00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բաքու–Թբիլիսի–Կարսը» արևելք է «գնում». արդյո՞ք Երևանը անհանգստանալու պատճառ ունի

© FB / MINISTRY OF ECONOMY AND SUSTAINABLE DEVELOPMENT OF GEORGIAСтроительство железной дороги Баку-Тбилиси-Карс
Строительство железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Աֆղանստանի և Թուրքմենստանի մասնակցությամբ «Լազուրիտ միջանցք» նախագիծը ոչ այլ ինչ է, քան Բաքվի և Անկարայի կողմից իրականացվող գովազդ։ Սակայն Հայաստանը պետք է շտապի իր տրանսպորտա–տարանցման նախագծերի գործարկման հարցում, կարծում են Թբիլիսիի և Երևանի փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Լազուրիտ միջանցք» նախագիծը (ըստ էության, «Բաքու–Թբիլիսի–Կարս» նախագծի ընդլայնումն է Թուրքմենստանի և Աֆղանստանի հաշվին) քաղաքական գործիչների կողմից արված բարձրագոչ հայտարարություն է և ոչ ավելին, կարծում է Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն։

«Լազուրիտ միջանցք» նախագծի համաձայնագիրն անցյալ շաբաթ Աշխաբադում ստորագրվել է Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շուրջ ծավալված սակագնային վեճերը. Ադրբեջանի վարկային խայծը Վրաստա՞նն է

«Այս կամ այն նախագծերի մասին նորությունները միշտ հուսադրող են։ Սակայն վերջին ժամանակները հաճախ հայտարարություններ են արվում, որոնք, արդյունքում, խոսքից գործի չեն վերածվում։ Քաղաքական գործիչները ցանկալին իրականի տեղ են մատուցում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով` հնչեցրածը ոչ միշտ է իրականություն դառնում, բացառություն չէ նաև այս նախագիծը, որում Աֆղանստանի մասնակցությունը բացարձակ անհասկանալի է և արդարացված չէ։ Փորձագետը անհեթեթ է համարում ձախողման դատապարտված նախագծերում ներդրում կատարելու երկրի իշխանությունների որոշումը։

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նույնպես համոզված է, որ «Լազուրիտ միջանցքը» «Բաքու–Թբիլիսի–Կարս» նախագծի հիմնադիր երկրների PR ակցիան է:

«Բոլորը հասկանում են, որ ճանապարհի ծախսը պետք է հանվի, իսկ դրա համար անհրաժեշտ է ապրանքների որոշակի քանակ ապահովել։ Մի բան է անհասկանալի` ինչ կարող է առաջարկել Աֆղանստանը, և ինչ բեռներ են անցնելու «Բաքու–Թբիլիսի–Կարս» ճանապարհով», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Строительство железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
Բաքու-Թբիլիսի-Կարս. ում համար է իսկապես շահավետ նոր երկաթուղին

Նա համոզված է, որ «Լազուրիտ միջանցքը» մոտ ապագայում չի կարող իրականացվել մի շարք պատճառներով։ Այսօր «Բաքու–Թբիլիսի–Կարսի» մասնակից երկրների միջև տարաձայնություններ կան. նախագծի գործարկումն արդեն իսկ փակուղի է գցել Վրաստանին։ Թբիլիսին ավելի մեծ կախվածության մեջ է ընկել Ադրբեջանից` վարկ վերցնելով երկաթուղու իր հատվածի կառուցման համար։ Ավելին` «Բաքու–Թբիլիսի–Կարսը» լուրջ մարտահրավեր կնետի վրացական «դարի նախագծին»` Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցմանը, ինչպես նաև կարող է հանգեցնել բեռնափոխադրումների հոսքի անկմանը Վրաստանի գործող` Բաթումի և Փոթի նավահանգիստներով։ Ադրբեջանից բեռները անցնելու են վրացական երկաթգծի հատվածով դեպի թուրքական նավահանգիստներ` շրջանցելով վրացական նավահանգիստները։

Մելիքյանը համոզված է, որ բոլոր այս գործոնները հաշվի առնելով, Հայաստանը, որը չի կարող դառնալ «Բաքու–Թբիլիսի–Կարսի» մի մաս` ելնելով քաղաքական նկատառումներից, չպետք է հանգիստ տեղում նստի։ Երևանը սեղմ ժամկետներում պետք է գործարկի այսօրվա դրությամբ առկա տրանսպորտային–տարանցման նախագծերը` «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղին, «Հայաստան–Իրան» երկաթգիծը և այլն։

«Լազուրիտ միջանցք» ամբիցիոզ նախագծի մասնակիցները համոզված են` Աֆղանստանը կարող է էներգառեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիան Հարավայինի հետ միացնող տրանզիտային հանգույց դառնալ։

«Լազուրիտ միջանցքի» (Lapis Lasuli Transit, Trade & Transport Route Agreement) գաղափարը ծնվել է դեռևս 2012 թվականին։ Խոսքը հինգ մասնակից երկրներում ինտեգրված տրանսպորտային և տարանցման համակարգի ստեղծման մասին է, որն ընդգրկում է ավտոմոբիլային ճանապարհներ և երկաթգիծ, ինչպես նաև ներառում մուլտիմոդալ ծովային և ցամաքային նավահանգիստներ։

Միջանցքը ներառում է CAREC #2 աֆղանական տրանսպորտային միջանցքի որոշ հատվածներ, որոնք անցնում են Ֆարյաբ հյուսիսային գավառի Աքինա քաղաքից և Հերատ արևմտյան գավառի Թորղունդի քաղաքից մինչև Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ և այդ տեղից` Կասպից ծովում գտնվող Թուրքմենբաշի նավահանգիստ։ Այնտեղից բեռները Բաքու կգնան, որից հետո` Թբիլիսի, ինչպես նաև Փոթի և Բաթումի վրացական նավահանգիստներ։ Վերջում միջանցքը կանցնի մինչև թուրքական Կարս և Ստամբուլ` դեպի Եվրոպա ելք ապահովելով։

Լրահոս
0