ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը դարձել է մոսկովյան «Արարատ» ակումբի նախագահ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հայ գործարար ու բարերար, «Տաշիր» ընկերությունների խնբի նախագահ ու հիմնադիր Սամվել Կարապետյանը դարձել է «Արարատ» (Մոսկվա) ֆուտբոլային ակումբի նախագահ։ Տնօրենների խորհրդի նախագահ դարձավ «Ավիլոն» ընկերությունների խմբի համասեփականատեր Կամո Ավագումյանը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ակումբի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Պողոս Գալստյանը։ Մարզիչների շտաբի ղեկավարը կլինի Իգոր Զվեզդինը։ Մազիչների շտաբում են նաև Դմիտրի Բեզնյակ (գլխավոր մարզիչ-վերլուծաբան), Մաքսիմ Բուկատկին (ավագ մարզիչ) ու Եվգենի Կոստենկոն (դարպասապահների մարզիչ)։
Ակումբի երկրպագուները ցնծությամբ են ընդունել լուրը. «Հիանալի նորություն է», «Բոլոր չկամեցողներին՝ շախ ու մատ», «Հիասքանչ նորություն է։ Մաղթում են նոր հաղթանակներ», «Աստված տա՝ Արարատը լավագույների շարքում հայտնվի», «Վերջապես կարգ ու կանոն կլինի։ Կեցցե բարերարը»։