00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տանը` «մայրիկ», դրսում` «անե». Ստամբուլի հայերի երկատված կյանքը

© Sputnik / Asatur YesayantsТюрколог, член армянской общины Стамбула Тиран Локмагюзян
Тюрколог, член армянской общины Стамбула Тиран Локмагюзян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլի հայկական համայնքն ամենամեծն է Թուրքիայում բնակվող էթնիկ փոքրամասնությունների շարքում

Այն մասին, թե ինչպես են ապրում մեր հայրենակիցները մի երկրում, որտեղ ժամանակին սպանել և տեղահանել են հայերին, Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց թուրքագետ, Ստամբուլի հայ համայնքի անդամ Տիրան Լոքմագյոզյանը։

- Ինչպե՞ս տեղափոխվեցիք Հայաստան։

— Ես Ստամբուլի ամենատարեց հայն եմ համարվում, քանի որ նախնիներս Ստամբուլ էին տեղափոխվել նախքան ջարդերը։ Անկախ նրանից, որ ընտանիքս չի տուժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, այնուամենայնիվ իմ նախնիներից շատերը սպանվել են Արևմտյան Հայաստանում հայերի ջարդերի ժամանակ Աբդուլ Համիդի (1894-1896 թթ.) հրամանով։

Ես ծնվել եմ Ստամբուլում, սակայն մանկությունս Գերմանիայում է անցել։ Երբ ես դարձա 20 տարեկան, վերադարձա Թուրքիա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այլևս չեմ կարող և չեմ ուզում ապրել այնտեղ։ Եկա Հայաստան սովորելու, այդպես էլ մնացի այստեղ։

- Դժվա՞ր էր Ստամբուլում ապրելն ու գոյատևելը։

— Ստամբուլում հեշտ չէ ապրել, հատկապես երբ հայ ես։ Հայերն ամեն օր կիրառում են ինքնապաշտպանության և պաշտպանության կանխարգելիչ միջոցներ, օրինակ` քիչ են խոսում, գրեթե սեփական կարծիքը չեն արտահայտում, փողոցում խոսում են միայն թուրքերեն և այլն։ Փողոց դուրս գալուց առաջ երեխաներին զգուշացնում են, որ նրանք հայերեն չխոսեն և նույնիսկ չարտաբերեն «մայրիկ» բառը, այլ մայրերին անվանեն «անե»։ Մենք մանկուց այդպես ենք դաստիարակվում։

Боксерский ринг - Sputnik Արմենիա
Թուրքիայում անվտանգության աշխատակիցներն ամենուր ուղեկցում են հայ մարզիկներին
Թուրքիայում հայը միշտ պետք է զգույշ լինի, չէ՞ որ այդ երկրում ամեն ինչում մեղադրում են հայերին ու Հայաստանին։ Այսօր Թուրքիայում նույնիսկ ահաբեկչությունների և քրդական բախումների մեջ են փորձում հայերին մեղադրել։

Այսօր Թուրքիայում հայ գրեթե չի մնացել։ Նրանց մեծ մասը` շուրջ 40 000 հայ, բնակվում է Ստամբուլում։ Թուրքիայի տարածքում մեկ գյուղ է մնացել, որտեղ բնակվում է 100-150 հիմնականում տարեց հայ, սակայն երիտասարդություն այնտեղ չկա, հետևաբար նաև ապագա չկա։

- Ինչո՞վ են հայերն ու հայ համայնքը զբաղվում Թուրքիայում։

— Այսօր Թուրքիայի հայ համայնքը, մասնավորապես, Ստամբուլում բավական ցրված է։ Դեռ ավելի քան 40 տարի առաջ Ստամբուլում բնակվում էր 1.5 մլն մարդ` 150 հազար հայ, 200 հազ. հույն, 100 հազ. հրեա, իսկ մնացածը քրդեր, թուրքեր և այլն։ Այսօր Ստամբուլը 20 միլիոն բնակչությամբ քաղաք է, և փոքրամասնություններից այստեղ մնացել է 1000 հույն, 20 հազ. հրեա և 40 հազ. հայ։

Ժամանակին Ստամբուլում հայկական, եվրոպական, հունական առանձին թաղամասեր կային, որոնցից յուրաքանչյուրում բնակվում էին նշված փոքրամասնությունները։ Երկու թաղամաս հայկական է համարվում, սակայն նույնիսկ այնտեղ հայերը կազմում են բնակչության 5-10 տոկոսը։

Церковь Св. Киракоса - Sputnik Արմենիա
Էստուկյան. Թուրքիան հայկական եկեղեցին պետականացնելով հետին նպատակ է հետապնդում
Թուրքիայում, ըստ օրենքի, բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, թեև գործնականում դա այդպես չէ. հայերն իրավունք չունեն աշխատել երկրի պետական հաստատություններում։ Նրանք չեն կարող իրենց նույնիսկ թույլ տալ փողոց մաքրող աշխատել, քանի որ այդ պաշտոնը մտնում է պետական կառույցների համակարգի մեջ։ Բազմամիլիոնանոց Թուրքիայում կարելի է տեսնել միայն մեկ հայ օպերային երգիչ, և սա ոչ թե այն պատճառով, որ մենք տաղանդներ չունենք։ Հայերն այնտեղ իրավունք չունեն նույնիսկ ռազմական որևէ կոչում ունենալ, թեև պարտավոր են ծառայել թուրքական բանակում։ Հիմնականում այնտեղ հայերն առևտրականներ և արհեստավորներ են։

- Այսօր նկատվում է միտում. հայ կանայք մեկնում են Թուրքիա աշխատելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հարցը։

— Եթե դուք Երևանից Ստամբուլ մեկնող սովորական ավտոբուս նստեք, ապա անպայման կտեսնեք ապրանք բերելու կամ գումար աշխատելու համար Թուրքիա գնացող մարդկանց։ Մի անգամ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում աշխատում և բնակվում է 100 հազար Հայաստանի քաղաքացի, սակայն սրանք չափազանցված տվյալներ են, հայերի թիվը 10 000-ից ավելի չէ։ Նրանց մի մասը երեխաներ է խնամում, մյուսները հոգ են տանում տարեցների մասին։ Սա, իհարկե, դրական միտում չէ, և մենք պետք է կանխենք այն։ Սակայն հիմնականում մեկնում են նրանք, ովքեր ծանր ֆինանսական վիճակում են գտնվում։ Ցավոք, մենք միայն հիմա ենք սկսել գիտակցել, որ Թուրքիայի հետ առևտրային որևէ հարաբերություն չպետք է ունենանք, նույնիսկ` օրինական։

- Թուրքիայի և թուրքերի հետ շփվելիս ինչի՞ մասին չպետք է մոռանան հայերն ու Հայաստանը։

— Հավատացեք, այն, ինչ դուք գիտեք Թուրքիայի մասին, միայն մի մասն է, դուք միայն սառցալեռի գագաթն եք տեսնում, այլ ոչ ամբողջը։ Առաջին հերթին մենք բոլորս պետք է հիշենք, որ ժամանակները չեն փոխվում, և հետևաբար թուրքերը` նույնպես։ Ես ուզում եմ հայերին կոչ անել ևս մեկ անգամ վերանայել 100 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունները և այն, ինչ խոսվում էր այն ժամանակ։ Համիդյան ջարդերից անմիջապես հետո մի շարք հայ գործիչներ ասում էին, թե թուրք երիտասարդությունը փոխվել է, Թուրքիան փոխվել է, և մենք բախվեցինք Ցեղասպանության, ջարդերի, զանգվածային ոչնչացման և մեր նախնիների տարհանման փաստերին։ Մենք պետք է հիշենք, որ թուրքական գիտակցությունից դեռ դուրս չեն եկել պանթուրքիզմն ու պանթուրանիզմը։

 

Լրահոս
0