00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցիները կողմ են «իրենց» օրենքներին. ընտանեկան բռնության թեման չշրջանցեց Գյումրին

© Sputnik / Armenuhi MkhoyanФаэтон. Гюмри
Фаэтон. Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը անտարբեր չի թողել նաև գյումրեցիներին։ Sputnik Արմենիայի անցկացրած հարցման մասնակիցներից շատերը համարում են, որ այդ օրենքն ընդունելու դեպքում կքայքայվի հայերի համար ամենակարևոր հասկացությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցիները դեմ են ամեն տեսակի բռնություններին, բայց վստահ են՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը ոչ թե կօգնի, այլ կքայքայի հայի ընտանիքը:

«Մեր մեծերն են ասել ՝ ապտակով մեծացած երեխան ապագա կունենա, հիմա այս օրենքն ընդունելու դեպքում, եվրոպական օրենքները բերելով` մենք կկորցնենք այն սուրբ բանը, որ ունենք՝ ընտանիքը: Մեր նամուսով հայոց օջախը ինչո՞ւ են ուզում քայքայել»,- Sputnik Արմենիային ասաց գյումրեցի Միշա Մանուկյանը:

Մասնագետների կարծիքով, Հայաստանում ոչ թե ավելացել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը, այլ պարզապես երևույթի մասին են սկսել ավելի շատ խոսել: Բռնության ենթարկվածներն այսօր չեն ամաչում դիմել իրավապահ մարմիններին. գուցե անհավանական թվա, բայց վերջերս Գյումրիում նույնիսկ ամուսինն էր դիմել՝ կնոջ կողմից բռնության ենթարկվելու փաստով:

Домашнее насилие - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնության մասին օրենքի մութ կողմերը. ում ականջներն են երևում նախագծի հետևից

«Ընտանիքներում խնդիրներ շատ կան, բայց հարց է՝ օրենքն ընդունելու դեպքում այն օգուտ կբերի, թե ոչ, և արդյո՞ք Հայաստանում առկա խնդիրները կլուծվեն։ Սա այն դեպքն է, երբ պետք է ոչ թե որպես գյումրեցի, այլ որպես քաղաքացի մտածել, իսկ այդ դեպքում պարզ է մի բան, որ նման կարգավորումների անհրաժեշտություն կա»,- ասաց երիտասարդ մի տղամարդ:

Sputnik Արմենիայի կատարած հարցման մասնակիցներից օրենքին կողմ արտահայտվեցին հիմնականանում երիտասարդներն ու կանայք, բայց նրանք էլ իրենց մտավախություններն ունեին։

«Անշուշտ, օրենքը պետք է, բայց պետք է այնպես անել, որ օրենքը ճիշտ գործի հատկապես երեխաների հարցում»,- ասաց Գրետան։

Հետաքրքիր էր նաև գյումրեցի տարեց տղամարդկանց տեսակետը։

«Նախ պետք է հստակ ձևակերպել` որն է բռնությունը։ Եթե ծնողը դաստիարակչական թեթև ապտակ է տալիս, բռնություն չի կարելի համարել, իսկ երբ ամուսինն է կնոջը խփում, բռնություն է, ու այս օրենքը պետք է»,- Sputnik Արմենիային ասաց տարեց մի տղամարդ։

Շիրակի մարզում տարբեր խնդիրներով պայմանավորված ընտանեկան վեճերը շատ են՝ դրանցից բխող ընտանեկան բռնության դեպքերով: Օրինագծի ընդունման պարագայում ևս դժվար է վստահ ասել, որ այդ խնդիրը հատկապես Գյումրիում լուծում կստանա, որովհետև գյումրեցիները հնուց ի վեր ապրում են «իրենց» օրենքներով:

Նշենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարությունն է։ Նախագիծն առայժմ քննարկվում է Ազգային ժողովում։

Լրահոս
0