ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 18-ին, ժամը 06:55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր, տեղեկացնում է ատակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) այրվում է կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):
Հրդեհը մեկուսացվել է:
Տանիքի (85 քմ) ծածկից ամբողջությամբ այրվել է 40 քմ հատված, իսկ 45 քմ-ը՝ մասնակի, այրվել է նաև մոտ 50 հակ անասնակեր, ծխահարվել՝ 650 հակ: