00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը Իրանի ստվերում. կփչացնի արդյո՞ք Իսրայելը հայ-իրանական հարաբերությունները

© twitter/Official page of MFA of ArmeniaВстреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху
Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան մեկ քառորդ դար առաջ Հայաստան ու Իսրայել պետական կապերը ո՛չ թշնամական էին, ո՛չ ընկերական, դրանք՛, որպես այդպիսին չկային, դրանց ծնունդը ողջունելի է։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիայի վերլուծաբան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս պաշտոնական այցով Իսրայելում էր։ Այդ այցը նշանակալի իրադարձություն է, որը վկայում է երկկողմանի հարաբերությունների աննախադեպ ու մի քիչ անսպասելի ակտիվացման մասին։

Կարիք չկա այստեղ թվարկել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական կողմերը, հատկապես, որ դրանք ակնհայտ են։ Ավելի քան մեկ քառորդ դար առաջ Հայաստանի ու Իսրայելի պետական կապերը ո՛չ թշնամական էին, ո՛չ ընկերական, դրանք, որպես այդպիսին գոյություն չունեին, դրանց ծնունդը ողջունելի է, կարծում է Sputnik Արմենիայի վերլուծաբան Ռուբեն Գյուլմիսարյանը։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Թեհրանի զգուշացումը հայ-իսրայելական հարաբերությունների ֆոնին. ինչի՞ց է վախենում Իրանը

Հենց 2017 թվականին էլ սկսվեց աշխուժությունը։ Երևանում իսրայելացի նախարարների ու խորհրդարանականների ու հասարակության ներկայացուցիչների պատվիրակություն եկավ։ Սեպտեմբերի կեսին այստեղ կայացավ  «Հայաստան-Իսրայել» հասարակական  ֆորումը, Հայաստանի ԱԺ և ԱԳՆ ներկայացուցիչներն ընդունեցին իսրայելացի մասնակիցներին։ Նախատեսվում է, որ 2018 թվականին Հայաստանի ներկայացուցիչները նմանատիպ ֆորում ու այցով կլինեն Իսրայելում, այնտեղ Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։ Վերջիվերջո, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ռաուլ Վալենբերգի մեդալով պարգևատրել է Շարլ Ազնավուրին։

Թերևս, Նալբանդյանի այցը, նրա հանդիպումը Նեթանյահուի հետ ու Ազնավուրի պարգևատրումը թույլ են տալիս հասկանալ նշմարվող գործընթացների լրջությունը։

Այսպիսով` ցանկացած, հատկապես ազդեցիկ երկրի հետ հարաբերությունների զարգացման դրական կողմերն ակնհայտ են։ Խոսքը բացասական կողմերի մասին է, թեև դրանք դեռ տեսական բնույթ են կրում, բայց կարող են որոշակի պայմաններում նյութական դառնալ։

Չեն կասկածում հայ դիվանագետների պրոֆեսիոնալիզմի վրա։ Անկասկած նրանք գիտեն, որ քաղաքականության մեջ ոչ ոքի վստահել չի կարելի։ Հատկապես Իսրայելի նման երկրների դեպքում, քանի որ այն թշնամիներով է շրջապատված, ու պետության ցանկացած քայլ դիտարկվում է սեփական անվտանգության տեսակետից։ Դա իրողություն է, ու այդպիսի դիրքորոշումը հարգանքի է արժանի։

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Անկեղծ զրույց, կամ ինչու Նալբանդյանի այցը Իսրայելում աննկատ չանցավ

Հանուն այդ անվտանգության Իսրայելի Պետությունը սովորաբար կանգ չի առնում ոչ մի, նույնիսկ ամենածայրահեղ գործողությունների առջև։  Կարելի է համոզված լինել, որ այն կանցնի հայկական ցանկացած շահի վրայով։ Թեև դա քաղաքականության կանոններից մեկն է, ու դրանում ոչ մի առանձնահատուկ իսրայելական բան չկա։

Բայց դա դեռ միայն տեսականորեն, իսկ գործնականում կա Իրանի վատ թաքցրած վրդովմունքն աճող հայ-իսրայելական հարաբերությունների նկատմամբ։ Հայաստանի ամենավստահելի ու ամենաանշահախնդիր հարևանին լսել է պետք։ Իրանն այն հարևանն է, որ չի դավաճանի ու չի վաճառի։ Ու եթե մի բան էլ լինի, ուղիղ կասի խնդրի մասին` չփորձելով թաքցվել այն։ Ինչպես հիմա  է։

Դեռ հունիսին Սեուլում Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների միջազգային ժողովի ժամանակ, Իրանի Մեջլիսի, նախագահ Լարիջանին հանդիպեց իր հայ գործընկեր Արա Բաբլոյանի հետ։ Իրանական ԶԼՄ–ները նշում էին, որ Լարիջանին խոսել է «արցախյան հակամարտությունում Իսրայելի մասնակցության մասին»։

«Լարիջանիի խոսքով` Իսրայելի մասնակցությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած վեճում կարող է բացասական հետևանքներ ունենալ, չլուծված հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով` առանց երրորդ անձանց մասնակցության», – ասում էր IRNA իրանական պարբերականի հաղորդագրության մեջ։ Լարիջանին, անկասկած, գիտի` որտեղ ինչ է պետք ասել, ու այդ խոսքերը հնչում են որպես զգուշացում։

Израильский беспилотник IAI Heron - Sputnik Արմենիա
Մարտական դրոններն Արցախում. Իսրայելը որոշել է Հայաստանին բացատրություն տա՞լ

Իրանն արձագանքել է Նալբանդյանի այցին։ Մեկնաբանելով այն` Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին այսպես է արտահայտվել. «Իրանը Հայաստանի հետ լավ հարաբերությունների մեջ է` ՀՀ անկախության հռչակման ժամանակից։ Հայաստանն այն հարևան երկիրն է, որի հետ մենք ամենաքիչ խնդիրներն ունենք։ Հայաստանը կառուցում է իր քաղաքական հարաբերությունները, ու մենք նպատակ չունենք այդ երկրի ներքին քաղաքականությանը խառնվելու։ Սակայն, ճանաչելով Իսրայելին, համոզված ենք, որ նրա գործողություններն ուղղված չեն լինի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Դրա համար խորհուրդ ենք տալիս մեր հայ ընկերներին ուշադիր լինել տարածաշրջանում Իսրայելի գործողությունների վերաբերյալ։ Համոզված ենք, որ Հայաստանն այս ամենին տեղյակ է։

Ու դա կարճ ժամանակահատվածում երկրորդ զգուշացումն է, զգուշացում միանշանակ բարեկամական երկրից։ Այո, Իրանի և Իսրայելի հարաբերությունները չափազանց վատ են, ավելի վատ կարող է լինել միայն բացեիբաց պատերազմը, Աստված չանի։ Այո, Իրանն օգտագործում է ցանկացած հարթակ հակաիսրայելական հայտարարությունների համար, ինչպես նաև Իսրայելը` հակաիրանական հայտարարությունների։

Պետք չէ մոռանալ նաև Իսրայելի կարևորագույն նպատակի մասին` հիմա ու տեսանելի հեռանկարում` Իրանի ուժի ու ազդեցության կրճատումը, ինչի համար նա պատրաստ է խափանել Իրանի հարաբերությունները հնարավորինս մեծ թվով երկրների` այդ թվում նաև Հայաստանի հետ։

Ենթադրենք` դեռ միայն տեսականորեն, Իսրայելին որևէ կերպ հաջողվում է դա անել` փչացնել Հայաստանի ու Իրանի հարաբերությունները։ Ի՞նչ կլինի դրա հետևանքով։

Ահա թե ինչ. Հայաստանը կկորցնի վստահելի բարեկամին` Իրանի տեսքով ու էլ ոչինչ։ Քանի որ դժվար է ենթադրել, թե Իսրայելը, որը քառորդ դար թքած ուներ Հայաստանի հետ հարաբերությունների վրա, հանկարծակի անկեղծորեն սկսել է սիրել մեզ։

Իսկ երբ Իսրայելը փչացնի Հայաստանի ու Իրանի հարաբերությունները, երկրներն իրանցից հեռանան, անվստահություն մտնի նրանց հարաբերություններում, այդ ժամանակ էլ Իսրայելի կիրքը Հայաստանի հանդեպ կմարի։ Իսրայելն իր ուզածին կհասնի, իսկ մե՞նք։

Լրահոս
0