00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի լեգենդար դարպասապահը կուզեր` աշխարհի գավաթը մնար Ռուսաստանում

© Sputnik / Asatur YesayantsРоман Березовский рядом со своим портретом
Роман Березовский рядом со своим портретом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի լեգենդար դարպասապահն աշխարհի առաջիկա առաջնությունում երկրպագելու է Ռուսաստանի հավաքականին: Նա հիշում է, թե ինչպես աշխարհի գավաթը տեսավ հեռավոր 1999 թվականին:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու` աշխարհի գավաթ ունենալու երազանքն այլևս չի կատարվի, քանի որ նա ավարտել է իր ելույթները, բայց կա մի թիմ, որի հաղթանակն աշխարհի առաջնությունում կուրախացնի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահին:

«Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ նշանակում դառնալ աշխարհի չեմպիոն ֆուտբոլում: Ռուսաստանը շատ մեծ աշխատանք է կատարել աշխարհի առաջնությունը անցկացնելու համար, ու ես կուզենայի, որ Ռուսաստանի հավաքականը հասներ այդ բաղձալի նպատակին, ու գավաթը չորս տարով մնար Ռուսաստանում»,- Sputnik Արմենիային ասաց Բերեզովսկին:

Դեկտեմբերի 1-ին կայանալու է աշխարհի 2018 թվականի առաջնության վիճակահանությունը: 32 թիմեր բաժանվել են չորս զամբյուղի, յուրաքանչյուրում` ութական թիմ: Այստեղից էլ ձևավորվելու ե ութ խումբը, որոնք պայքարի մեջ են մտնելու աշխարհի գավաթի համար: Աշխարհի առաջնության հիմնական խորհրդանիշը, իհարկե, գավաթն է, որը ստանում է հաղթանակի հասած թիմը: Շատերը կուզենային իրենց գլխավերևում պահել այս հեղինակավոր մարզական ավարը: Շատերը մեծ հաճույքով նույնիսկ պատրաստ են ուղղակի տեսնել «Ոսկե Աստվածուհուն»:

Եվրոպայի 2000 թվականի Հայաստան-Ֆրանսիա հավաքականների ընտրական հանդիպումից առաջ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը իր հետ Երևան էր բերել «Ոսկե Աստվածուհուն»:

Роман Березовский прощается с полем - Sputnik Արմենիա
Ռոման Բերեզովսկու ռոմանսը հայկական ֆուտբոլի հետ դեռ երկար է շարունակվելու

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Բերեզովսկին իր հիշողությունների մեջ երբեք չի մոռանում այն պահը, երբ կարողացավ մեկ անթարթ դիտել, թե ինչ է իրենից ներկայացնում աշխարհի չեմպիոնի գավաթը։

«Առաջին հայացքից գավաթ է, որը թվում է` սովորական մրցանակ է: Հայաստանի հավաքականը պատրաստվում էր Ֆրանսիայի ընտրանու խաղին ու լարված և տքնաջան մարզումներով էր պատրաստվում այդ խաղին: Ազատ ժամանակ չունեինք, բայց գավաթը տեսնել էր պետք»,- հիշում է նա:

Լեգենդար դարպասապահը հիմա չի էլ հիշում, թե ինչպես հաջողվեց այցելել Երևանի կոնյակի գործարան, որտեղ ցուցադրված էր գավաթը։

«Գավաթը տեսնելու մեծ ցանկություն ունեի, ու, չգիտեմ ինչպես, բայց դա հաջողվեց: Ինձ կհասկանան ֆուտբոլիստները: Գավաթին նայելուց հետո փշաքաղվեցի: Զգացի, թե ինչքան մեծ նվաճում է, ու ոչ բոլորին է դա, իհարկե, հաջողվում: Շատերի երազանքն է գլխավերևում պահել աշխարհի չեմպիոնի գավաթը: Ոգևորիչ էր: Իհարկե, կցանկանայի որ ես էլ գլխավերևում պահեի այդ գավաթը»,- ասաց նա:

Գուցե հենց գավաթի ներկայությունը ոգեշնչեց Հայաստանի հավաքականին, որը ընտրական խաղում համառ դիմադրություն ցույց տվեց աշխարհի չեմպիոններին, բայց հավասար մրցակցության պայմաններում պարտվեց 2:3 հաշվով:

Ռուսաստանի հավաքականն աշխարհի առաջնության ֆավորիտների ցանկում չի նշվում, սակայն սեփական պատերը միշտ էլ օգնում են թիմերին և առանձին ֆուտբոլիստներին սխրանք գործելու համար: Ֆուտբոլում հաճախ են պատահում անակնկալներ: Եվ գուցե Բերեզովսկու հոգեբանական աջակցությունն էլ հնարավորություն կտա Ռուսաստանի հավաքականին հասնելու անիրական թվացող նպատակին: Համենայնդեպս, եթե Ռուսաստանը չեմպիոն դառնա, Բերեզովսկին ոչ միայն կտեսնի գավաթը, այլև, անկասկած, հնարավորություն կունենա նաև թեկուզ սիմվոլիկ, բայց գլխավերևում պահելու «Ոսկե Աստվածուհուն»:

Լրահոս
0