալուց հետո խառնվեցին իրար ու սկսեցին փոխարինող փնտրել։ <Մի՞թե պարզ չէր, որ կգա մի ժամանակ, երբ Բերեզովսկին կհեռանա ֆուտբոլից> բնական հարցը հռետորական է ու պատասխան չի պահանջում։ Ֆուտբոլային մենեջմենթը Հայաստանի համար անհայտ մասնագիտություն է, ու այդ իմաստով քառորդդարյա անկախությունը զրոյական արդունք է տվել։

Իսկ այն, որ Ալյոշան բարձակարգ դարպասապահ է, այդ ժամանակ ընդունել է նույնիսկ World Soccer հեղինակավոր պարբերականը՝ համեմատելով նրան Յաշինի հետ։ Ի դեպ, 1980 թվականին խորհրդային ֆուտբոլում հիմնվել էր խորհրդանշական «Լև Յաշինի անվան ակումբ» այն դարպասապահների համար, որոնք իրենց դարպասներն անձեռնմխելի են պահել 100 և ավելի խաղում։ Աբրահամյանն այդ ակումբում պատվավոր տեղ է զբաղեցրել իր 138 «չոր» խաղով, կլոր հաշվի համար ընդամենը երկու խաղ չէր հերիքել, բայց նա չէր էլ հաշվում։

Ալյոշա Աբրահամյանը մանրամասն հիշում է «Արարատի» կազմում անցկացրած գրեթե բոլոր խաղերը՝ դժվարանալով առանձնացնել ամենակարևորը։ Թերևս, իսկական խաղացողի համար յուրաքանչյուր խաղ կարևոր է, հակառակ դեպքում վերաբերմունքը պրոֆեսիոնալ չի լինի։ Ու եթե Աբրահամյանի համար գոյություն ունենային անցումային, ոչ պարտադիր խաղեր, դժվար թե նա դառնար բոլորի սիրելի Ալյոշան։

Լրահոս
0