Էդուարդ Շարմազանով
«Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ ևս 4 ուսանող բարձրացան վերև։ Մենք առաջարկեցինք, որ իրենք դադարեցնեն դասադուլն ու հացադուլը, իսկ Դավիթն առաջարկեց կազմակերպել կլոր սեղան։ Մենք համաձայնեցինք։ Ձեռք ձեռքի ենք տվել իմ աշխատասենյակում, նորմալ քննարկում էր, նորմալ, ադեկվատ երիտասարդներ են։ Տղաները խնդիր ունեն իրենց կարծիքն ավելի հանրային դարձնելու, մենք էլ պատրաստ ենք նրանց լսելու»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շարմազանովը։
Նոյեմբերի 22–ին Կրթության և գիտության հանձնաժողովի նախաձեռնությամբ, որը ղեկավարում է Վարդան Բոստանջյանը, կկազմակերպվի կլոր սեղան։