ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիսային` 3-8 մ/վ արագության: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքում նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` նոյեմբերի 26-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 2-4 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 7-9 աստիճան ցուրտ։
Լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի —16-ից —18 աստիճանի։

