00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանեկան բռնությանը կհաջորդեն տրանսգենդերներն ու պեդոֆիլիան. ՀՀ–ԵՄ համաձայնագրի վտանգները

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցГей-парад
Гей-парад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առանց հանրության կարծիքը հաշվի առնելու ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումը լի է թաքնված վտանգներով։ Ընտանեկան բռնության մասին օրենքին կհաջորդեն տրանսգենդերների և պեդոֆիլիայի մասին օրենքները, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը 20 օր է մնացել, բայց հանրության բազմաթիվ հարցերը շարունակում են անպատասխան մնալ, հատկապես` ընտանեկան բռնության թեմայով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում է արել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Այս համաձայնագրի պահանջով, ՀՀ օրենսդրությունը պետք է մոտարկվի ԵՄ օրենքներին, հիշեցնում է քաղաքական գործիչն ու հավելում, որ դրանով Հայաստանը կզրկվի ինքնուրույն իրավական ակտեր ունենալու և ընդունելու իրավունքից։

Եվրոպայից Հայաստանին պարտադրված օրենսդրական նախաձեռնությունների թվում Սարգսյանը հիշատակում է նաև արդեն մեծ դժգոհություններ առաջացրած «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը։

«Նույնը կարող եմ ասել նաև այն օրենքների մասին, որոնք իրենց մոտ համարվում են միանգամայն ընդունելի։ Մի շարք երկրներում արդեն տրանսգենդերների, պեդոֆիլիայի մասին օրենքներ են ընդունում։ Ի՞նչ ենք մենք ուզում, որպեսզի մե՞նք էլ ընդօրինակենք այդ բարքերը»,- ասում է նա։

Բացահայտելով համաձայնագրի մեկ այլ կետ` Սարգսյանը նշում է, որ դրանով նախատեսվում է ԵՄ տարածքի կոնֆլիկտային կետերում ՀՀ-ի պարտադիր մասնակցությունը, բայց Հայաստանի նկատմամբ ԵՄ պարտավորությունները համաձայնագրում բացակայում են։

«Ամբողջ փաստաթղթում միայն ՀՀ-ի պարտավորություններն են, ԵՄ-ի կողմից որևէ պարտավորություն չկա,- ասում է Սարգսյանը,-մեր իշխանությունները մասնակցել են քննարկումներին, տեղյակ են բոլոր հարցերից, բայց հանրությունն ունի բազում անպատասխան մնացած հարցեր»։

Մինչդեռ այսօրինակ փաստաթուղթը, Սարգսյանի համոզմամբ, առաջին հերթին պետք է քննարկվեր հանրության հետ։ Այն պետք է դրվեր հանրաքվեի, և հանրության պատասխանից պետք է կախված լիներ դրա ստորագրել-չստորագրելը։

Митинг в Ереване против домашнего насилия - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնության դեմ նախագիծը թերի է, հապշտապ ընդունումը՝ վտանգավոր. Հանրային խորհուրդ

«Իշխանությունն առանց հանրության հետ քննարկելու նախաստորագրել է, և հիմա փաստորեն մենք որևէ խմբագրական կամ այլ բնույթի փոփոխություն անելու հնարավորություն չունենք»,-ասում է Սարգսյանը` հիշեցնելով, որ ԵՄ կարգի համաձայն` իրավական ցանկացած փոփոխություն ընդունվում է ԵՄ անդամ 28 երկրների համաձայնությամբ։

«Եթե նրանք որևէ բան համաձայնեցրել են, այլևս չեն ցանկանալու փոխել»,- կարծում է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագիրը» նախատեսվում է ստորագրել ս.թ. նոյեմբերի 24-ին։ Մինչ այդ գաղտնի պահվող համաձայնագրի տեքստը Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել էր հոկտեմբերի 24-ին։

Լրահոս
0