00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ երեխաներն էրդողանական սարդոստայնում են. Ստամբուլի դպրոցները հայերին թուրք են դարձնում

© AFP 2024 / BORIS HORVATВ армянской школе
В армянской школе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տասնամյակում թուրքական իշխանությունը որոշել է զբաղվել ազգային ինքնության պահպանման գլխավոր տարրերի` դպրոցի և հայոց լեզվի հարցերով, կարծում է թուրքագետը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Թուրքիան չի կարող փակել իր տարածքում գտնվող դպրոցները, որոնցում էթնիկ փոքրամասնություններ են սովորում` հայեր, հույներ, հրեաներ։ Լոզանի հաշտության պայմանագիրը դա թույլ չի տալիս, բայց, ինչպես կարծում է թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը, իշխանությունն իր նպատակին հասնելու համար «գաղտնի» ճանապարհ է ընտրել և հայկական դպրոցները շարքից հանում է` շրջանցելով օրենքը։

Тюрколог, член армянской общины Стамбула Тиран Локмагюзян - Sputnik Արմենիա
Տանը` «մայրիկ», դրսում` «անե». Ստամբուլի հայերի երկատված կյանքը

Թուրքիայում հայկական դպրոցների խնդրի մասին գրել է նաև Hürriyet թուրքական թերթը։ Հրապարակման մեջ նշվում է, թե ինչպես են տեղի հայերը պայքարում Թուրքիայում հայկական դպրոցների պահպանման և ֆինանսավորման համար:

«Վերջին տասնամյակում Ստամբուլի 16 հայկական դպրոցում առարկաները թուրքերեն են դասավանդում։ Կրճատվել է նաև սովորողների թիվը. ընդամենը 3 հազար աշակերտ է մնացել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լոքմագյոզյանը։

Նրա խոսքով` հայկական դպրոցներն այսօր ոչնչով չեն տարբերվում թուրքականներից և՛ ծրագրով, և՛ դասավանդման մեթոդաբանությամբ։ Միակ դրական կողմն այն է, որ հայկական դպրոցներում աշակերտները հայոց լեզու և գրականություն են ուսումնասիրում շաբաթական երկու անգամ, իսլամի փոխարեն էլ քրիստոնեություն են ուսումնասիրում։

Ստամբուլի հայ երեխաների ուսուցման ծրագիրը վերահսկում է Թուրքիայի կրթության նախարարությունը, թեև պաշտոնական Անկարան ոչ մի լիրա չի հատկացնում դպրոցի հիմնադրամին։

«Հայկական դպրոցները գոյատևում են համայնքի միջոցներով։ Նույնիսկ հայոց լեզվի դասագրքերը պետք է ենթարկվեն երկրի կրթության նախարարության գրաքննությունը։ Հայաստանի սփյուռքի նախարարության ուղարկած դասագրքերը կարող են պարզապես խորհրդատվական բնույթ կրել։ Դասավանդումն այդ գրքերով արգելված է», — ասաց Լոքմագյոզյանը։

Այնինչ նախկինում հայկական դպրոցներում դասավանդումն իրականացվում էր մայրենի լեզվով, բացի «պատմություն» առարկայից։ Երեխաները նաև թուրքերեն էին սովորում։ Այսօր հայերից շատերը գերադասում են երեխաներին պետական դպրոց տանել, քանի որ թուրքերենի իմացությունը հասարակությանն ինտեգրվելու գլխավոր բաղկացուցիչն է։

«Եթե աշակերտի թուրքերենի իմացությունը բավարար չի լինում, ապա նա երկրորդ անգամ է անցնում ծրագիրը, նույնիսկ կարող է երկրորդ տարին մնալ նույն դասարանում։ Սակայն հայերենի պարագայում լեզվի վատ իմացությունը աշակերտի համար խնդիր չի լինի», — ասաց Լոքմագյոզյանը։

Այդ պատճառով այսօր հայերենի իմացության մակարդակը խիստ նվազել է, հայերի քանակն էլ կրճատվել է երկրաչափական պրոգրեսիայով։

ХХ դարի 50-ականներին 1.5-միլիոնանոց Ստամբուլում բնակվում էին 150 հազար հայ, շուրջ 200 հազար հույն և 150 հազար հրեա։ Քաղաքը բաժանված էր հունական, հրեական, հայկական և թուրքական թաղամասերի։ Այսօր 20-միլիոնանոց Ստամբուլում հույների թիվը հասնում է հազարի, հրեաներինը` 20 հազարի, իսկ հայերինը` 40 հազարի։

Մուսալեռի գյուղերից մեկում էլ հայեր կան` մոտ 100-150 մարդ, ընդ որում` հիմնականում տարեցներ։ Երիտասարդություն չկա, հետևաբար նաև ապագա չկա։

«Հայերը ստիպված թուրքերեն են խոսում։ Փողոց դուրս գալուց առաջ երեխաներին զգուշացնում ենք, որ նրանք հայերեն չխոսեն և նույնիսկ մայրիկներին հայերեն չդիմեն, այլ ասեն «անե»», — ասաց Լոքմագյոզյանը։

Նրա խոսքով` Թուրքիայում հայը միշտ պետք է զգոն լինի։ Այդ երկրում, ըստ օրենքի, բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, թեև գործնականում դա այդպես չէ. հայերը երկրի պետական հաստատություններում աշխատելու իրավունք չունեն։ Նրանք նույնիսկ չեն կարող իրենց թույլ տալ փողոցները մաքրել, քանի որ այդ աշխատանքը նույնպես ընդգրկված է պետական կառույցների համակարգում։ Բազմամիլիոնանոց Թուրքիայում ազգությամբ հայ միայն մեկ օպերային երգիչ կա, և պատճառը բոլորովին այն չէ, որ հայերի մեջ տաղանդավոր մարդիկ չկան։ Հայերը չեն կարող զինվորական կոչում ստանալ, բայց պարտավոր են ծառայել թուրքական բանակում։ Հիմնականում նրանք զբաղվում են առևտրով և արհեստով։

Լրահոս
0