00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտյան «բլիթներ» հայերի համար. ուսանողների դասադուլն արդյո՞ք միայն Սորոսն է հովանավորում

© Sputnik / Aram NersesyanАкция протеста студентов о принятии решения об отсрочке парламентом РА
Акция протеста студентов о принятии решения об отсрочке парламентом РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուժեղ բանակի անհրաժեշտությունը Հայաստանում ոչ թե երկրի և հասարակության ռազմականացումն է, այլ պարտադիր պայման, որը թելադրում է իրադրությունը, պնդում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Ինչպես և կարելի էր ակնկալել, հերթական անգամ Արցախի հարցի շուրջ արտաքին քաղաքական ասպարեզում սպասվող լուրջ, նույնիսկ, կարելի է ասել՝ ճակատագրական, իրադարձությունների նախաշեմին հանկարծ Հայաստանում ներքին իրավիճակն է պայթում։ Այս անգամ ուսանողներն են, որոնք չեն ցանկանում բանակում ծառայել… Դե, ինչպե՞ս հավատալ, որ դա հերթական պատվերը չէ։

Յուրաքանչյուր տղամարդ հայրենի հողի և օջախի պաշտպանն է

Իրականում, այն օրենքը, որի համաձայն այսուհետև ոչ ուսանողներին, ոչ ասպիրանտներին տարկետում չի հասնում, իրոք, բավականին լուրջ գործիք է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար։ Ընդ որում, ոչ միայն բանակային, այլև բուհական և ակադեմիական կառույցներում։

Ավելին, երկիրը, որը դեռևս 25 տարի առաջ ընտրեց իր սեփական, այն է՝ բնակչությունը պատրաստ է պայքարել իր հողերի, Արցախի համար, իհարկե, պետք է ունենա հզոր բանակ։

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյան. Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար

Այնպես ստացվեց, սակայն, որ աշխարհաքաղաքական իրավիճակն, ի սկզբանե, Հայաստանի օգտին չէր։ Այդ միտումը կոտրելու, սեփական շահերին հարմարացնելու համար պետք է կարողանալ դառնալ զինվոր–ազգ, հաղթող ազգ, որտեղ յուրաքանչյուր տղա և տղամարդ իր հայրենիքի և օջախի պաշտպանն է։ Հենց այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ տարածաշրջանում ամենաուժեղ բանակը, քանի որ դիվանագետները ցանկացած մասշտաբի աշխարհաքաղաքական հարցեր կարող են լուծել միայն այն դեպքում, երբ մեջքին հզոր բանակ է կանգնած։

Այս ճշմարտությունները, հավանաբար, պետք է անդադար կրկնել, որպեսզի դրանք, առանց բացառության, ամբողջ ազգի վարքագծի նորմատիվ դառնան, որպեսզի 18 տարեկանից բարձր տղաներն ամաչեն քաղաքացիական հագուստով հասարակության մեջ հայտնվել, որպեսզի, ինչպես և մեր պապերի ժամանակ էր, աղջիկներին կնության չտան բանակում չծառայած տղաներին։

Հասկանալի է, որ վերը նշվածից ռազմական գաղափարախոսության հոտ է գալիս, սակայն այդպիսին է իրողությունը, որում հայտնվել է Հայաստանը (իր կամքին հակառակ), և այդ իրողության հետ երկիրը պետք է ապրի։

Մանրակրկիտ մշակած տեխնոլոգիան մատնում է համակարգողներին

Վերադառնանք տեղական իրողություններին։ Ավելի կոնկրետ` տղաներին, որոնք դասադուլ են անում ծառայությունից ազատվելու համար։ Նրանք արդեն ավանդաբար փորձեցին փակել Բաղրամյան փողոցը` Գրողների տան առջև հարող հատվածը, և նույնիսկ բախում ունեցան ոստիկանության հետ։

Նրանք հանդիպեցին վարչապետի և պաշտպանության նախարարի հետ, ինչպես նաև լիարժեք քաղաքական կոմպետենտություն դրսևորեցին այն ամենում, ինչը վերաբերում է դասադուլի մեթոդներին և բանակցություններն այնպես վարելու ունակությանը, որպեսզի գտնվի ոչ թե հարցի լուծումը, այլ առավելագույնս սրվի ստեղծված իրավիճակը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. Ձեռք ձեռքի ենք տվել, նորմալ քննարկում էր, ադեկվատ երիտասարդներ են

Նրանք ամեն ինչ անում են այնքան մտածված և բողոքի տեխնոլոգիային համապատասխան, որ նույնիսկ չես մտածում երևանյան փողոցներում տիրող տարերայնություն մասին։ Անցած 25-30 տարիների ընթացքում արդեն ավագ դարձած սերունդը, անձամբ է բազմիցս ոչ միայն ուսումնասիրել այդ տեխնոլոգիաները, այլև կիրառել դրանք։

Միայն այն հանգամանքը, որ իրավիճակի հետագա սրացման համար անհրաժեշտ պահին հացադուլի նման քայլ են կիրառել, շատ բանի մասին է խոսում։ Այն մասին, որ Երևանում գործածել է արդեն բազմիցս փորձված տեխնոլոգիան։ Հիշեք հասարակական տրանսպորտի և էլեկտրաէներգիայի վերաբերյալ բողոքի ակցիաները, հիշեք «Սասնա Ծռերի» ժամանակ ստեղծված իրավիճակը։

Հիշեք այն երիտասարդին, որն այն ժամանակ ճեղքեց ոստիկանության շղթան, հաց հասցրեց ՊՊԾ գունդը գրավածներին, և արդյունքում ժողովրդական լեգենդ դարձավ։ Երբ տղան դատապարտյալների հիվանդանոցում մահացավ հացադուլից հետո, հացադուլ հասկացությունը մարտիրոսության փառապսակ ձեռք բերեց։ Այսպես կոչված՝ սև ժապավեն ճշմարիտ գործի վրա, որի համար մարդիկ պատրաստ են մահանալ։

Հաշվի էր առնված նաև ազգային մտածելակերպը. կարելի էր չկասկածել, որ հացադուլի վայր շուտով կգան հայ կանայք՝ ուտելիք բերելով։ Կփորձեն համոզել, որ սնվի… Դե,  համապատասխանաբար, կմնան փողոցում, ինչում էլ հենց կայանում էր համակարգողների կողմից նախաձեռնող խմբին տված հանձնարարությունը։

Համակարգողները բախվեցին նրանց, ովքեր տեխնոլոգիաների են տիրապետում

Այժմ խոսենք համակարգողների մասին։ Չէ՞ որ այս անգամ նրանք հայտնի դարձան։  ՈՒսանողական դասադուլի նախաձեռնողների և առաջնորդների մեջքի հետևում կանգնածները բավականին կոնկրետացան, եթե կարելի է այդպես արտահայտվել։

Бизнесмен Джордж Сорос - Sputnik Արմենիա
Այլասերումների հովանավորը. ինչպե՞ս են Սորոսի շոշափուկները կապկպել Հայաստանը

Արդեն երրորդ օրն է, ինչ հայ հասարակությանը ցնցում է ներքին իրավիճակի խաթարման տեխնոլոգիաներին տիրապետող հենց այդ ուժերի կողմից կազմակերպած սկանդալը։ Հավանաբար, իրենք էլ օգտվել են դրանից բազմիցս ժամանակակից պատմության զարգացման տարբեր փուլերում։

Ահա այժմ էլ հայտնաբերեցին այդ 20 հազար դոլարը, որը հատկացվել էր այդ նույն բանակային տարկետման մասին օրենքի դեմ ուսանողների շրջանում «տարրերային» ընդվզում կազմակերպելու համար։

Ընդ որում՝ կոնկրետ բովանդակության տեղեկություն են պարզել. «Քննադատաբար գնահատել «Ազգ-Բանակ» հայեցակարգն անկախ փորձաքննության միջոցով և հասկանալ, թե ինչպես է այս քարոզարշավն ընկալվում համալսարանների ուսանողների կողմից: Այդ նպատակով «Հանրային Օրակարգ» ՀԿ-ն պատրաստվում է անցկացնել փորձագետների քննարկում «Ազգ-Բանակ» հայեցակարգի վերաբերյալ և առաջարկել այլընտրանքներ այս հասկացությանը, որոնք կներկայացվեն լայն հանրությանը»։

Պարզել են նաև, որ «Հանրային Օրակարգ» ՀԿ–ն Սորոսի հիմնադրամի կողմից դրամաշնորհներ ստացող ՀԿ–ների ցանկում է ներառված։ Առավել ևս, որ 20 հազար դոլարի գումարը գրաֆիկից դուրս է հատկացվել։ Պարզվում է, որ «Բաց հասարակություն» Սորոսի հիմնադրամը տարին մեկ անգամ է դրամաշնորհներ հատկացնում, սակայն այս անգամ որոշել է ֆինանսավորել նախագիծն արտահերթ` հոկտեմբերի 5-ին։

Վճարովի ուսանողական բանավեճեր մաքուր օդին

Երբ խորհրդարանն արդեն ընդունել է օրինագիծը, դա իրական բանավեճ է։ Հենց բանավեճեր ուսանողների շարքերում (ինչպես և պահանջում էին համակարգողները), որոնք սկսվեցին ԵՊՀ կենտրոնական մուտքի աստիճանների վրա։ Այժմ «տարրերային» հայտնվեցին մայթերին` Խորհրդարանի առջև և վերածվեցին ուսանողական հացադուլի։

Голодовка студентов против отмены отсрочки от армии - Sputnik Արմենիա
ԵՊՀ ուսանողները հացադուլ են հայտարարել. հիմա էլ բողոքում են անտարբերության դեմ

Ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունն արդեն իսկ վատացել է` նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Տեղի ԶԼՄ–ների խումբն արդեն փակում է նրանց բերանները, ովքեր կասկածի տակ են դնում առաջադրվող պահանջների տարերայնությունը, «երիտասարդությունը» և արդարությունը։ Արագ փակում են նրանց բերանները, ովքեր հանկարծ ջղային կասեն. «Չենք ուզում բանակ գնալ… Թող իրենք ծառայեն…»

Մի կողմից՝ որոշակի ճշմարտություն այս ամենի մեջ, իսկապես, կա։ Կապված նրանց հետ, ովքեր մինչ օրս օգտվում էին բարձր պետական պաշտոններից՝ իրենց զավակներին տաքուկ համալսարանական տեղեր դասավորելով, որտեղից բանակ չեն տանում։

Մյուս կողմից՝ ստացվում է, որ դասադուլ անող ուսանողները (բուն նախաձեռնողները) ցանկանում են այս հնարավորությունը կոռուպցիոներների համար պահպանել, մինչդեռ նույնիսկ երկրի ղեկավարությունն է փորձում այն չեղարկել։ Ո՞րն է տրամաբանությունը։

Կրկին գալիս ենք այն մտքին, որ կոնկրետ արտաքին ուժերի համար (ընդ որում, չէ՞ որ խոսքը ոչ միայն Սորոսի մասին է) պարզապես առիթ էր պետք երկրում ներքին քաղաքական իրավիճակը սրելու համար որոշակի լուրջ, ճակատագրական քաղաքական լուծումների նախաշեմին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող։ Եվ ոչ միայն…

Գուցե այս ամենն արվում է նրա համար, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը, որը «ղեկավարում է» արցախյան հիմնախնդիրն արտաքին քաղաքական դաշտում, ավելի հեշտ համոզվի։

Իհարկե, այն, ինչ ասվեց, ամենը չէ, ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք պարբերաբար, ըստ անհրաժեշտության, մոտավորապես՝ տարին մեկ, խաթարում են երկրի ներքին կայունությունը։ Չէ՞ որ միայն Սորոսի հիմնադրամը չէ, որ ֆինանսավորում է արևմտամետ դրամաշնորհակերներին։

Լրահոս
0