00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ենգիբարյանի հետքերով. ինչպես է Երևանը բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին հախճապակյա ձեռնոց նվիրել

© Sputnik / Александр Гращенков / Անցնել մեդիապահոցВячеслав Яковлев
Вячеслав Яковлев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունակագիր ու Երևանում «Իզվեստիա» թերթի սեփական թղթակից Սերգեյ Բաբլումյանը հետաքրքիր պատմություն է պատմում այն մասին, թե ինչպես քիչ էր մնում Ենգիբարյանը զրկեր ԽՍՀՄ բռնցքամարտի չեմպիոնի վաստակած մրցանակից։

Տարիներ առաջ Երևանում անցկացված բռնցքամարտի եզրափակիչ մարտի հաղթողին «Նեդելյայի» մրցանակն էր սպասվում` «Հախճապակյա ձեռնոց»։ Վյաչեսլավ Յակովլևը, որը հաղթել էր մրցակցին «Դինամո» մարզադահլիճում, պատրաստվում էր ստանալ այն Հայաստանի ներքին գործերի նախարար Եվգենի Պատալովի ձեռքից, իսկ մրցանակը գեներալին պետք է փոխանցեի ես` այն ժամանակ Հայաստանում «Իզվեստիյա» թերթի սեփական թղթակիցը։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց հախճապակյա ձեռնոցը ոչ մի կերպ չէր ուզում իմ ձեռքից ուրիշի ձեռքը գնալ։ Հիմա ավելի մանրամասն։

Бокс, боксерские перчатки - Sputnik Արմենիա
Վարուժան Մարտիրոսյանը Սլովակիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն է

Ծանր քաշայինների կարգում ԽՍՀՄ բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարն անցում էր Հայաստանի մայրաքաղաքում։ Ու Երևանը պատահական չէր ընտրվել։ Այդ ժամանակ Հայաստանում արդեն բարձրակարգ բռնցքամարտիկների սեփական դպրոցը կար։ Նրանցից առաջավորը Վլադիմիր Ենգիբարյանն էր` ԽՍՀՄ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Ենգիբարյանն ինքն իր մասին այսպես էր ասում. «Ողջ կարիերայիս ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ նոկդաունում չեմ եղել։ Դեմքիս նայեք` ոչ մի սպի չունեմ, ձեռքերս են վնասված, որովհետև ուրիշներին եմ հարվածել»։

Բայց նա հասկանալով էր հարվածում։ Մասնագետները նշում էին, որ Ենգիբարյանի մարտական ոճը հիմնվում էր արագության, ֆենոմենալ ռեակցիայի ու զարմանալի ճկունության վրա։ Դրան գումարեք մշակված տեխնիկան, տակտիկական հմտություններն ու այն փաստը, որ լինելով ի ծնե ձախլիկ, նա գործում էր աջլիկի դիրքից։ Բայց ամենակարևորը հաղթելու անզսպելի կամքն էր։

Չմոռանամ նշել, որ «հայ բռնցքամարտիկների դպրոցը» ոչ միայն խորհրդանշական, այլ օբյեկտիվ գոյություն ունեցող հասկացություն է։ Ռինգից հեռանալով` Վլադիմիր Ենգիբարյանը գլխավորեց Խորհրդային Միությունում առաջին մասնագիտացված բռնցքամարտի դպրոցը, որը նրա անունով է կոչվել (այն մինչ այժմ էլ գոյություն ունի)։ Դպրոցը շատ հայտնի չեմպիոններ ու սպորտի վարպետներ դարձած շրջանավարտներ ունի։

Кадр из фильма Гайк Оганисян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հետախույզները Պենտագոնին փաստի առաջ կանգնեցրին, կամ Ստալինի և Ռուզվելտի փրկությունը

Հիմա, երևի, հասկանալի է, ինչու է որոշվել երկրի բացարձակ չեմպիոնի կոչման համար մարտն անցկացնել ոչ թե ուր պատահի, այլ բռնցքամարտերի փառահեղ ավանդույթների քաղաքում։

70–ականների Երևանում այդպիսի մակարդակի իրադարձություններ հաճախ չէին պատահում, դրա համար բոլորն ապրում էին դրա սպասումով։ Ու ոչ միայն Երևանը։ Մարտն իրենց աչքերով տեսնելու համար մարդիկ ժամանել էին Մոսկվայից, Թբիլիսիից ու երկրի այլ քաղաքներից։ «Դինամո» դահլիճը վերանորոգել էին, այնտեղ տանող ճանապարհները սարքել, ժամանել էին մրցավարների թիմն ու լրագրողները, հայտնի Գուս Խրուստալնի ապակե գործարանում ձուլել էին մրցանակ–ձեռնոցը։

Իսկ երեկոյան խմբագրությունից զանգեցին` գիշերային ինքնաթիռով ուղարկում ենք մրցանակը։ Հրատարակչության ներկայացուցիչը տեղ հասցրեց թանկարժեք իրը։ Բացեցինք. Զրնգուն է, գեղեցիկ։ Երազանք է։ Հիացանք, նորից տուփի մեջ դրեցինք ու դարակում տեղավորեցինք։

Երեկոյան ընկերս եկավ` վաղվա խաղի տոմսը վերցնելու։

–  Ուզու՞մ ես մրցանակը տեսնել, – թեթևամտորեն առաջարկեցի ես։

–  Նա դեռ հարցնում է…

Ձեռնոցը տուփից հանում եմ, ցույց եմ տալիս ընկերոջս ու մեխանիկորեն աջ ձեռքս մտցնում եմ ձեռնոցի մեջ։ Միանգամից չի ստացվում, բայց ի վերջո մտցնում եմ։

– Ահա, – հպարտորեն հայտարարում եմ ես, վաղն այն հաղթողի ձեռքում է հայտնվելու։

–  Հիանալի է, տուր նայեմ, – խնդրում է ընկերս։

Гамлет Мхитарян с семьей - Sputnik Արմենիա
Արարատից Վալանս. Համլետ Մխիթարյանի թանկարժեք նվերը ֆուտբոլին ու Հայաստանին

–  Վերցրու, – մեծահոգաբար համաձայնում եմ ես` պատրաստվելով հանել ձեռնոցը։

Առաջին փորձից չի ստացվում։ Երկրորդից էլ չի ստացվում, երրորդից էլ, չորրորդից էլ։ Թվում է, ափս սերտաճել է ապակուն։ Ամեն կերպ պտտում եմ, թափահարում եմ ձեռքս` անօգուտ։

– Օճառ, – հուշում է կինս. – հիմա օճառ բերեմ…

Օճառը ջրով բացում են, զգուշորեն լցնում են ձեռքի ու ձեռնոցի արանքում մնացած ճեղքի մեջ։ Անօգուտ է։ Ի՞նչ անել։

–Նիհարել, – առաջարկում է ընկերս։

– Մինչև վաղը չի հասցնի, – նկատում է կինս։

Կատակների ժամանակը չէր։ Նոր ձեռնոց պատվիրելու ու Երևան հասցնելու ժամանակ չկա, կոտրել հախճապակին ու հանել թմրած ձեռքս` տարբերակ չէ, ձեռնոցը հագած դահլիճ գնալ` ավելի մեծ հիմարություն է։

–  Վնասվածքաբանության բաժին ենք գնում, – որոշում եմ ես։

Աթոռին եմ նստում, հուսահատված իջեցնում եմ ձեռքս ու հրաշք է պատահում. ձեռնոցը միլիմետր առ միլիմետր սկսում է ներքև իջնել, այդպես կամաց-կամաց ձեռքս ազատվում է հախճապակյա թակարդից։

Այդ տարի Երևանում հաղթեց Վյաչեսլավ Յակովլևը։ Մրցանակը հանձնելու պաշտոնական արարողությունից հետո «Անի» հյուրանոց ենք գնում, այսպես ասած` թեյ խմելու։ Յակովլևը, երիտասարդ ռուս դյուցազնը զարմանալիորեն բարի դեմքով տղա է, բայց մտահոգված է երևում։

–  Ինչո՞վ կարող եմ օգնել, – հարցնում եմ չեմպիոնին։

– Հնարավոր է կազմակերպել, որ Իրկուտսկ զանգեմ, ուզում եմ մորս ուրախացնել….

Մի կես ժամից կապ հաստատեցինք Իրկուտսկի հետ։ Այն ժամանակների համար դա գրեթե կայծակնային արագություն էր։

Լրահոս
0