00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընտանիքի «սեռերի բազմազանության» նրբությունը, կամ ով է ուզում շորթել եվրոպական փողերը

© Sputnik / Alexey Malgavko / Անցնել մեդիապահոցОсень в Крыму
Осень в Крыму - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները լուրջ վիճաբանությունների պատճառ են դարձել։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը մտորում է այն մասին, թե ինչու են տղամարդու և կնոջ ամուսնության գրանցման մասին սկսել խոսել Հայաստանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի ստորագրումից առաջ։

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ին հավանություն տվեց ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծին, իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց` առաջին անգամ Հայաստանում օրենքով ամրագրվում է, որ կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը:

Демонстрация против абортов. Вашингтон ОК США - Sputnik Արմենիա
Ինչպես վերացնել «ավելորդ» աղջկան. հայկական ընտանիքների սարսափելի բաղադրատոմսերը

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՀՀ արդարադատության նախարարը կառավարությանը ներկայացրեց Ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նա նշեց, որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված էր Սահմանադրության բարեփոխումներով, իսկ այդ բարեփոխումներով ամրագրվում է նաև ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը, երեխաների մի շարք իրավունքները, «երեխաների շահեր» հասկացությունը, ինչպես նաև որդեգրման ընթացակարգի կարգավորումը: Այսինքն` ինչի շուրջ, մասնավորապես, վերջերս հասարակության մեջ լուրջ վեճեր էին ծագել:

Այս թեմային նրբության մի մասնաբաժին ավելացրեց նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում միայն այսօր է օրենսդրական մակարդակով ամրագրվում բացառապես տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը:

«Առաջին անգամ է ամրագրվում, որ ամուսնություն կարող է գրանցվել միայն կնոջ և տղամարդու միջև», — ասաց նա։

Մինչև այսօր «բացառապես տղամարդու և կնոջ միջև ամուսնության թույլատրելիության մասին» դրույթը գործում էր «ապրիորի», իսկ հիմա կամրագրվի օրենսդրական մակարդակով:

Թվում է թե, ժպտացինք ու անցանք, լավ է: Սակայն նայում ես օրացույցին, և հանկարծ մի միտք է խոցում. գուցե ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, և պատմությունը դեռ նոր է սկիզբ առնում:

Չէ՞ որ կառավարության հիշատակած նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ից ընդամենը 8 օր առաջ, այսինքն այն օրից 8 օր առաջ, երբ պետք է ստորագրվի Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը: Եվ այդ ստորագրումից մեկ շաբաթ առաջ հայկական ընտանեկան օրենսգրքում բավականին նշանակալի փոփոխություն է մտցվում, որը հակասում է, այսպես ասենք, եվրոպական հայացքներին, կապված այն հանգամանքի հետ, թե ով և ինչ սեռական հարաբերակցությամբ կարող է ընտանիք կազմել:

Гей-парад - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնությանը կհաջորդեն տրանսգենդերներն ու պեդոֆիլիան. ՀՀ–ԵՄ համաձայնագրի վտանգները

Սակայն այդ փոփոխությունը կարելի էր մտցնել, ասենք, և՛ կես, և՛ մեկ տարի առաջ, կամ նույնիսկ 2018 թվականի ցանկացած ամսում. հրատապ և կոնկրետ պահի հետ կապված որևէ տարր այն չի պարունակում: Բայց այդ փոփոխությունը, որը թեև այնքան էլ սկզբունքային չէ (համաձայնագիրը հիմնականում առնչվում է քաղաքական և տնտեսական հարցերին), անպայման հայտնվելու էր նրանց ուշադրության կենտրոնում, ովքեր հետաքրքրվում են նմանատիպ հարցերով:

Եվ այստեղ սկսում ես մտածել. «Պատահաբա՞ր է այս ամենը համընկել»: Գուցե, բայց եթե պատահականություն չկա, ապա ի՞նչ նպատակներով է որոշվել Հայաստանի ընտանեկան օրենսգրքում ամրագրել այդ նորմալ և ակնհայտ փաստը հենց հիմա: Համենայնդեպս, հասարակության զգալի մասին հետաքրքրում է այդ հարցը:

Առաջին դեպքը կարելի է չդիտարկել. ամեն ինչ պարզ է, համընկել է, թող համընկնի: Երկրորդ հավանականությունը անմիջապես հարց է ծնում` «իսկ ինչո՞ւ»:

Մի բացատրություն կա. փոփոխությունը հիմա է արվել, որպեսզի ստորագրման հարցում որոշակի խոչընդոտներ ստեղծվի: Բայց այդ հարցը հազիվ թե այնքան սկզբունքային լինի, որ համաձայնագիրն այդ պատճառով չստորագրվի, բացի այդ, ինչի՞ համար է պետք ընդհանրապես խափանել պայմանագրի ստորագրումը, մասնավորապես` այդ ձևով: Այնպես որ այս տարբերակն իրական չի թվում:

Ավելի իրատեսական ու ճշմարիտ է ընկալվում այն տեսակետը, որ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի դրանք… չեղարկեն: Այո,այո, չեղարկեն մոտ ապագայում` նախապես ձևացնելով, թե «փորձագիտական քննարկումներ» են ընթանում և թեժ վիճաբանություններ հրահրեն հասարակության շրջանում` ոչ այնքան կանխատեսելի հետևանքներով: Իսկ որ այդ թեմայի շուրջ վեճերը Հայաստանում բավական թեժ են լինելու, կասկածից վեր է:

Սակայն հարցն այն է, որ փոփոխությունները չեղարկելու համար, շատ հավանական է, որ Եվրոպան գումարներ կհատկացնի, իսկ եվրոպական փողեր ստանալը միշտ էլ հաճելի է: Եվ ԵՄ-ն արդեն բազմաթիվ անգամներ է մեծ գումարներ հատկացրել ամենատարբեր միջոցառումներ և բարեփոխումներ անցկացնելու համար: Ֆինանսավորում հնարավոր է ստանալ ցանկացած տեսքով և, ըստ ամենայնի, ինչպես միշտ տարբեր ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհների տեսքով:

Фаэтон. Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցիները կողմ են «իրենց» օրենքներին. ընտանեկան բռնության թեման չշրջանցեց Գյումրին

Գումարներ կարող են գալ Հայաստան, ընդ որում` լուրջ գումարներ, իսկ այդ փոփոխության չեղարկումը, եթե կառավարությունն արդեն որոշել է այն չեղարկել, սկզբունքորեն ոչ մի կոպեկ չի արժենա: Չհաշված հասարակական ընդվզման ալիքը, բայց ո՞ւմ է դա մեզ մոտ հետաքրքրում: Դրամաշնորհները կարելի է ստանալ, կարելի է յուրացնել, խնդիրն էլ կարելի ձևական քննարկել, պայքարել դրա դեմ, ու փոփոխությունն էլ վերջին հաշվով նույնիսկ չչեղարկել։ Դա առավել ևս ոչ մեկի համար ոչինչ չի արժենա:

Իսկ որպեսզի Եվրոպային դժվար չլինի նկատել, որ ամուսնությունների պետական գրանցման հայկական օրենքներում ամրագրվել է միայն տարբեր սեռերի ներկայացուցիչների միջև ամուսնության հավանականությունը, նման ճշգրտում է մտցվում հենց հիմա` նոյեմբերի 24-ից առաջ:

Եվ չէ՞ որ չենք կարող ասել, որ սա անհավանական տարբերակ է:

Լրահոս
0