00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Սրբուհի Գալյան
Սրբուհի Գալյանը գիտակցված համաձայնություն է տվել նախարար նշանակվելու առաջարկին
13:26
1 ր
Վահան Կոստանյան
Խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա. Վահան Կոստանյան
13:28
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական բոզբաշ Սիրիայում. ինչո՞ւ է Էրդողանին անհանգստացնում ղարաբաղյան գործոնը

© AFP 2024 / ADEM ALTAN Реджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիական պատերազմի հաղթողները պաշտոնապես կարևորում են երկրի տարածքային ամբողջականության հարցը, կարծում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Սիրիայի զարգացումների վերաբերյալ ինչ էլ ասեն արևմտյան քաղաքական գործիչները, դիվանագետներն ու վերլուծաբանները, հիմա նրանք պետք է խոստովանեն, որ Ռուսաստանին` Իրանի հետ համատեղ, հաջողվեց փոխել այն իրադարձությունների ընթացքը, որոնք պաշտոնական Դամասկոսին ու ամբողջ սիրիացի ժողովրդին պարտադրեցին վեց տարի առաջ։

Կարևորը, ինչպես և ակնկալվում էր, Սիրիայի տարածքային ամբողջականությունն է

Սոչիում 3 երկրների` Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահների համատեղ հայտարարությունից կարելի է հետևյալ եզրակացությունն անել. այսուհետ հակաահաբեկչական կոալիցիայի (որը կարող էր կոտրել Իսլամական Պետության մեջքը) հիմնական ներուժը մարտի դաշտից կանցնի դիվանագիտության ասպարեզ։

Иракские курды - Sputnik Արմենիա
Սիրիայի քրդեր. Ռուսաստանի շահերը Սիրիայում, ի տարբերություն Ամերիկայի շահերի, պարզ են

Եվ այսուհետ դիվանագետների համար գերխնդիր է դառնալու բանակցությունների սեղանի շուրջ բերել խմբավորումներին, որոնք մինչ այդ միմյանց նայում էին միայն Կալաշնիկովի նշանակետից։

Կհաջողվի արդյո՞ք դա անել։ Եթե հաջողվի ընդհանուր հայտարարի բերել միմյանց ու պաշտոնական Դամասկոսի հետ կռվող քաղաքական խմբավորումներին, ապա Սիրիան կգոյատևի որպես միասնական պետություն։

Բայց դա չի նշանակում, որ պատերազմն ավարտված է։ Տարատեսակ ջիհադիստական կազմակերպությունները դեռ հակագրոհներ են կազմակերպում երկրի գրեթե ամբողջ տարածքով։

Սակայն Ռուսաստանի ու Իրանի նախագահների իրականացրած հսկայական աշխատանքը վկայում է, որ հաղթողները վճռական են տրամադրված։ Նրանք ամեն կերպ կփորձեն համոզել Սիրիայի բնակիչներին խաղաղ լուծման գնալ, որպեսզի Սիրիայի ժողովուրդների Կոնգրեսը Սոչիում իսկապես իրավական ուժ ստանա ու ճակատագրական քայլ անի նրա տարածքային ամբողջականության համար։

Թուրքիային անհանգստացնում է միանգամից մի քանի գործոն` քրդական, «իդլիբյան» ու…արցախյան

Թուրքիայի համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. նա հաղթող Ռուսաստանի ու Իրանի հետ հավասար գրեթե նույն քաղաքական առավելությունը ստացավ։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի` Սոչիի «լռությունը», կամ Արցախի հարցով թուրքական «ցանկությունների» տապալումը

Բանն այն է, որ Սիրիայում դեռ առկա ընդդիմադիր ուժերի մեծ մասը ենթարկվում է ոչ թե Արևմուտքին, այլ Անկարային։ Թուրքերը շատ լավ օգտագործում են այդ լծակը` հասկանալով, որ բացի իդլիբյան ընդդիմադիրներից, որոնք նրանց թելադրմամբ են գործում, գոյություն ունեն նաև քուրդ աշխարհազորայիններ ու մարտական խմբավորումներ։

Հենց դրանց մի մասն էլ դեմ չէ միանալ ռուսների առաջարկած խաղաղ գործընթացներին։ Սակայն, մի բան սխալ գնաց, ու Թուրքիան սկսում է իր պայմանները թելադրել` պահանջելով, որպեսզի քրդերը բանակցային սեղանի մոտ տեղ չունենան։

Դա, իհարկե, խաղ է` հաշվի առնելով, որ թուրքերն իրենք էլ լավ հասկանում են, որ մեծ հաշվով ընտրություն չունեն։ Ռուսաատանն ու Իրանը նրանց հնարավորություն են տալիս` նախընտրելով Անկարայի կառավարած իդլիբյան ընդդիմության հարցը խաղաղ ճանապարհով լուծել:

Սակայն թուրքերն այդպիսինն են. հենց հասկանում եմ, որ նրանցից ինչ-որ բան է կախված, պարտադիր սկսում են պայմաններ թելադրել: Իսկ նրանցից հիմա իսկապես սիրիական կարգավորման մի քանի դրույք է կախված: Ինչպես արդեն ասվեց, այնտեղ և՛ քրդական գործոնն է, և՛ Իդլիբում հիմնավորված ընդդիմադիր խմբավորումները… Նաև` վերջերս Էրդողանը փորձում էր խաղարկել ղարաբաղյան խաղաքարտը:

Հասկանալի է, որ այն չի անտեսի իր շահերն ու սկսի իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին օգնել Արցախի տարածքը հայերից խլելու հարցում: Բայց Էրդողանը մտադիր է այդ քարտը մի լավ խաղարկել: Ու նույնիսկ մի քանի անգամ մերժում ստանալուց հետո, Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ միևնույնն է անընդհատ կրկնում էր` Ղարաբաղ։

Նրան, իհարկե, մոտ չթողեցին ղարաբաղյան կարգավորմանը, հարցը հետաձգվում է։ Առնվազն`մինչև Սիրիայում ամեն ինչ հանդարտվի։ Սակայն, Սոչիում, հավանաբար, հաջողվել է պայմանավորվել քրդերի ու թուրքերի հարցով։

Իսրայելին վրդովեցնում է իրանական գործոնը

Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա դրա դիրքորոշումը թափանցիկ է, հասկանալի ու տրամաբանական։

Президенты РФ Владимир Путин и Турции Реджеп Эрдоган перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա
Թուրքիան արդեն ուշացել է. ինչ է «խոստանում» Արցախին Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Թեհրանը ելք է ստացել դեպի Միջերկրական ծով` իր սահմանակից Իրաքով ու Սիրիայի արևելյան շրջաններով ու հիմա ամեն ջանք կգործադրի, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը երկրում։ Այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը համընկնում է Մոսկվայի դիրքորոշմանը։

Իսկ Իսրայելի կարծիքը ոչ ոք հաշվի չի առնելու։ Նա շատ է մտահոգվել, քանի որ իր ոխերիմ թշնամին առաջընթաց է գրանցել։ Նույնիսկ Պուտինի փորձը համոզել Նեթանյահուին, որ Իրանը իրենց վտանգ չի սպառնում, չօգնեց։ Թել Ավիվը տրամադրված է ցանկացած գնով թույլ չտալ, որպեսզի իրանցիներն ամրացնեն իրենց դիրքերը Սիրիայում։

Իրականում, Իսրայելը իր հեռատեսությանն հակառակ, այս անգամ պարտվեց միջազգային ասպարեզում` խաղադրույքը սխալ խաղացողի` սիրիական ընդդիմության վրա անելով։ Նա կարծում էր, որ դրանց կհաջողվի Ասադին հաղթել։ Չհաջողվեց ու Իրանը, որը կրծքով պաշտպանում էր Սիրիայի լեգիտիմ իշխանությանը, կտրուկ ուժեղացրեց իր ազդեցությունն իսրայելական սահմանին կից տարածքներում։

Ինչևիցե, սիրիական ճգնաժամում կգա այն փուլը, որին գործող դեմքերի մի մասը վաղուց սպասում էր, իսկ մի մասն անում էր ամեն հնարավոր բան, որպեսզի հետաձգի այն։ Հավանաբար, հիմա ամերիկացիները կսկսեն խարդախություններ անել ու դեռ երկար կհանեն իրենց զորքերը Սիրիայի տարածքից` հույս ունենալով, որ գոնե մի ձև կհաջողվի Ասադին գահընկեց անել։ Բայց դա արդեն   անհավանական է թվում, նրանք կորցրին այդ հնարավորությունն այն ժամանակ, երբ Սիրիայի երկնքում հայտնվեցին ռուսական օդատիեզերական ուժերի կործանիչները։ Այն ժամանակ արդեն ամեն ինչ կանխորոշված էր…

Լրահոս
0